Կասմա, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Տևրիկի գավառակում[1]։ Գտնվում էր բարձրադիր և գեղատեսիլ վայրում։

Գյուղ
Կասմա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառակՏևրիկի գավառակ
Այլ անվանումներԳասմա, Գասման, Կասմ, Կասման, Կեսմա, Կեսմե, Ղասմա, Ղասման, Քեսմե
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Կասմա (Տևրիկի գավառ) (Աշխարհ)##
Կասմա (Տևրիկի գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 700 բնակիչ, որից 500-ը (100 ընտանիք)՝ հայ և 200-ը (40 ընտանիք)՝ թուրք։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Կասման ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Կասմանից մոտ 3 կմ հյուսիս կար 20 ուխտատեղի (նշանավոր էին Խնդրակատարը և Ս. Լուսավորիչը), որոնք XVIII դարում եղել են կանգուն եկեղեցիներ։

Կրթություն խմբագրել

Գյուղի հայերն ունեին Ս. Մեսրոպյան անունով վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեբաստիայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 961

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 275