Խուշին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։ Գտնվում է Բերրի գյուղաքաղաքից 8 կմ արևելք, Փերի գետի աջ աջին, այգեվետ լեռնալանջի վրա։

Գյուղ
Խուշին
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՉարսանջակի գավառակ
Այլ անվանումներԽուշի
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունխուշինցի
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը բնաջնջվել է։

Բնակչություն խմբագրել

XIX դարի վերջին ուներ 24, իսկ XX դարի վերջին՝ ուներ 42 տուն հայ և 4 տուն քուրդ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն հայտնի է եղել ցորենի, բամբակի մշակությամբ և գոմեշներով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Խուշինն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուցի արևելք գտնվում էր Ս. Անտոն ավերակ եկեղեցին[2]։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր վարժարան, որտեղ սովորում էին 75 աշակերտ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խարբերդի նահանգ, Չարսանջակ գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 823

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 102