Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միսսուրի (այլ կիրառումներ)

Միսսուրի (անգլ.՝ Missouri), գետ ԱՄՆ-ում (Մոնտանա, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոտա, Նեբրասկա, Այովա, Կանզաս, Միսսուրի նահանգ), Միսիսիպիի ամենամեծ վտակը[2]։ Գետի երկարությունը կազմում է 3767 կմ[3]։ Սկիզբ է առնում Ժայռոտ լեռներում, անցնում է հիմնականում արևելյան ու հարավարևելյան ուղղություններով։ Թափվում է Միսսիսիպի Սենթ Լուիս քաղաքի մոտակայքում։ Ավազանի մակերեսը կազմում է 1 300 000 կմ²-ից ավելի ու ներառում է ԱՄՆ-ի տասը նահանգների ու Կանադայի երկու գավառների տարածքների մի մասը։

Միսսուրի (գետ)
Բնութագիր
Երկարություն3767
Ավազանի մակերես1 371 010 ± 1 կմ²[1]
Ջրի ծախս2250
Ջրահոսք
ԱկունքՋեֆերսոն, Գալլատին և Մեդիսոն գետերի միախառնման վայր
Ակունքի տեղակայում

(անգլերեն)

(անգլերեն)
Բարձրություն2752 մ
Կոորդինատներ44°33′01″ հս․ լ. 111°28′20″ ամ. ե.HGЯO
ԳետաբերանՄիսսիսիպի
Գետաբերանի տեղակայումՍպենիշ Լեյկ
Բարձրություն123 մ
Կոորդինատներ38°48′49″ հս․ լ. 90°07′11″ ամ. ե.HGЯO
Գետի թեքություն0,6979 մ/կմ
Տեղակայում
Հոսող հոսքերLittle Missouri River?, Grand River?, Moreau River?, Cheyenne River?, Bad River?, White River?, Niobrara River?, James River?, Vermillion River?, Big Sioux River?, Պլատ, Կանզաս գետ, Milk River?, Ելլուսթոն, Օսեյջ, Mosquito Creek?, Boyer River?, Ponca Creek?, Perry Creek?, Floyd River?, Little Sioux River?, Soldier River?, Jefferson River?, Marias River?, Platte River?, Dearborn River?, Madison River?, Cannonball River?, Gallatin River?, Roe River?, Grand River?, Heart River?, Musselshell River?, Knife River?, Big Muddy Creek?, Judith River?, Sun River?, Chariton River?, Arrow Creek?, Belt Creek?, Blue River?, Cow Creek?, Crooked River?, Cuivre River?, Fishing River?, Gasconade River?, Lamine River?, Little Blue River?, Little Muddy Creek?, Loutre River?, Nodaway River?, Ocheyedan River?, Papillion Creek?, Poplar River?, Redwater River?, Sixteen Mile Creek?, Smith River?, Tarkio River?, Wolf River?, Nishnabotna River?, Big Dry Creek (Montana)?, Auxvasse Creek?, Big Berger Creek? և Perche Creek?
Ջրի մարմիններCanyon Ferry Lake?
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԵրկրամասՄոնտանա, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոտա, Նեբրասկա, Այովա, Կանզաս, Միսսուրի նահանգ
ՋրահավաքMissouri River drainage basin?
Անվանված էMissouria?

Միսսուրիի հովտում առաջին մարդիկ ի հայտ են եկել ավելի քան 12 հզ. տարի առաջ, գետափները բնակեցված էին ավելի քան տասը հնդկական ցեղախմբերով։ 19-րդ դարում գետը դարձավ դեպի արևմուտք գաղթականների տեղափոխման ու ԱՄՆ-ի տարածքի ընդլայնման կարևոր ճանապարհ։ 20-րդ դարի առաջին կեսին գետի վրա կառուցել են բազմաթիվ ամբարներ ու այլ ոռոգման կառույցներ։ Միսսուրիի վրա նավարկությունը, որը բուռն կերպով զարգացավ 1830-ական թվականներին ու իր գագաթնակետին հասավ 1850-ական թվականների վերջին, այժմ գտնվում է անկման վիճակում։

Աշխարհագրություն խմբագրել

Միսսուրի գետը սկիզբ է առնում Ջեֆերսոն, Գալլատին և Մեդիսոն գետերի միախառնման վայրից և թափվում է Միսսիսիպի։ Ակունքը ծովի մակարդակից գտնվում է 2752 մ բարձրության վրա։ Գետի ափին են գտնվում Թրի Ֆորքս, Գրեյթ Ֆոլս, Ուիլստոն, Բիսմարկ քաղաքները։

Հիդրոգրաֆիա խմբագրել

Միսսուրի գետի երկարությունը կազմում է 3767 կմ, ավազանի մակերեսը՝ 1371010 կմ2 է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 2250 մ3։

Վտակներ խմբագրել

Միսսուրի գետի վտակներն են Յելոուստոն, Պլատ, Կանզաս, Օսեյջ, Բիգ Սու, Ջեյմս, Գրանդ, Մորո, Շայեն գետերը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.cerc.usgs.gov/ScienceTopics.aspx?ScienceTopicId=10
  2. Крупнейший приток реки Миссисипи
  3. «Missouri River Environmental Assessment Program». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսսուրի (գետ)» հոդվածին։