Կարապետ Արթին փաշա Տավուտեան
Առաջարկվում է այս և Կարապետ Հարություն Դաուդյան հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Կարապետ Արթին փաշա Տավուտեան կամ Տավուտ փաշա (մոտ 1816, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1873), Բեռլինում օսմանյան դեսպանատան թարգման և քարտուղար, Վիեննայի օսմանյան ընդհանուր հյուպատոս, 1861 թվականից Օսմանյան կայսրության ինքնավար Լիբանանի ընդհանուր կառավարիչ։ 1869 թվականից եղել է Օսմանյան կայսրության Հասարակական կառույցների նախարարը և Փոստ-հեռագրական վերատեսուչը։ Ունեցել է մյուշիրի (մարշալի) կոչում և փաշայի տիտղոս։
Կարապետ Արթին փաշա Տավուտեան | |
---|---|
Ծնվել է | մոտ 1816 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1873 |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մայրենի լեզու | հայերեն |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Mutasarrif of Mount Lebanon? |
Պարգևներ և մրցանակներ | |
Davoud Pasha Վիքիպահեստում |
Տավուտյանը բազմակողմանի զարգացած անձնավորություն էր։ Հին գերման ցեղերի օրենքներին նվիրված իր գիտական ծավալուն ուսումնասիրության համար Գերմանիայի կանցլերի կողմից ստացել է հատուկ մրցանակ և ընտրվել Բեռլինի Գիտությունների ակադեմիայի անդամ։ Որպես պետական բարձր պաշտոնյա և արժեքավոր քաղաքագետ՝ նա արժանացել է շքանշանների՝ 1867 թվականին Նապոլեոն III-ը նրան շնորհել է Պատվո Լեգեոնի շքանշան։ Օսմանյան կառավարությունից ստացել է տարբեր կարգի շքանշաններ և Օսմանիեի Մեծ ժապավենը, իսկ Հռոմի Պապը նրան շնորհել է Մեծն Գրիգորի ասպետության առաջին կարգի շքանշանը[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապետ Արթին փաշա Տավուտեան» հոդվածին։ |