Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 27, 2018 թ.
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/46/Annefranktree_edit1.jpg/200px-Annefranktree_edit1.jpg)
- ․․․հին եգիպտացիները «Մեռյալների գրքի» միջոցով ցանկացել են մեռյալին օգնել՝ անդրշիրիմյան աշխարհում դժվարությունները հաղթահարել և բարեկեցություն գտնել։
- ․․․Ամստերդամում գտնվող այս ծառը Աննա Ֆրանկը հիշատակել է իր օրագրում և կրում է վերջինիս անունը։
- ․․․Եվրոպայի ամենահին հոգեբուժարաններից մեկը կրում է «Հիմարների աշտարակ» անվանումը և այժմ կազմում է բնագիտության թանգարանի մի մասը։
- ․․․Ղրիմում է գտնվում Արցունքի շատրվանը, որը հայտնի է դարձել շնորհիվ Պուշկինի։
- ․․․երբ Լուսինը հորիզոնից ներքև է գտնվում, այն մի քանի անգամ ավելի մեծ է թվում։
- ․․․ժամանակին Ադարան է եղել երկնքի ամենապայծառ աստղը։