Աննա Ֆրանկ (գերմ.՝ Anne Frank, հունիսի 12, 1929(1929-06-12)[1][2][3][…], , Ֆրանկֆուրտ, Վայմարյան Հանրապետություն[4][5] - փետրվար 1945[6][7][8], Բերգեն-Բելզեն, Նացիստական Գերմանիա[5]), ծագումով հրեա, գերմանացի աղջիկ, ով Հիտլերի իշխանության գալուց հետո ընտանիքով թաքնվել է Հոլանդիայում։

Աննա Ֆրանկ
Anne Frank
Դիմանկար
Ծնվել էհունիսի 12, 1929(1929-06-12)[1][2][3][…]
Ծննդավայր, Ֆրանկֆուրտ, Վայմարյան Հանրապետություն[4][5]
Մահացել էփետրվար 1945[6][7][8] (15 տարեկան)
Մահվան վայրԲերգեն-Բելզեն, Նացիստական Գերմանիա[5]
ԳերեզմանԲերգեն-Բելզեն
Քաղաքացիություն Նացիստական Գերմանիա[9], առանց քաղաքացիության[10] և  Վայմարյան Հանրապետություն
Մայրենի լեզուգերմաներեն
Կրոնռեֆորմիստական հրեականություն
Կրթություն6th Montessori School Anne Frank?
ԵրկերԱննա Ֆրանկի օրագիրը և Tales from the Secret Annex?
Մասնագիտությունօրագրի հեղինակ և գրող
ԱշխատանքԱննա Ֆրանկի օրագիրը
Ծնողներհայր՝ Օտտո Հենրիխ Ֆրանկ
մայր՝ Էդիտ Ֆրանկ Հոլենդեր
Կայքannefrank.org
Ստորագրություն
Изображение автографа
 Anne Frank Վիքիպահեստում

Հայտնի է ֆաշիզմը նկարագրող իր օրագրով («Աննա Ֆրանկի օրագիրը»), որտեղ նա գրել է ֆաշիզմի դաժան հետևանքների մասին։ Գրվածքը թարգմանվել է 70 լեզուներով, ներառյալ հայերեն։

Ծնվելով Ֆրանկֆուրտում՝ նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է Ամստերդամի մոտակայքում՝ այնտեղ տեղափոխվելով իր ընտանիքի հետ չորս տարեկան հասակում, երբ նացիստներն իշխանության անցան Գերմանիայում։ Նա կորցրել է իր քաղաքացիությունը 1941 թվականին՝ դառնալով քաղաքացություն չունեցող անձ։ 1940 թվականի մայիսից գերմանական օկուպացիայի արդյունքում Ֆրանկները պաշարված էին Ամստերդամում։ Քանի որ 1942 թվականին հրեա բնակչության նկատմամբ հետապնդումը աճեց, Ֆրանկները թաքնվեցին Աննայի հոր՝ Օտտո Ֆրանկի աշխատավայրում՝ գրապահարանի հետևում առկա թաքստոցում։ Այդ ժամանակից սկսած մինչև 1944 թվականի օգոստոս ամսին գեստապոյի կողմից ձերբակալությունը Աննան պահում էր օրագիր, որը ստացել էր որպես ծննդյան նվեր և կանոնավոր կերպով լրացնում էր այն։ Ձերբակալությունից հետո Ֆրանկները տեղափոխվեցին համակենտրոնացման ճամբար։ 1944 թվականի հոկտեմբերին կամ նոյեմբերին Աննան և իր քույրը՝ Մարգոտը, Աուշվիցից տեղափոխվեցին Բերգեն-Բելսեն համակենտրոնացման ճամբար, որտեղ մի քանի ամիս անց նրանք մահացան։ Սկզբնապես, համաձայն Կարմիր խաչի գնահատումների, նրանց մահվան պաշտոնական ամսաթիվը համարվում էր մարտի 31-ը, բայց Աննա Ֆրանկի տան 2015 թվականին կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ ավելի հավանական է, որ նրանք փետրվարին են մահացել։

Օտտոն՝ Ֆրանկներից միակ ողջ մնացածը, պատերազմից հետո վերադառնալով Ամստերդամ, պարզեց, որ Աննայի օրագիրը պահվել է իր քարտուղարուհու՝ Միեփ Գեսի կողմից, և նրա ջանքերի արդյունքում 1947 թվականին այն հրատարակվեց։ Այն իր նախնական հոլանդերեն տարբերակից թարգմանվել և առաջին անգամ հրատարակվել է անգլերեն 1952 թվականին «Մի երիտասարդ աղջկա օրագիր» վերնագրով և դրանից հետո թարգմանվել է ավելի քան 70 լեզուներով։

Վաղ կյանքը խմբագրել

Աննելիս Մարի Ֆրանկը ծնվել է 1929 թվականի հունիսի 12-ին Ֆրանկֆուրտի Կարմիր խաչի կլինիկայում[11], Էդիթ և Օտտո Հենրիխ Ֆանկների ընտանիքում։ Նա ուներ ավագ քույր՝ Մարգոտը։ Ֆրանկները լիբերալ հրեաներ էին և չէին հետևում հուդայականության բոլոր կանոններին ու սովորույթներին։ Նրանք ապրում էին հերաների և ոչ հրեաների՝ տարբեր կրոնական պատկանելություն ունեցող քաղաքացիների ձուլված համայնքում։ Էդիթը և Օտտոն բարեպաշտ ծնողներ էին, ովքեր օժտված էին գիտական մղումներով և ունեին հարուստ գրադարան․ երկու ծնողներն էլ երեխաների մեջ սերմանում էին ընթերցասիրություն։ Երբ Աննան ծնվեց, ընտանիքը ապրում էր Ֆրանկֆուրտ-Դորնբուշի Մարբախվեգ 307 տանը, որի երկու հարկերն էին վարձակալել։ 1931 թվականին ընտանիքը տեղափոխվեց Գենգհոֆերշտրասա 24՝ Դորնբուշի նորաոճ լիբերալ հատվածը, որ կոչվում էր Դիքթերվիերթալ (պոետների թաղամաս)։ Երկու տներն էլ մինչ օրս կանգուն են[12]։

1933 թվականից հետո, երբ Ադոլֆ Հիտլերի նացիստական կուսակցությունը հաղթեց դաշնային ընտրություններում և Ադոլֆ Հիտլերը նշանակվեց Ռեյխի կանցլեր, Էդիթ Ֆրանկը և երեխաները տեղափոխվեցին ապրելու Էդիթի մոր՝ Ռոզայի հետ Աախենում։ Օտտո Ֆրանկը մնաց Ֆրանկֆուրտում, բայց ստանալով Ամստերդամում նոր կազմակերպություն հիմնելու առաջարկ՝ նա տեղափոխվեց այնտեղ։ Նա սկսեց աշխատել Օպետկա Վորքսում՝ կազմակերպություն, որ վաճառում էր մրգային էքստրակտով հավելումներ։ Էդիթը Աախենի և Ամստերդամի միջև բնակարան գտավ Մերվիդեփլինում՝ Ամստերդամի Ռիվիերբուրթ թաղամասում, որտեղ շատ հրեա և գերմանացի փախստականներ էին հաստատվել։ 1933 թվականի ուշ դեկտեմբերին Էդիթը Մարգոյի հետ հետևեց ամուսնուն։ Աննան մինչև փետրվար մնաց տատիկի հետ, մինչ ընտանքը վերամիավորվեց Նիդեռլանդներում։ Ֆրանկները այն 300000 հրեաների շարքում էին, ովքեր լքեցին Գերմանիան 1933 և 1939 թվականներին։

Ամստերդամ տեղափոխվելուց հետո Աննան և Մարգոտը ընդունվեցին դպրոց, Մարգոն՝ հանրակրթական դպրոց, իսկ Աննան՝ Մոնտեսորի դպրոց։ Չնայած հոլանդերենի հետ կապված սկզբնական խնդիրներին՝ Մարգոն դարձավ գերազանց աշակերտ։ Աննան շուտով ադապտացվեց Մոնտեսորի դպրոցին, նա այստեղ հանդիպեց իր հասակակից երեխաների, որոնցից էր Հանա Գոսլարը, ով դառնալու էր նրա լավագույն ընկերուհին[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 http://web.archive.org/web/20170324033829/http://jeugdliteratuur.org/auteurs/anne-frank
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Wall R. Verbrannt, verboten, vergessen (գերմ.): kleines Lexikon deutschsprachiger Schriftstellerinnen 1933 bis 1945 — 2 — Kn: Pahl-Rugenstein Verlag, 1989. — S. 45–48. — ISBN 978-3-7609-1310-0
  6. 6,0 6,1 6,2 The GuardianUK: GMG, 1821. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
  7. 7,0 7,1 7,2 Anne Frank Likely Died Earlier Than Believed — 2004.
  8. 8,0 8,1 8,2 Het laatste transport vanuit Westerbork naar Auschwitz
  9. http://www.bbc.co.uk/annefrank/timeline.shtml
  10. https://www.google.fr/books/edition/Anne_Frank_s_Family/WNLkhqupTXkC?hl=fr&gbpv=1&dq=anne+frank+stateless+1941&pg=PA177&printsec=frontcover
  11. «Geschichte». Frankfurt Red Cross Clinics. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 27-ին.
  12. «Wohnhaus der Familie Frank». City of Frankfurt. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 17-ին.
  13. Verhoeven, 2019, էջեր 28,31-33

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել