Տևրիկ, գավառ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա գավառակ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում։ Վարչական կենտրոնը Տևրիկ քաղաքն էր։

Գավառակ
Տևրիկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասՍեբաստիայի գավառ
Այլ անվանումներԴևրիկ, Դիրվիգ, Դիվրիկ, Դիվրիկի, Տապուրա, Տևրիկե, Տեփրիկե, Տիպրիկ Տիպրիկե, Տիվերեկ, Տիվիրիկ, Տիվրիկ, Տիվրիկե, Տիվրիք, Տյուրիկ
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Բնակչություն55307[1] մարդ (1910)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1], այլք
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ[1]
Ժամային գոտիUTC+3

Աշխարհագրություն խմբագրել

Գավառակը տարածվում էր Սեբաստիայի գավառի արևելյան մասում, Երզնկայի գավառի սահմանակցությամբ, Եփրատի աջակողմյան Տևրիկի գետ վտակի և նրա օժանդակների հովիտներում։ Տևրիկն ունի արգավանդ և բերքառատ հողեր, ոռոգելու առատ ջուր։

Պատմություն խմբագրել

Տևրիկի հայերը թուրքերի փեռքով զանգվածաբար կոտորվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Կենդանի մնացածները տարագրվել են տարբեր երկրներ։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 46090 բնակիչ, որից 20000-ը՝ հայեր։

Տնտեսություն խմբագրել

Լայն տարածում ուներ գյուղատնտեսությունը։ Մշակում էին հացահատիկ, խաղող, մրգերի զանազան տեսակներ, զբաղվում էին նաև անասնապահությամբ։ Հայերը նաև զբաղվում էին առևտրով և արհեստներով։ Հռչակված էր Տևրիկի գինին։

Օգտակար հանածոներ խմբագրել

Գավառակն ունի երկաթի ու մագնիսի հանքեր։

Վարչական բաժանում խմբագրել

XX դարի սկզբին ուներ 129 գյուղ, որոնք միավորված էին 6 գյուղախմբերի մեջ[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 79-80

Աղբյուրներ խմբագրել