Կամիլլո Ուգոնի (օգոստոսի 8, 1784(1784-08-08)[1][2][3], Բրեշիա, Բրեշիա, Լոմբարդիա[2] - փետրվարի 12, 1855(1855-02-12)[1][3], Պոնտևիկո, Բրեշիա, Լոմբարդիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն), իտալացի գրականության պատմաբան և քաղաքական գործիչ։

Կամիլլո Ուգոնի
 
Մասնագիտություն՝ պատմաբան
Ծննդյան օր օգոստոսի 8, 1784(1784-08-08)[1][2][3]
Ծննդավայր Բրեշիա, Բրեշիա, Լոմբարդիա[2]
Վախճանի օր փետրվարի 12, 1855(1855-02-12)[1][3] (70 տարեկան)
Վախճանի վայր Պոնտևիկո, Բրեշիա, Լոմբարդիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն

Ծնվել է Մարկանտոնիո Ուգոնիի և Կատարինե Մագգիի ընտանիքում։ Սովորել է սկզբում Բրեշիայի սոմասկանյան դպրոցում, իսկ հետո՝ Պարմայում՝ Հիսուսի միաբանության քոլեջում։

Բրեշիա է վերադարձել 1806 թվականին՝ սկսելով համագործակցել Ուգո Ֆոսկոլոյի (նրանք ընկերություն են արել ամբողջ կյանքի ընթացքում[4])և դասական-փիլիսոփա Ջերոմո Բորգնոյի հետ, ով, մասնավորապես, դրդեց նրան իտալերեն թարգմանելու Գայոս Հուլիոս Կեսարի «Մեկնաբանություններ»-ը։ Ավարտելով աշխատանքը՝ Ուգոնին հատուկ ուղևորվել է Փարիզ, որտեղ իր թարգմանությունը որպես ծննդյան օրվա նվեր մատուցել է Նապոլեոն Բոնապարտին՝ վերջինիցս դրա դիմաց ստանալով բարոնի տիտղոս։

Ուգոնին նաև հայտնի է նրանով, որ շարունակել է Ջովանբատտիստ Կորնիանիի՝ «Della letteratura italiana nella seconda metà del sec XVIII» գրքի (XVIII դարի երկրորդ կեսի իտալական գրողների կենսագրություններ) վրա կատարած աշխատանքը։ Այն հրատարակվել է 1820 թվականին։

1820-ական թվականներին Ուգոնին Ջովաննի Արրիվաբենեի և Ջիովիտ Սկալվինի հետ միասին մասնակցել է կարբոնարների շարժմանը, որի արդյունքում ստիպված է եղել փախչել՝ սկզբում Շվեյցարիա, ապա Անգլիա, ավելի ուշ՝ Ֆրանսիա։ Մասնավորապես Ֆրանսիայում նա մասնակցել է Biographie universelle-ի հրապարակման աշխատանքներին և եղել է Le Globe թերթի համահեղինակներից մեկը։ 1824 թվականին նա իտալերեն է թարգմանել իր ընկեր Ֆոսկոլոյի Essays on Petrarch աշխատանքը, որը հրապարակվել էր Լոնդոնում դրանից մեկ տարի առաջ։

1838 թվականին համաներման արդյունքում նա վերադարձել է Իտալիա և ընտրվել է Բրեշիայի Ակադեմիայի պրեզիդենտ՝ թարմացնելով XVIII դարի իտալական գրականության ասպարեզում իր ուսումանասիրությունները և շարունակելով լրացնել իր գլխավոր՝ «Della letteratura italiana nella seconda metà del secolo XVIII» ստեղծագործությունը։ Ավարտուն տեսքով այն հրապարակվել է արդեն նրա մահից հետո եղբոր՝ Ֆիլիպպեի կողմից 1856 թվականին։

Մատենագիտություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Wurzbach D. C. v. Ugoni, Camillo (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 48. — S. 235.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  4. «SIUSA | Archivi di personalità - Ugoni Camillo». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.