Խուռնավիլ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Տևրիկի գավառակում[1]։ Գտնվում էր Տևրիկ քաղաքից արևելք։

Գյուղ
Խուռնավիլ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառակՏևրիկի գավառակ
Այլ անվանումներԽըռնավիլ, Խըռնավուլ, Խըռնավուլա, Խոռնավել, Խոռնավուլ, Խոնավիլ, Խոնավուլ, Խուռնավել, Խուռնավուլ, Խուռնավուլա, Խուռնովուլ, Խուրնավլա, Խուրնավուլ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունխուռնավիլցի
Ժամային գոտիUTC+3
Խուռնավիլ (Աշխարհ)##
Խուռնավիլ (Աշխարհ)

Անվան ստուգաբանություն խմբագրել

Գյուղի Խուրնավլա անունը ծագել է բնակավայրի կրաքարերով տների պատճառով և նշանակում է «բռաշեն»։

Պատմություն խմբագրել

Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։

Բնակչություն խմբագրել

1915 թվականին ուներ 150 տուն՝ 1200 հայ բնակչով։

Օգտակար հանածոներ խմբագրել

Տարածքում կան կրաքարի բլուրներ, որն օգտագործվել է որպես շինանյութ։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Խուռնավիլն ուներ եկեղեցի։ Գյուղի մոտ էր գտնվում Խուռնավիլ վանքը։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր հայկական վարժարան։

Անվանի մարդիկ խմբագրել

Խուռնավիլում է ծնվել նշանավոր արևելագետ (խեթագետ) և բանասեր Նշան Մարտիրոսյանը (1894-1966)[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեբաստիայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 824

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 102