Կամո Առաքելյան

խորհրդային հայ դերասան

Կամո Ալբերտի Առաքելյան (հունվարի 2, 1964(1964-01-02), Մարտակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ), խորհրդային հայ դերասան։

Կամո Առաքելյան
Ծնվել էհունվարի 2, 1964(1964-01-02) (60 տարեկան)
ԾննդավայրՄարտակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1992)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունթատրոնի դերասան և կինոդերասան

Կենսագրություն խմբագրել

Կամո Առաքելյանը ծնվել է 1964 թվականի հունվարի 2-ին Մարտակերտ քաղաքում։ 1982 թվականից՝ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի դերասան։ 1992 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (ղեկավար` Ռ. Ջրբաշյան) և ստացել դրամատիկ թատրոնի ու կինոյի դերասանի որակավորում[1]։

Դերերը թատրոնում խմբագրել

Ներկայացում Դեր
Երջանիկ արքայազն պրոֆեսոր և սիրահարված տղա
Անահիտ դժոխքի բանտարկյալ
Ազատ շարադրություն Կոստա Բուրքացե
Մեղադրական եզրակացություն քննիչ Խելաձե
Սեր և խարդավանք ոստիկան
Չար ոգի Չոփուռ
40 օր համբառնալուց առաջ Վարդան Արամազդ
Կողոպուտ կեսգիշերին ոստիկան
Բնակարանամուտ Ֆրանգուլյան
Ավերակների պահակները Մացիկ
Բուրատինոյի արկածները Կարաբաս
Տիկին մինիստրուհի Ռիստա Տոդորովիչ

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
Չնչիկ
1992 Ընկեր Փանջունի
Անիծյալներ
Ճակատագիր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դերասանական - Դերասանական անձնակազմ - Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն». sptatron.fo.ru (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.