Կախարդական բլուրները
Կախարդական բլուրները (ռուս.՝ «Волшебные Холмы), ռուսական նկարված մուլտսերիալ` Էլկա անունով սպիտակ արջուկի և նրա ընկերների արկածների մասին։ Մուլտսերիալը ստեղծվել է 2005-2006 թվականներին «Թեմա» կինոստուդիայում, ռեժիսոր Մաքսիմ Պոլյակովի կողմից։
Տեսակ | Նկարված մուլտիպլիկացիա և անիմացիոն հեռուստասերիալներ |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Պրիկվել | Էլկան ու աստղային փոստատարը |
Սիկվել | Էլկա |
Սյուժե խմբագրել
Կախարդական բլուրները մի հեքիաթային երկիր է։ Այնպես է ստացվել, որ մի անգամ այն բաժանվել է չորս փոքրիկ մասերի։ Բլուրներից մեկում միշտ ձմեռ էր, հաջորդում` միշտ գարուն, երրորդում` մշտական ամառ, իսկ չորորդում` մշտապես աշուն էր։ Իսկ նրանց միջև լիճ կար։ Յուրաքանչյուր Բլուրում ապրում էին զվարճալի կենդանիներ։ Բայց նրանք ոչինչ չգիտեին միմյանց մասին։
Եվ ահա մի անգամ Լուրը` Աստղային փոստատարը, որոշում է նրանց բոլորին ընկերացնել։ Դրա համար նա նվիրում է Էլկա անունով արջուկին կախարդական երազային հեռադիտակ։ Եթե նրանով նայես այն ուղղությամբ, ուր ուզում ես գնալ, կհայտնվես այնտեղ...
Գործող անձինք խմբագրել
- Էլկա (սպիտակ արջուկ)` Ձմեռ
- Կվիկա (սարյակ)` Գարուն
- Ումբա (գետաձի)` Ամառ
- Բոբա (կուղբիկ)` Աշուն
- Ճայ` լիճ
- Լուր` Աստղային փոստատար
Դերերը հնչյունավորել են խմբագրել
- Լարիսա Բրոխման` Էլկա
- Օլգա Շորոխովա` Լուր
- Դմիտրի Ֆիլիմոնով` Ումբա
- Մարինա Զուբանովա` Կվիկա
- Ելենա Գաբեց` Ճայ
- Դմիտրի Պոլոնսկի` Բոբա
Սերիաների ցանկ խմբագրել
Թողարկում 1 խմբագրել
- Էլկան ընկերներ է փնտրում
- Ծանոթություն Ումբայի հետ։ Ամառ
- Կվիկա։ Գարուն
- Բոբա։ Աշուն
- Հոկեյի խաղ
- Ումբան հիվանդ է
- Ճայի ծննդյան օրը
- Սառցե քանդակների փառատոն
- Կվիկան և շախմատը
- Էլկան և վինդսյորֆինգը
- Թատրոն
- Գյուտարարը
- Գաղտնիք
Թողարկում 2 խմբագրել
- Խիզախները
- Ստորջրյա ոդիսականը
- Երաժշտության որոնումներ
- Բոբսլեյ
- Շոկոլադի տոն
- Կվիկայի ռոմանսները
- Հոլիվուդ
- Լաբիրինթոսում
- Ի՞նչ է Նոր տարին
- Ումբան սիրահարվել է
- Աստղը
Մրցանակներ խմբագրել
- 2006 թվական` Վիզուալ արվեստների համառուսական փառատոն «Արծվիկ» համառուսաստանյան մանկական կենտրոնում. Գրան-պրի «Ռուսական անիմացիայում մանկական նոր հերոսի կերպարի զարգացման համար»
- 2006 թվական` Մանկական անիմացիոն ֆիլմերի «Ոսկե ձկնիկ» 11-րդ միջազգային փառատոն. փառատոնի «Մանկական անիմացիոն ֆիլմերի լավագույն կերպար» մրցանակը շնորհվել է Էլկա արջուկին[1]։