Կախարդական ամառ
Կախարդական ամառ (ճապ.՝ 河童のクゥと夏休み, Կապպա նո Կվու տո նացույասումի, բառացի` «Ամառային արձակուրդները կապպա Կուի հետ»), ռեժիսոր Կեյիչի Հանայի 2007 թվականի լիամետրաժ անիմեն։ Նկարը պատմում է Կու անունով կապպայի (ճապոնական ջրի հոգի) մասին, որը 300 տարի քնից հետո արթնանում է ժամանակակից աշխարհում և Կոիչիի` Տոկիոյում ապրող սովորական ընտնիքի տղայի հետ սկսում իր ցեղակիցներին փնտրել։ Որպես տարվա լավագույն անիմացիոն ֆիլմ անիմեն արժանցել է Մայնիչիի մրցանակի[3]։
Կախարդական ամառ ճապ.՝ 河童のクゥと夏休み | |
---|---|
Ժանր | կատակերգական անիմե և մանգա և դրամա ժանրի անիմե կամ մանգա |
Երկիր | Ճապոնիա |
Թվական | հուլիսի 28, 2007[1] |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Հարա Կեյիտի[2] |
Պրոդյուսեր | Yoshihiro Iwasaki? և Yutaka Sugiyama? |
Սցենարիստ(ներ) | Հարա Կեյիտի |
Երաժշտություն | Kei Wakakusa? |
Տևողություն | 134 րոպե |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Սյուժե խմբագրել
Էդոյի դարաշրջանում սամուրայը սպանում է կապպայի հորը։ Փոքրիկ կապպան ընկնում է փոսի մեջ, որն առաջացել էր դրանից հետո եղած երկրաշարժից։ 300 տարի հետո, XXI դարում, սովորական աշակերտ Կոիչի Ուեհարան ճանապարհի մոտ տարօրինակ քար է գտնում և որոշում է այն լվանալ։ Ջրի մեջ հայտվելով` կապպան վերակենդանանում է և բնակություն հաստատում Կոիչիի մոտ։ Նրան անվանում են Կու։ Կապպան իր նոր ընկերոջ հետ ուղևորվում են Կուի հարազատներին որոնելու` Ճապոնիայի հյուսիսում գտնվող Տոնո քաղաքում, որը հայտնի է ջրի հոգիների մասին լեգենդներով։
Սեյու խմբագրել
- Կու, կապպա` Կաձատո Տոմիձավա
- Կոիչի Ուեհարա` Տակահիրո Յոկոկավա
- Հիտոմի Ուեհարա, Կոիչիի կրտսեր քույրը` Տամակի Մացումոտո
- Յուկակի Ուեհարա, Կոիչիի մայրը` Նաոմի Նիշիդա
- Յասուո Ուեհարա, Կոիչիի հայրը` Նաոկի Տանակա
- Օսսան, շուն` Յոշիտո Յասուհարա
- Կոիչիի դասընկերուհին` Կաձուկի Մացուոկա
- Կուի հայրը` Կենիչի Նագիրա
Մրցանակներ խմբագրել
Տարի | Արդյունք | Մրցանակ | Կատեգորիա։ ստացող |
---|---|---|---|
2007 | Առաջադրված | Asia Pacific Screen Award | «Լավագույն անիմացիոն ֆիլմ» |
2008 | Առաջադրված | Award of the Japanese Academy | «Լավագույն անիմացիոն ֆիլմ» |
2008 | Հաղթանակ | Mainichi Film Award | «Լավագույն անիմացիոն ֆիլմ» |
2008 | Հաղթանակ | Japan Media Arts Festival | Գրան պրի անիմացիայի համար |
2008 | Հաղթանակ | Tokyo Anime Award | «Լավագույն ֆիլմ» |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt1179773/
- ↑ Berra, John. Directoyr of World Cinema: Japan 2. — Intellect Books, 2012. — P. 139. — 375 p. — ISBN 978-1-84-150551-0
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք Արխիվացված 2009-09-07 Wayback Machine (ճապոներեն)