Էստոնական դիցաբանություն

Էստոնական դիցաբանություն, հիմնվում է ժողովրդական բանահուսության վրա՝ իր մեջ ամփոփելով էստոնացի ժողովրդի լեգենդներն ու նրանց հավատամքի տարրերը։ Էստոնական դիցաբանությունը իր մեջ ամփոփել է նաև հարևան ժողովուրդների դիցաբանական բաղադրիչներ, մասննավորապես՝ ենթարկվելով ֆիննա–ուգորական դիցաբանությանը։ Դիցաբանության հիմնական ուղղությունները սերտորեն կապված են եղել բնության հետ։ Էստոնիայի հնագույն բնակիչները հավատում էին, որ շրջակա միջավայրի յուրաքանչյուր էակ և տարր՝ քարերը, բույսերը, կենդանիները, ունի հոգի։ Պահապան–հոգիները եղել են նաև նրանց լեգենդներում և հանդիսացել են դրանց անբաժան մասը։ Եղել են գետերի ու գետակների, անտառների ու դաշտերի հոգիներ։ Հողագործության հետ զուգընթաց հայտնվում են նաև դիցաբանական նոր կերպարներ, որոնցից է Պապը(Vanaisa)։ Նա համարվում է հայկական Արամազդի կամ հունական Զևսի էստոնական կերպը, փաստորեն՝ հանդիսանալով աստվածների հայրը։ Նա սերտ կապվում էր անձրևի և ամպրոպի հետ, ու քանի որ հողագործության համար խիստ անհրաժեշտ է անձրև, դիցաբանկան այս կերպարը դարձել է գլխավոր «աստվածների պանթեոնում»[1]։ Լիվոնյան հին ժամանակագրությունում հիշատակվում է այսպես կոչված Տարապիտան, որը հանդիսանում էր պատերազմի աստվածը։

Էստոնական դիցաբանությունը չի շրջանցել նաև տիեզերական օբյեկտների ու մարդկային կերպարների պաշտամունքը։ Արեգակի, Լուսնի, հղի կանանց ու նորածիններին, Թուել էմային՝ որպես քամու հովանավոր, Մետսիկին՝ որպես պտղաբերության աստված։ Առավել ստորադաս արարածների պանթեոնը ավելի բազմազան է, որը կապված է բնության բազմազանության հետ։ Այդպիսիններից էր ոչ բարի համբավ ունեցող ջրհոս Նեկկը, որը լճերում և ծովում ջրապտույտ էր առաջացնում և մարդկանց տանում դեպի ընդերքը։ Այս ցուցակը ավելացվել է նաև ֆիննա–ուգորական դիցաբանությունից վերցված հսկաներով՝ (Կալևիպոեգ, Սուլևիպոեգ)։ Իսկ ահա անդրաշխարհյան դիցաբանությունը հիմնականում վերցված է ֆիննականից։ Մանալան հանդիսացել է ստորգետնյա տարածք, որտեղ նույնպես եղել են գետեր, լճեր, լեռներ և դաշտեր։ Այս աշխարհը ղեկավարել է Տուննան, որը չէր վերագրվում ո՛չ բարի և ո՛չ էլ չար ուժերին։

Դիցաբանությանը առնչվող էստոնական պահպանված ձեռագրերը շատ չեն, բայց առկա են։ Դրանցից են Գանանդեր Կրիսֆրիդի ֆիննական բանահուսությունը, Ֆրեդերիկ Ռոբերտ Ֆելմանի էստոնական դիցաբանական հեքիաթների հավաքածուն, որոնք զգալի ներդրում ունեցած էստոնական առավել ուշ ժամանակաշրջանի դիցաբանության մեջ։ Այս մասին նաև գրված է էստոնական դպրոցների համար նախատեսված դասագրքերում[2][3][4],,։

Էստոնական դիցաբանական էակներ, աստվածներ և լեգենդների հերոսներ խմբագրել

  • Ահատար – սատանայի աղջիկ,
  • Այկ - կայծակի աստված,
  • Ալվիպոեգ - Ալևի որդին, Կալևիպոեգի եղբայրը,
  • Էբաջալգ - դիվային մրրիկ,
  • Էհայեմա - Թվիլիգի մայրը, հուսադրող ոգի,
  • Էկսիթաջա - չար ոգի, որը մարդկանց ստիպում է անտառում կամ ճահճում մոլորվել,
  • Հալթիջա (the ruler) - հեքիաթային արարած, հոգիների պահապան,
  • Հոլլ - մալարիայի մարմնացում,
  • Հիդ - հսկա
  • Հիելա - մեռյալ տարևածք, անդրաշխարհ,
  • Հիենեիթսիդ - մահացած երկրի կույս,
  • Հիսս - սուրբ պուրակ
  • Հինգելիբլիկաս – ցցի կերպարանք ստացած մարդու հոգի,
  • Հինգելում - միջատի կամ փոքր կենդանու
  • Հոիդջա - պաշտպան, պահապան,
  • Համարիկ - գեղեցիկ երիտասարդ աղջիկ,
  • Հաննամիս – հրեշ,
  • Հառջապոլվլանե
  • Իլմանիտցի - երկնքի կույս,
  • Իլմարինե - առասպելական դարբին, որը պատրաստել է Արևը և Լուսինը
  • Իլո - խնջույքների հովանավոր,
  • Ջումալ - աստված,
  • Ջուտտա - Թարրայի աղջիկ, թռչունների թագուհի,
  • Ջուդալինե - հրեշ,
  • Ջառվեվնա - լճի ծեր մարդ,
  • Կաեվուկոլ - ջրհորի ուրվական,
  • Կաիտսջա - պաշտպան,
  • Կալևիպոեգ - հսկա հերոս, Էստոնիայի հին ժամանակների թագավոր,
  • Կալմ - անդրաշխարհի ղեկավար,
  • Կալմունեիու - անդրաշխարհյան աղջիկ,
  • Կավալ - պատժելու տարածք,
  • Կուդուկաիջա - անհանգիստ ուրվական հյուր,
  • Կոեռակունլանե - շան գլխով հրեշային զինվոր,
  • Կոիտ - երիտասարդ, ով հավերժ սիրահարված է Համարիկին,
  • Կոլլ
  • Կոլումատս – ուրվական,
  • Կրատ - հրեշ,
  • Կու - Լուսին,
  • Կոու - որոտ, Ուկուի որդի, Պիկկերի եղբայր,
  • Կաաբաս - մահվան ուրվականի գերեզման
  • Կուլմքինգ - մահացած մեղավորների հոգի
  • Լապի նոիդ - Լապլանդիայի հոգի,
  • Լեյգեր - Հիումա կղզու հսկա, Սուր Տոլի եղբայր,
  • Լենդվա - հիվանդություն ուղարկող չար կախարդ,
  • Լիբհաունթ – մարդագայլ,
  • Լիվվա–Անուս - մահ,
  • Լինդա - Կալևիպոեգի մայրը,
  • Լումմուտիես - ուրվական,
  • Լուպաինջա - մղձավանջ, հրեշ,
  • Մա–ալունե - գետնի տակ ապրող արարած, որը առաջացնում է հիվանդություններ,
  • Մաջումալադ - Երկրագնդի աստված,
  • Մայեմա - Երկրագնդի մայր,
  • Մաջաուսս - հոգիների պաշտպան,
  • Մաննա - մահացածների հիպոթետիկ իշխան,
  • Մանալա - մահվան երկիր,
  • Մանալանե - մահվան երկրի բնակիչներ,
  • Մարրաս - մահվան հոգի,
  • Մերեվիսեդ - ծովացուլ,
  • Միելիկկի - անտառի մայր,
  • Մեթսավանա - անտառի ծեր մարդ,
  • Մետսիկ -պտղաբերության աստված,
  • Մում - հսկա, ուրվական,
  • Մուրուեիդ Տուդրիդ - Մուրուեիտի աղջիկները, գեղեցիկ աղջիկներ,
  • Մուրուեիդ - անտառի և հողի իգական հոգի, որը միացված է մահացածների աշխարհին,
  • Նոիդ - կախարդ,
  • Նակ - ջրահարս,
  • Օլեվիպոեգ - Սուրբ Օլաֆ քաղաքը կառուցող, Կալևիպոեգի եղբայրը,
  • Պաինաջա - մղձավանջ, ուրվական,
  • Պակնե - սառնամանիք,
  • Պառիդջա - կիսով չափ հրեշային զինվոր,
  • Պոեկ - բերրիության և գարեջրի պատրաստման աստված,
  • Պեկո - բերրիության աստված,
  • Պենինուկ - կիսով չափ հրեշային զինվոր,
  • Պենն
  • Պերեմիս - վարետ,
  • Պիկնե - Որոտ,
  • Պիրետ - Սուր Տոլլի կինը,
  • Պիսհուհանդ - կրակի հետք, Գոբլինի գանձ,
  • Պուկ – Գոբլինի գանձ,
  • Պորգունեիտսի - դժոխքի կույս,
  • Պաիկե - Արև,
  • Ռոնգո
  • Ռուկիհունթ
  • Ռույգութաջա - կին աստվածուհի,
  • Սալմե
  • Սուլեվիպոեգ - Սուլևի որդի, Կալևիպոեգի ընկեր,
  • Սուր Տոլգ - հսկա հերոս, որ ապրում է Սարեմմա կղզում,
  • Տարրա - բնության աստված, երբեմն համարվում է գլխավոր աստված,
  • Տարապիտա - պատերազմի աստված,
  • Տայեվատտա – երկնային հայր,
  • Տալլաջա
  • Տիկուտաջա
  • Տոնտ - ուրվական,
  • Թունելա - մահացածների աշխարհ,
  • Թուոնի - մահվան աստված, մահացածների ղեկավար,
  • Թուր - սկանդինավյան Տոռի հետ կապված պաշտամունքի կերպար,
  • Տուլբիգաս
  • Թուլիհանդ - կրակի պոչ, օգնում է նախապատրաստվել և պաշտպանել հարստութունը,
  • Տուրիս
  • Տուլլե–էմա - Քամու մայր,
  • Տուլեիսա - Քամու հայր,
  • Տուլիսպասկ - մրրիկ,
  • Տուսլար - Ֆիլանդիայում ապրող կախարդ,
  • Սուր Տոլ -
  • Տահթ - աստղ
  • Ուդրես–Կուդրես - Արևի որդի, ամրոցի պահապան, ժողովրդական երգերի հերոս,
  • Վանեմուինե - երաժշտության և գրականության աստված,
  • Վանապագան - սատանա,
  • Վառավեդաջա - կողոպտիչ
  • Վառջուլինե
  • Վեհալդջաս - ջրի գարնանային հոգին,
  • Վեդ–ավալ – ջրերի մայրը,
  • Վետեվանա - ջրային հոգի,
  • Վիհելիկ
  • Վիլբուս
  • Վիռմալիսեդ - հյուսիսային լուսարձակներ,
  • Վիրուսկունդրա

Քրիստոնեական սրբեր

  • Ժուրի (Սուրբ Գևորգ) - գյուղատնտեսությանը առնչվող սուրբ,
  • Լաուրիտս (Սուրբ Լավրեն) - կրակին առնչվող սուրբ,
  • Մարտ (Սուրբ Մարտին) - բարեբերության հետ կապված սուրբ,
  • Տոն (Սուրբ Անտոնիո) - անասնապահության և բուսաբուծության հետ կապված սուր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. A History of Pagan Europe, P. 181 ISBN 0-415-09136-5
  2. The Chronicle of Henry of Livonia ISBN 0-231-12889-4
  3. Leach, Maria; Jerome Fried (1972). Funk & Wagnalls Standard Dictionary of Folklore, Mythology, and Legend. Funk & Wagnalls. ISBN 978-0-308-40090-0.
  4. Haas, Ain; Andres Peekna, Robert E. Walker. «ECHOES OF ANCIENT CATACLYSMS IN THE BALTIC SEA» (PDF). Electronic Journal of Folklore. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 26–ին-ին.