Կամիլա Ռավերա (իտալ.՝ Camilla Ravera, հունիսի 18, 1889(1889-06-18)[1][2], Ակվի Տերմե, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա - ապրիլի 14, 1988(1988-04-14)[1][2], Հռոմ, Իտալիա[2]), իտալացի քաղաքական գործիչ և առաջին կին սենատորը։ Իտալական ֆեմինիզմի շարժիչ ուժերից մեկը[4]։

Կամիլա Ռավերա
իտալ.՝ Camilla Ravera
Դիմանկար
Ծնվել էհունիսի 18, 1889(1889-06-18)[1][2]
ԾննդավայրԱկվի Տերմե, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա
Մահացել էապրիլի 14, 1988(1988-04-14)[1][2] (98 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[2]
ԳերեզմանԿամպո Վերանո[3]
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մայրենի լեզուիտալերեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և խմբագիր
Զբաղեցրած պաշտոններԻտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ և Ցմահ սենատոր
ԿուսակցությունԻտալական կոմունիստական կուսակցություն
 Camilla Ravera Վիքիպահեստում

1921 թվականին մասնակցել է Իտալիայի կոմունիստական կուսակցության հիմնադրմանը[5]։ Եղել է կուսակցության գլխավոր քարտուղարը 1927 թվականից մինչև 1930 թվականը Անտոնիո Գրամշիի ձերբակալությունից հետո։

Ռավերան մասնակցել է Կոմինտերնի տարբեր համագումարներին՝ անձամբ հանդիպելով և՛ Վլադիմիր Լենինի, և՛ Իոսիֆ Ստալինի հետ։ Ձերբակալվել է 1930 թվականին և դատապարտվել 15 տարվա ազատազրկման։ Ձերբակալությունից հետո գլխավոր քարտուղարի պաշտոնում նրան հաջորդել է Պալմիրո Տոլյատին։ Ումբերտո Էլիա Տեռաչինիi հետ միասին հեռացվել է Իտալիայի կոմունիստական կուսակցությունից 1939 թվականին Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագրին ընդդիմանալու համար և նրան թույլ չեն տվել նորից միանալ մինչև 1945 թվականը։

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք խմբագրել

Ռավերան սկսել է գրել էսսեներ, որոնք խթանել եմ սոցիալիզմը, իսկ ավելի ուշ տեղափոխվել է Թուրին՝ ուսուցիչ դառնալու նպատակով[6]։ Նրա ստեղծագործությունները գրավել են Անտոնիո Գրամշիի ուշադրությունը, որը հրավիրել է նրան սյունակներ գրել իր L'Ordine Nuovo թերթի համար[6]։ 1921 թվականի հուլիսին միացել է թերթի խմբագրությանը[6]։

Քաղաքական կարիերա խմբագրել

Իտալիայի կոմունիստական կուսակցություն խմբագրել

1922 թվականի նոյեմբերին Ռավերան մասնակցել է Կոմինտերնի չորրորդ համագումարին՝ որպես Իտալիայի կոմունիստական կուսակցության պատվիրակ[7]։ Այստեղ հանդիպել է կոմունիստական շարժման կարևոր դեմքերին, այդ թվում՝ Կլարա Ցետկինին, Խրիստո Կաբակչիևին, Իոսիֆ Ստալինին և Վլադիմիր Լենինին[7]։ Հռոմի երթից հետո Կոմունիստական կուսակցությունը ստիպված է եղել ընդհատակվել, և Ռավերան դարձել է հետախուզման մեջ գտնվող գործիչ Մուսոլինիի ռեժիմի ներքո[7]։ 1927 թվականին դարձել է կուսակցության գլխավոր քարտուղար[7]։ Մասնակցել է Կոմինտերնի վեցերորդ համագումարին 1928 թվականին Մոսկվայում, և նրան առաջարկվել է մշտական բնակություն քաղաքում, որը նա մերժել է[7]։ 1930 թվականի հուլիսի 10-ին Մագիորե լճում Ռավերան ձերբակալվել է[7]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռավերան դարձել է Իտալիայի կոմունիստական կուսակցության մի մասը։ Նա ծառայել է որպես Իտալիայի խորհրդարանի անդամ՝ որպես կուսակցության անդամ, որտեղ ստորագրել է օրինագծեր, ներառյալ այն օրինագծերը, որոնք ուղղված են մայրերի պաշտպանությանը և կանանց հավասար աշխատավարձին[8]։ Ռավերան այս պաշտոնից հեռացել է 1958 թվականին[8]։

Մեծարանք խմբագրել

1982 թվականին Իտալիայի նախագահ Ալեսանդրո Պերտինիին Կամիլա Ռավերային ցմահ սենատորի կոչում շնորհել[9]։

Մասնակցությունը ընտրություններին խմբագրել

Ընտրություն Պալատ Constituency Կուսակցությույն Ձայն Արդյունք
1948 Պատգամավորների պալատ Թուրին-Նովարա-Վերչելի ԺԴՃ 68,716  Y Ընտրված
1953 Պատգամավորների պալատ Թուրին-Նովարա-Վերչելի ԻԿԿ 43,650  Y Ընտրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Agosti A. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2016. — Vol. 86.
  3. https://www.findagrave.com/memorial/53689061
  4. Forsas-Scott, Helena (1991). Textual Liberation: European Feminist Writing in the Twentieth Century. Routledge. էջ 238.
  5. «Camilla Ravera, 98, Italy Communist, Dies». The New York Times. 1988 թ․ ապրիլի 16.
  6. 6,0 6,1 6,2 Alfano, Lorenzo (2020 թ․ հունիսի 18). «The First Woman to Lead a Political Party Was an Italian Communist». jacobinmag.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Alfano, Lorenzo (2020 թ․ հունիսի 18). «The First Woman to Lead a Political Party Was an Italian Communist». jacobinmag.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  8. 8,0 8,1 Alfano, Lorenzo (2020 թ․ հունիսի 18). «The First Woman to Lead a Political Party Was an Italian Communist». jacobinmag.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  9. Alfano, Lorenzo (2020 թ․ հունիսի 18). «The First Woman to Lead a Political Party Was an Italian Communist». jacobinmag.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլա Ռավերա» հոդվածին։