Էլկան ու աստղային փոստատարը
«Էլկան ու աստղային փոստատարը» (ռուս.՝ «Элька и Звёздный почтальон»), ռուսական ամանորյա մուլտֆիլմ՝ ստեղծված «Тема» ստուդիայի և «Элизиум» ընկերության կողմից 2004 թվականին։ «Էլկա» մուլտֆիլմի պրիքվելն է։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տևողություն | 13 րոպե |
Սիկվել | Էլկա |
Թվական | 2004 |
Սյուժե խմբագրել
Արկտիկայի ձյուների մեջ կանգնած է Ձմեռ պապի տունը։ Աստղային փոստատարը գալիս է ու արթնացնում Ձմեռ պապին, որը ննջել էր, քանի դեռ երեխաների համար նախատեսված նվերները տեղավորվում էին պարկում։ Երբ նվերների պարկերը տեղավորվում են սահնակի վրա, որոնց լծված էին եղջերուները, Ձմեռ պապը ճանապարհ է ընկնում։ Շրջադարձի ժամանակ պարկերից մեկը դուրս է թռչում ու ընկնում սպիտակ արջերի ձյունե տան մոտ։ Այնտեղ ապրում էր արջուկ Էլկան իր մոր, պապի ու տատի հետ։ Առավոտյան նվերներով պարկը գտնում է որորն ու սկսում նրանում փնտրել իր համար արժեքավոր ինչ-որ իր։ Էլկան նրանից վերցնում է պարկը՝ որոշելով այն վերադարձնել տիրոջը։ Այդ ժամանակ Էլկայի հարազատները քննարկում են, թե ինչ և ինչպես նվիրեն նրան Ամանորին։ Էլկան ծանոթանում է Աստղային փոստատարի հետ, որը փնտրում էր կորած պարկը, վերադարձնում է նվերները և պատմում, որ իր երազանքն է ընկեր ունենալ։ Աստղային փոտատարը նրան խորհուրդ է տալիս նամակ գրել, որն ինքը կհասցնի երեխաներին։ Էլկան նամակում գրում է, որ ուզում է ընկերություն անել։ Փոստատարը թռչում է։ Շուտով տեղի փոստատարը գալիս է փոստի մեքենայով, և ԷԼկան իր պապի հետ նստում է կարդալու երեխաների ուղարկածը նամակը։ Իսկ Ձմեռ պապն Էլկային նվիրում է չմուշկներ ու հոկեյի մական։
Ստեղծողներ խմբագրել
- Գաղափարի հեղինակներ՝ Վլադիմիր Սակով, Ալեքսանդր Լուկյանչիկով
- Սցենարի հեղինակ – Վլադիմիր Սակով
- Ռեժիսոր – Վասիկո Բեդովիլի
- Բեմադրող նկարիչներ՝ Ալեքսանդր Լուկյանչիկով, Վիկտորյա Կոլեգաևա
- Կոմպոզիտոր – Իվան Բուրլաչկո Եվգենյա Տեջետովայի մասնակցությամբ
- Հնչյունային ռեժիսոր՝ Վլադիմիր Օրյոլ
- Մուլտիպլիկատորներ՝ Յուրի Բուտիրին, Վասիլի Շևչենկո, Վլադիմիր Զախարով, Օլեգ Խրուշկով, Օ. Կրեպս, Տատյանա Պլոտնիկովա, Ա. Պոդկոլզին, Մարիա Նիկուլինա, Ալեքսեյ Շտիխին, Մարինա Տյաբուտ, Վ. Ուլիտին, Անդրեյ Պարիգին
- Մոնտաժող՝ Կիրիլ Կարկուզակի Кирилл Каркузаки
- Հատուկ էֆեկտներ՝ Վ. Կուդրյավցև, Կիրիլ Կարկուզակի, Ն. Սկորոսպելկին
- Հնչյունային օպերատորներ՝ Ա. Սամոխին, Վադիմ Կրուգլով
- Երաժշտության կատարող՝ «Залив Кита»
- Էլկայի երգի երաժշտության հեղինակ՝ Վ. Բուրլաչկո, տեքստի հեղինակ՝ Վ. Սակով, կատարում է՝ Լ. Բրոխման
- Գործադիր պրոդյուսեր – Վլադիմիր Սակով
- Գլխավոր պրոդյուսեր – Միխայիլ Էնտին
Դերերը հնչյունավորել են խմբագրել
- Լարիսա Բրոխման – Էլկա
- Ալեքսանդր Պոժարով – Ունկա, Էլկայի պապը
- Ելենա Գաբեց – Որոր
- Լյուդմիլա Դրեբնյովա – Էլկայի տատը
- Դարյա Բելոուսովա – Էլկայի մայրը
- Օլգա Շորոխովա – Աստղային փոստատար
- Ա. Վոլոգդին – փոստատար
- Ա. Կարինսկի – Ձմեռ պապ
Մրցանակներ խմբագրել
- 2006 — Վիզուալ արվեստների համառուսաստանյան փառատոն «Орлёнок» մանկական կենտրոնում, գրան պրի «Մանկական հերոսի ռուսական անիմացիոն նոր կերպարի մշակման համար»,
- 2006 — Մանկական անիմացիոն կինոյի «Ոսկե ձկնիկ» 11-րդ միջազգային փառատոն, «Մանկական անիմացիոն կինոյի լավագույն կերպարի համար» մրցանակը շնորհվել է Էլկային[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
Աղբյուրներ խմբագրել
- Бородин Георгий: «Новогодняя анимация» 2007
- Бородин Георгий: Образ Деда Мороза в российской анимации 2007
- Константин Мильчин, Юлия Идлис, Наталья Зайцева, Евгений Гусятинский Человек или кто? // Русский репортёр. — 2009. — № 33 (112).
Արտաքին հղումներ խմբագրել
- Էլկան ու աստղային փոստատարը մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Էլկան ու աստղային փոստատարը — youtube