«Կատարյալ ժամադրություն» (անգլ.՝ The Perfect Date), ամերիկյան կինոկատակերգություն՝ նկարահանված ռեժիսոր Քրիս Նելսոնի կողմից։ Սցենարը գրել են Ստիվ Բլյումն ու Ռենդել Գրինը Ստիվ Բլյումի «The Stand-In» վեպի հիման վրա։ Գլխավոր դերերը կատարել են Լորա Մարանոն, Նոյ Սենտինեոն, Կամիլա Մենդեսը, Օդիսեաս Գեորգիադիսը, Մեթ Ուոլշը։

Կատարյալ ժամադրություն
անգլ.՝ The Perfect Date
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն և ռոմանտիկ կատակերգություն
Թվական2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔրիս Նելսոն
Սցենարի հեղինակՍթիվ Բլում
ԴերակատարներԼաուրա Մարանո, Նոյ Սենթինեո, Կամիլա Մենդես, Մեթ Ուոլշ և Ուեյն Փեր[1]
ՕպերատորԲարտոշ Նալազեկ
ՄոնտաժBrad Wilhite? և Tara Timpone?
Տևողություն90 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի պրեմիերան կայացել է Netflix սերվիսով 2019 թվականի ապրիլի 12-ին[2]։

Սյուժե խմբագրել

Քոլեջի համար փող աշխատելու նպատակով ավագ դասարաների աշակերտը թողարկում է հավելված, որով առաջարկում է իր ծառայությունները կեղծ ժամադրություն կազմակերպելու համար։ Բայց ամեն ինչ բարդանում է, երբ սկիզբ են առնում իսկական զգացմունքներ։

Դերերում խմբագրել

  • Լորա Մարանո – Սելիա Լիբերման
  • Նոյ Սենթինեո – Բրուքս Ռետիգեն
  • Կամիլա Մենդես – Շելբի Փեյս
  • Մեթ Ուոլշ – Չարլի Ռատիգան
  • Օդիսեաս Գեորգիադիս – Մյորֆ
  • Ուեյն Փեր – Դելբերտ Նյուհաուս
  • Էվան Կաստելո – Ուորեն
  • Ջո Քրեստ – Ջերի Լիբերման
  • Սյու Լին Անսարի – ակնոցով աղջիկ
  • Քերի Լազար – Լիլիան Լիբերման
  • Բլեյն Քերն III – Ֆրանկլին Ուորի
  • Ջարեդ Բանքենս – Թոբի

Արտադրություն խմբագրել

2019 թվականի մարտին հայտարարվել է, որ Լորա Մարանոն, Նոյ Սենտինեոն, Կամիլա Մենդեսը, Օդիսեաս Գեորգիադիսը, Մեթ Ուոլշն ընդգրկվել են ֆիլմի դերասանական կազմում[3]։ 2019 թվականի հունվարին Netflix ընկերությունը ձեռք է բերել «Կատարյալ ժամադրություն» ֆիլմը ցուցադրելու իրավունքը[4]։

Նկարահանումներն սկսվել են 2018 թվականի մարտին Լուիզիանայի Նոր Օռլեան քաղաքում[5]։

Վարձույթ խմբագրել

Ֆիլմի համաշխարհային թողարկումը կայացել է Netflix սերվիսով 2019 թվականի ապրիլի 12-ին։

Մարքեթինգ խմբագրել

Թրեյլերը թողարկվել է 2019 թվականի մարտի 26-ին Netflix-ի յութուբյան ալիքով[6]։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը հիմնականում արժանացել է կինոքննադատների դրական արձագանքներին։ Rotten Tomatoes կայքում այն ունի 83 % վարկանիշ՝ հիմնված 12 գրախոսությունների վրա, որոնց միջին միավորը 10 հնարավորից 6,12 է[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «The Perfect Date | Netflix Official Site». www.netflix.com. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  3. Amanda N'Duka, Amanda N'Duka (2018 թ․ մարտի 27). «Camila Mendes, Laura Marano, Noah Centineo & Matt Walsh Star In 'The Stand-In' From Awesomeness Films» (անգլերեն). Deadline. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  4. «NETFLIX ACQUIRES NOAH CENTINEO, LAURA MARANO AND CAMILA MENDES STARRER "THE PERFECT DATE" FROM AWESOMENESS FILMS AND ACE ENTERTAINMENT» (անգլերեն). Netflix Media Center. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  5. April Dawn (2018 թ․ մարտի 27). «"Riverdale" Star Camila Mendes, Lands Role in "The Stand-in" Along With Laura Marano, Noah Centineo & Matt Walsh» (ամերիկյան անգլերեն). The Tracking Board. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  6. Netflix (2019 թ․ մարտի 26). «The Perfect Date | Official Trailer [HD] | Netflix». Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  7. «The Perfect Date (2019)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել