Կալև, կարելյան ու ֆիննական դյուցազունների՝ Վյայնամեյնենի, Իլմարինենի, Լեմինկայայնենի նախահայրը։ Վերջիններս երբեմն համարվում են նաև Կալևի որդիները։ Նրա անունից է առաջացել Էլիաս Լյոնրոտի «Կալևալա» չափածո էպոսի անվանումը։ Կալևալա (ֆիններեն՝ Kalevala) բառացի նշանակում է «երկիր, որտեղ ապրում է Կալևը»։ Ենթադրվել է, որ Կալևալան կարող է լինել Էստոնիան[1]։

Կալև
Տեսակգրական հերոս և դիցաբանական կերպար
Ներկայացված էԿալեվալա
Մասն էFinnish mythology? և Էստոնական դիցաբանություն
Սեռարական
ԵրեխաներKalevipoeg?

Էստոնական դիցաբանության մեջ Կալևը առասպելական դյուցազուն-հսկա է, էստոնիայի ազգային էպոսի հերոս Կալևիպոեգի (էստ․՝ KalevipoegԿալևի որդի) հայրը։ Սիրիուսը համարվել է Կալևի աստղը, իսկ Օրիոն համաստեղությունը՝ Կալևի սուրը[2]։ Ավանդության համաձայն՝ Կալևը թաղված է Տալլինի Տոոմպեա բլրի տակ։ Բլուրն առաջացել է հսկա քարերից, որ այդտեղ հավաքել է Կալևի կինը՝ Լինդան։ Վերջինս քարերով ծածկել է ամուսնու գերեզմանը։ Առասպելի համաձայն՝ Լինդայի արցունքներից է առաջացել Յուլեմիստե լիճը։

Կալևի անունից է հավանաբար առաջացել Տալլինի հին անվանումը՝ Կոլիվան, որ հայտնի է արաբ աշխարհագրագետ Ալ-Իդրիսիի (1154) աշխատություններից ու ռուսական հին ձեռագրերից (1223 թվականից մինչև XVIII դարի սկիզբը)։ Կոլիվան անվանումը կարող էր առաջացած լինել էստոներեն էստ․՝ Kalevan բառից, որ նշանակում է «Կալևին վերաբերող»[3]։

Կալևի մասին առաջին հստակ գրավոր հիշատակումը եղել է 1641 թվականին Հենրիխ Շտալի «Լեյեն Շպիգել»-ում[4]։

Կարելաֆիննական դիցաբանության հերոսը կարող է ունեցած լինել իրական պատմական նախատիպը։ Մասնավորապես, հին անգլիական «Վիդսիդ» էպիկական պոեմում, որը ստեղծվել է IX դարի երկրորդ կեսից ոչ ուշ, պահպանվել է XI դարի ձեռագրում և փաստացիորեն «հերոսական դարի» ժողովուրդների և նրանց տիրակալների յուրօրինակ «կատալոգ» է, հիշատակվում է ոմն Կալիկ (Cælic), որը, ըստ աշխարհում ճամփորդած գլխավոր հերոսի և այդ ստեղծագործության հնարավոր հեղինակի, «գլխավորում էր ֆիններին» (weold Finnum)[5]։ Այնուամենայնիվ, ինքնին հին անգլիացի բարդի (սկոպ) կողմից Ֆինլանդիայի հերոսի յիշատակումը վկայում է վաղ միջնադարյան Հյուսիսային Եվրոպայում նրա հայտնի եղած լինելու մասին[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Matti Kuusi and Pertti Anttonen. "Kalevala Lipas" (Finnish Literary Society, 1985).
  2. Петрухин В. Я. Мифы финно-угров. — М.: Астрель : АСТ : Транзиткнига, 2005. — С. 135.
  3. Ռևելի հին անվանումը
  4. Lauri Honko, Religion, Myth, and Folklore in the World's Epics: The Kalevala and Its Predecessors, Published by Walter de Gruyter, 1990, 3-11-012253-7
  5. Видсид / Пер. В. Г. Тихомирова // Древнеанглийская поэзия. — М., 1982. — С. 15.
  6. Видсид // Древнеанглийская поэзия / Комм. О. А. Смирницкой. — М., 1982. — С. 254.

Գրականություն խմբագրել

  • «Калев». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)