Կառլ Ֆիլչ (գերմ.՝ Carl Filtsch, մայիսի 28, 1830(1830-05-28)[1][2], Սեբեշ, Alba County, Ռումինիա - մայիսի 11, 1845(1845-05-11)[1][3][2], Վենետիկ, Ավստրիական կայսրություն) ավստրիացի հրաշամանուկ, դաշնակահար և կոմպոզիտոր։ Եղել է Ֆրեդերիկ Շոպենի աշակերտը[4]։

Կառլ Ֆիլչ
գերմ.՝ Carl Filtsch
Դիմանկար
Ծնվել էմայիսի 28, 1830(1830-05-28)[1][2]
ԾննդավայրՍեբեշ, Alba County, Ռումինիա
Մահացել էմայիսի 11, 1845(1845-05-11)[1][3][2] (14 տարեկան)
Մահվան վայրՎենետիկ, Ավստրիական կայսրություն
ԳերեզմանՍան Միկելե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Հունգարիա
Մայրենի լեզուTransylvanian Saxon?
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահար
Ծնողներհայր՝ Joseph Filtsch?
 Carl Filtsch Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Ժան Ժակ Պրադիեի որմնաքանդակը, 1843
 
Կառլ Ֆիլչի (1830-1845) գերեզմանը Վենետիկի Սան-Միշել գերեզմանատանը

Երեք տարեկանից Ֆիլչ դաշնամուր է սովորել իր հոր մոտ, որը եղել է լյութերական եկեղեցու քահանա։ 1837 թվականին շնորհալի տղային ուղարկել են երաժշտություն սովորելու Վիեննա, որտեղ նրա հետ աշխատել է գերմանացի դաշնամուրի ուսուցիչ Ֆրիդրիխ Վիկը։ 1841 թվականին Կառլ Ֆիլչը առաջին համերգով հանդես է եկել Վիեննայի երաժշտասեր հասարակության համար, որին հյուրախաղեր է ունեցել Հունգարիայում և Տրանսիլվանիայում։

1842 թվականի դեկտեմբերին Փարիզում նա դարձել է Ֆրեդերիկ Շոպենի սիրելի աշակերտը։ Շոպենի փոխարեն Ֆիլչին որոշ ժամանակ դասավանդել է գերմանացի կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտական և հասարակական գործիչ Ֆերենց Լիստը։ Շոպենը, դաշնամուրային համերգներից մեկի կատարումից հետո ասել է. «Աստված իմ, ի՜նչ երեխա։ Ոչ ոք երբեք ինձ այդպես չի հասկացել…»։

1843 թվականի ընթացքում պատանի երաժիշտը համերգներով հանդես է եկել Փարիզում, Լոնդոնում, Բրյուսելում, Գերմանիայում և Ավստրիայում։ Նրա ծրագրված շրջագայությունը ներառել է նաև Սանկտ Պետերբուրգ, Պրահա, Ցյուրիխ, Նեապոլ և այլ քաղաքներ։ Սակայն նրա մոտ հայտնաբերվել է տուպերկլոզ և ընդհատվել է նրա եվրոպական հյուրախաղերը։ 1844 թվականի սկզբին բժիշկները Ֆիլչին ուղարկել են Վենետիկ՝ ծովային բուժումեր ստաննալու համար։

1844 թվականի ամռանը Ֆիլչը վերջին համերգներն է ունեցել Վիեննայում և Տրանսիլվանիայում, որից հետո մեկնել է Վենետիկ և մահացել իր 15-րդ տարեդարձից երկու շաբաթ առաջ։ Նա թաղվել է Վենետիկի Սան-Միքելե գերեզմանատանը։

Պահպանվել են Ֆիլչ ինը ստեղծագործություն, այդ թվում՝ արդեն Վենետիկում գրված «Հրաժեշտ Վենետիկին» (գերմ.՝ Lebewohl von Venedig) պիեսը։ Կառլ Ֆիլչի երաժշտության ձայնագրությունը կատարել է գերմանացի դաշնակահար Լեոնհարդ Վեստերմայրը։

Հիշատակ խմբագրել

1995 թվականից Կառլ Ֆիլչի ծննդավայրում՝ Ռումինիայի Սեբեց քաղաքում անցկացվում է երիտասարդ դաշնակահարների ամենամյա մրցույթ՝ Ֆիլչի մրցույթ։ Մրցույթի պարտադիր ծրագրում ընդգրկված են Ֆիլչի ստեղծագործությունները։ Դրանից բացի մրցույթի մասնակիցներին թույլատրվում է կատարել իրենց ստեղծագործությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.oxfordmusiconline.com/grovemusic/view/10.1093/gmo/9781561592630.001.0001/omo-9781561592630-e-0000009650
  3. 3,0 3,1 3,2 Wurzbach D. C. v. Filtsch, Karl (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 4. — S. 229.
  4. Szulc, Tad (1998). Chopin in Paris: the life and times of the romantic composer. Pg 301. Simon and Schuster, USA. 0-306-80933-8

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Ֆիլչ» հոդվածին։