Կանզաս Սիթի (անգլ.՝ Kansas City), քաղաք ԱՄՆ-ում, Կանզաս նահանգի արևելյան սահմանին, Միսսուրի գետի ափին։ Վայանդոտտ շրջանի վարչական կենտրոն,

Բնակավայր
Կանզաս Սիթի
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1868 թ.
Մակերես332,492944 կմ²
ԲԾՄ265±1 մետր
Բնակչություն156 607 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիCDT?
Հեռախոսային կոդ913
Պաշտոնական կայքwycokck.org(անգլ.)
Կանզաս Սիթի (Կանզաս) (ԱՄՆ)##
Կանզաս Սիթի (Կանզաս) (ԱՄՆ)

Կանզաս Սիթի ագլոմերացիայի երրորդ ամենամեծ քաղաքը։ Բնակչությունը՝ 146 866 մարդ (2000)[2]։ Միսսուրի նահանգի Կանզաս Սիթիից տարբերելու համար Կանզասի Կանզաս Սիթիի համար օգտագործվում է KCK հապավումը։

Պատմություն խմբագրել

Հին Կանզաս Սիթին ձևավորվել է 1868 թվականին։ Քաղաքի առաջին ընտրությունները տեղի են ունեցել 1872 թվականի հոկտեմբերի 22-ին, դատավոր Հիրամ Սթիվենսի հրամանով։ 1880 թվականի հունիսին Կանզասի նահանգապետը Կանզաս Սիթին հայտարարեց երկրորդ կարգի քաղաք։ 1886 թվականի մարտին Հին Կանզաս Սիթիի և մոտակա Արմսթրոնգ, Արմորիդեյլ, Ռիվերվյու և Վյանդոտտ (Wyandotte) քաղաքների հետ միաձուլման հետևանքով ձևավորեց Նոր Կանզաս Սիթի քաղաքը։ Հինգ քաղաքներից ամենահինը Վյանդոտն էր, որը հիմնադրվել է 1826 թվականին հնդիկ կրոնական առաջնորդ Տենսքվատավայի կողմից, որպես շոնի ժողովրդի (հնդկացի ժողովուրդ) ազգային օջախ։ 1832 թվականին Օհայոյից 687 վյանդոտ-հնդկացիներ տեղափոխվեցին այստեղ։ Միևնույն ժամանակ, միասնական բնակավայրը ստացել է Վյանդոտտ անունը։ 1855 թվականին տեղի հնդկացիները դարձան ԱՄՆ քաղաքացի։

Հիշատակումներ արվեստում խմբագրել

Քաղաքին է նվիրված Ջերրի Լիբերի և Մայք Ստոլերի համանուն ռոք-ն-ռոլ երգը է։ Երգը կատարել են բազմաթիվ կատարողներ, ամենահայտնին «Բիթլզ»-ի կատարումն է՝ «Beatles for Sale» ալբոմ, 1964։

XXVI դարի Կանզաս Սիթիում են կատարվում Battle Angel գործողությունները՝ վայր, որում գտնվում է տիեզերական վերելակը։

Բնակչություն խմբագրել

  • Սպիտակամորթներ՝ 52,2%
  • Աֆրոամերիկացիներ՝ 26,8%
  • Բնիկ ամերիկացիներ՝ 0,8%
  • Ասիացիներ՝ 2.7%
  • Խաղաղօվկիանոսյան կղզիաբնակներ՝ 0.1%
  • Այլ ռասսաներ՝ 13,6%
  • Իսպանախոս կամ լատինոամերիկացիներ (ցանկացած ռասսայի)՝ 27,8%
  • Իսպանախոս սպիտակամորթներ՝ 40,2%[3][4]

Տնտեսություն խմբագրել

Քաղաքում է գտնվում «GM» գործարանը, որն արտադրում է Chevrolet Malibu և Saturn Aura ավտոմեքենաները։

Աշխատանքի վիճակագրության բյուրոյի տվյալները ցույց են տալիս, որ զբաղվածությունը Կանզաս նահանգի Վայանդոտտ շրջանում աճել է 4% -ով 2011 -ի մարտից մինչև 2012 -ի մարտը։ Աշխատողների թվի կտրուկ աճը հանգեցրեց նրան, որ Վայանդոտտ շրջանը զբաղեցրել է 19-րդ տեղը երկրում աշխատատեղերի աճով`2012 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ[5]։

Կանզաս Սիթիում է գտնվում General Motors Fairfax հավաքման գործարանը, որն արտադրում է Chevrolet Malibu-ն և Buick LaCrosse-ը.

Խոշորագույն գործատու է Կանզասի համալսարանի հիվանդանոցը։

Սպորտ խմբագրել

Քաղաքում է գտնվում MLS-ում հանդես եկող «Սպորտինգ Կանզաս Սիթի» ֆուտբոլային ակումբը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.
  3. «Kansas City (city) QuickFacts from the US Census Bureau». web.archive.org. 2012 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. «Population Division Working Paper - Historical Census Statistics On Population Totals By Race, 1790 to 1990, and By Hispanic Origin, 1970 to 1990 - U.S. Census Bureau». web.archive.org. 2012 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2013 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանզաս Սիթի (Կանզաս)» հոդվածին։