Լուիզիանա (անգլերեն՝ Լսել Louisiana), նահանգ ԱՄՆ-ի հարավային մասում, Մերձմեքսիկական դաշտավայրում։ Տարածքը՝ 125,7 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Բաթոն Ռուժ, խոշոր քաղաքը Նոր Օրլեանն է։ Ընդհանուր տարածքը 135 382 կմ² (31-րդ տեղը ԱՄՆ-ում) է, որից ցամաքը կազմում է 113 721 կմ²։ Բնակչությունը կազմում է 4 574 836 մարդ (25-րդ տեղում է ԱՄՆ-ում)։ Նահանգի պաշտոնական մականունը՝ «Հավալուսների նահանգ»։ Անվանակոչվել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ի պատվին (ֆրանսերեն արտասանությունը՝ Լուի)։ Նախկինում Լուիզիանա էր անվանվում՝ ֆրանսիացիների կողմից վերահսկվող Մեքսիկական ծոցի ափին գտնվող ընդարձակ տարածքը (Նոր Ֆրանսիա

Լուիզիանա
անգլ.՝ Louisiana
flag of Louisiana?




ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ
ՀիմնGive Me Louisiana?, You Are My Sunshine? և Louisiana My Home Sweet Home?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ[1]
ՎարչկենտրոնԲաթոն Ռուժ
Ամենաբարձր կետDriskill Mountain?
ԲԾՄ30 մետր
Օրենսդրական մարմինLouisiana State Legislature?
Դատական մարմինLouisiana Supreme Court?
Միության մուտքապրիլի 30, 1812 (18-րդ)
Բնակչություն
4 657 757 մարդ (ապրիլի 1, 2020)[2] (25 տեղ)
Տարածք135 382 կմ²  (31 տեղ)
Հիմնադրված էապրիլի 30, 1812 թ.
Սահմանակցում էՏեխաս, Արկանզաս և Միսսիսիպի
Ժամային գոտիCDT?, Ամերիկա/Չիկագո, UTC-6 և UTC-5
ՀապավումLA և La.
ՓոխարինեցTerritory of Orleans?
ISO 3166-2 կոդUS-LA
Անվանված էԼյուդովիկոս XIV
ՄականունPelican State
Միության մուտքապրիլի 30, 1812 (18-րդ)
louisiana.gov(անգլ.)

Անվանում խմբագրել

17-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբը Լուիզիանա էր կոչվում Միսիսիպի գետի ավազանի ընդարձակ տարածքը, որի զգալի մասը գաղութացրել էր Ֆրանսիան։ Այդ տարածքը 1682 թվականին ֆրանսիացի ճանապարհորդ Ռոբեր Կավելիե դը Լա Սալը ի պատիվ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ի (ֆրանսերեն՝ Louis) անվանեց Louisiana։ Այժմ Լուիզիանա նահանգը զբաղեցնում է այդ ընդարձակ տարածքի միայն մի մասը[3]։

Աշխարհագրություն խմբագրել

Արևմուտքից Լուիզիանան սահմանակից է Տեխասին, հյուսիսից Արկանզասին, արևելքից Միսսիսիպիին, հարավից նահանգը սահմանակից է Կարիբյան ծովին։ Նահանգի տարածքը հստակ բաժանված է երկու մասի`«վերին» և «ստորին»։ Վերջինին բնորոշ է ճահճային ցածրադիր վայրերի առատությունը։

Ամենաբարձր կետը Դրիսքիլլ լեռն է, որի բարձրությունը ծովի մակարդակից 163 մետր է։

Բնակչություն խմբագրել

2000 թվականի տվյալներով նահանգի բնակչությունը կազմված է սպիտակամորթներից (63 %), սևամորթներից (32 %), 5 % ասիացիներից և այլն։ 92 %-ի մայրենի լեզուն անգլերենն է, 5 %-ինը ֆրանսերենը, 3 %-ինը իսպաներենը։

Աֆրոամերիկացիներ և ֆրանսիական ծագման ամերիկացիներ խմբագրել

Լուիզիանան երկրորդ տեղում է, իր տարածքում բնակվող աֆրիկյան ամերիկացիների թվով (32.5 %), հարևան Միսիսիպիից (36.3 %) հետո։

Սպիտակամորթ բնակչությունը հյուսիսում խմբագրել

Լուիզիանայի հյուսիսում գերակշռում են բրիտանական ծագման սպիտակամորթները։ Այդ մարդիկ հիմնականում ունեն անգլիական, ուելսական և շոտլանդաիռլանդական արմատներ և նույն մշակույթն ու բողոքական կրոնը ինչ հարևան նահանգները։

Այլ եվրոպացիներ խմբագրել

Լուիզիանայի վաճառքից առաջ մի քանի գերմանացի ընտանիքներ տեղափոխվեցին Միսսիսիպի գետի երկայնքով դեպի ծայրամաս։ Նրանք միաձուլվեցին կրեոլների և քաշունցիների հասարակությունների հետ։ Քանի որ Նոր Օռլեանը հանդիսանում է խոշոր նավահանգիստ և երկրի երրորդ ամենաաղտոտ քաղաքը, այն ներգրավեց բազմաթիվ իռլանդական, իտալական և գերմանական ներգաղթյալներին, որոնք ի սկզբանե կաթոլիկներ էին։

Ասիացիներ և ամերիկացիներ խմբագրել

Լուիզիանայի ասիական բնակչությունը համարվում է 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին այստեղ եկած չինական աշխատողների ժառանգները 1970-ական թվականներին։ 1980-ական թվականներին Մեքսիկական ծոց ժամանեցին բազմաթիվ փախստականներ Վիետնամից և Հարավարևելյան Ասիայից, ովքեր զբաղվում էին ձկնորսությամբ, արդյունաբերությամբ և ծովախեցգետնի արտադրությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Library of Congress Library of Congress Name Authority File
  2. 2,0 2,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 219.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզիանա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 676