Չարսանջակ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմի գավառում։ Գտնվում էր Դերսիմի հարավային դաշտավայրում։

Գավառակ
Չարսանջակ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԴերսիմի գավառ
Այլ անվանումներԳառաձոր. Գառաչոր, Գարաճոր, Գարաչոր, Գարաջոր, Խարաչոլ, Խարաչոր. Կարաչոր, Ղարաչոր, Չարշանճագ, Չարսանճակ, Չարսանճաք, Չարսանջագ, Չեհարսանջակ, Չեհարսանճակ, Չեհարսանջագ, Չեհարսանջակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1]
ՏեղաբնականունՉարսանջակցի
Ժամային գոտիUTC+3

Կենտրոնը Բերրի գյուղաքաղաքն էր։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Չարսանջակ բառն առաջացել է չհար և սանջակ բառերից և նշանակում է «չորս գավառ»։

Աշխարհագրություն խմբագրել

Ունի հարթավայրային տարածք։ Հյուսիսում տարածվում են լեռներ, իսկ հարավային սահմանը եզերվում է Արածանի գետով։

Չարսանջակի տարածքով հոսւոմ են Փերի և Մնձուր գետերը։ Գավառակն ունի բազմաթիվ աղբյուրներ, արգավանդ հող և ճոխ բուսականություն, ընդարձակ արոտավայրեր և անտառներ։

Պատմություն խմբագրել

Գավառակի հայության մեծ մասը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի պատճառով։

Բնակչություն խմբագրել

1915 թվականի նախօրեին հայության թիվը կազմում էր 20 000։

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը գերազանցածես զբաղվում էր հողագործությամբ։ Մշակում էին ցորեն, գարի, գլգըլ, ոսպ, սիսեռ, բակլա, կտավատ և այլն։ Մշակում էին նաև բանջարա-բոստանային կուլտուրաներ։

Օգտակար հանածոներ խմբագրել

Չարսանջակն ունի կերակրի աղի, բորակի և նավթի հանքավայրեր։

Վարչական բաժանում խմբագրել

Գավառակն ուներ 4 շրջան, որոնցից յուրաքանչյուրն ուներ 15-20 հայաբնակ և քրդաբնակ գյուղեր[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 226

Աղբյուրներ խմբագրել