Կառ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Տատասկափշայիններ (Carduoideae)
Տրիբա Cynareae
Ցեղ Կառ (Onopordum)
L., 1753

Կառ[1][2] կամ օնոպորդիում[3], կաղջնակ, տափափուշ (լատին․՝ Onopordum), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի երկամյա, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Տարածում խմբագրել

Դասի ներկայացուցիչները տարածված են Եվրոպայում, (հիմնականում Միջերկրածովյան տարածաշրջանում), Հյուսիսային Աֆրիկա, Կանարյան կղզիներ, Կովկասում, Արևմտյան և Կենտրոնական Ասիա։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ճամփեզրերին, բնակավայրերին մոտ, քարքարոտ լանջերին, հաճախ աղբոտում է ցանքերը։

Անվանում խմբագրել

Ցեղի գիտական անվանումը գալիս է հին հունարեն՝ ὄνος - էշ և πορδή - հողմահան բառերից։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ցողունի բարձրությունը մինչև 2 մ է։ Տերևները փշոտ են, երկարավուն, նըստադիր։ Ծաղկաբույլը խոշոր, մեկական կամ ճյուղերի ծայրերին խմբերով զամբյուղ է, հազվադեպ՝ նստած տերևածոցերում, ծաղիկները՝ բազմաթիվ, խողովակավոր։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը կողավոր, կնճռոտ սերմիկ է։

Նշանակություն և կիրառություն խմբագրել

Պարունակում է ալկալոիդներ, պոլիացետիլենային միացություններ, ֆենոլկարբոնային թթուներ, ճարպեր, աղաղանյութեր և այլն։ Որոշ տեսակների արմատների եփուկն օգտագործվում է ռևմատիզմի, թոքերի, ստամոքսի, իսկ վերգետնյա մասերինը՝ լեղապարկի, միզուղիների, քսուկը՝ մաշկ, հիվանդությունների, հյութը՝ թարախային վերքերի բուժման ժամանակ։

Տեսակներ խմբագրել

Հայտնի է մոտ 60, Հայաստանում՝ 4 տեսակ՝

  • Կառ փշոտ (Օ. acanthium),
  • Կառ հայկական (Օ. armenum),
  • Կառ մոխրագույն (Օ. cinareum)
  • Կառ տարափուշ (C. heteracanthium

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Флора европейской части СССР / Отв. ред. и ред. тома Н. Н. Цвелёв. — Л.: Наука. Ленинградское отделение, 1994. — Т. VII. — С. 249. — 317 с. — 920 экз. — ISBN 5-02-026726-0 УДК 582.683.2 (470.1/6)
  2. Маевский П. Ф. Флора средней полосы европейской части России. — 10-е исправленное и дополненное издание. — М.: Товарищество научных изданий КМК, 2006. — С. 521. — 600 с. — 5000 экз. — ISBN 5-87317-321-5
  3. По данным книги «Флора СССР» (см. раздел Литература).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառ» հոդվածին։