Խուդափերին շահրեստան (պարս.՝ شهرستان خداآفرین), շահրեստան (գավառ) Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ադրբեջան օսթանի հյուսիսարևմտյան մասում։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 32 995 մարդ (2016)[1]։ Շահրեստանը ձևավորվել է 2010 թվականին` Քալեյբար շահրեստանի հյուսիսարևմտյան շրջանների անջատման արդյունքում։ Վարչական կենտրոնը ոչ մեծ Խոմարլու քաղաքն է։

Խուդափերին շահրեստան
պարս.՝ شهرستان خداآفرین
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակշահրեստան (գավառ)
Մտնում էԱրևելյան Ադրբեջան օսթան
ՎարչկենտրոնԽոմարլու
Բնակչություն32 995 մարդ (2016)[1]

Հյուսիսից սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը և փոքր հատվածով Հայաստանի Սյունիքի մարզին, որոնցից բաժանված է Արաքս գետով։ Նաև սահմանակից է արևելքից Արդաբիլ օսթանին, հարավ-արևելքից Արևելյան Ադրբեջան օսթանի Քալեյբար, հարավից` Վարզաղան, արևմուտքից` Ջուղա շահրեստաններին։

Շահրեստանի տարածքում են գտնվում են Արաքս գետի վրա կառուցված հանրահայտ Խուդափերինի կամուրջները և Խուդափերինի ջրամբարը։

Բնակչություն խմբագրել

2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 34 977 մարդ, որոնք ապրում էին 9 169 տնտեսություններում[2]։ Ըստ վերջին՝ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում էր արդեն 32 995 մարդ՝ 10 196 տնտեսություններում[3]։

Բնակիչերը հիմնականում իրանական ադրբեջանցիներ են։

Վարչական բաժանում խմբագրել

Վարչական տեսանկյունից շահրեստանը բաժանված է 3 բախշերի (շրջանների), որոնք իրենց հերթին ընդգրկում են 7 գյուղական շրջաններ և 1 քաղաք։ Շահրեստանի բաժանում վարչական միավորների ըստ վերջին մարդահամարների բնակչության տվյալների հետ մեկտեղ բերված են աղյուսակում ստորև.

Խուդափերին շահրեստանի բնակչությունը
Վարչական միավոր 2011[2] 2016[3]
Կենտրոնական շրջան (բախշ) 9 489 8 531
Բասթամլու գյուղական շրջան 5 407 4 561
Քեյվան Բասթամլու գյուղական շրջան 2 423 2 068
Խոմարլու (քաղաք) 1 659 1 902
Գարամդուզ շրջան (բախշ) 12 964 12 544
Գարամդուզ Ղարբի գյուղական շրջան 8 826 8 308
Գարամդուզ Շարքի գյուղական շրջան 4 138 4 236
Մինջավան շրջան (բախշ) 12 524 11 920
Դիզմար Շարքի գյուղական շրջան 3 097 2 760
Մինջավան Ղարբի գյուղական շրջան 4 214 4 094
Մինջավան Շարքի գյուղական շրջան 5,213 5 066
Ընդհանուր 34 977 32 995

Հայկական հետք խմբագրել

Հնում շահրեստանի տարածքը մասն է կազմել Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի (նահանգի) Պարսպատունիք գավառի։ Ուշ միջնադարում այս տարածքը հայտնի է եղել որպես Արազբարան կամ Ղարադաղ։

Հայկական բնակչությունը Ղարադաղի շրջանում պահպանվել է մինչև նորագույն ժամանակները։ XX դարի սկզբի դրությամբ Ղարադաղում եղել է 29 հայաբնակ գյուղ[4], որոնցից մի քանիսը` Գյարմնավը, Այենեհլուն և այլ գյուղեր գտնվել են շահրեստանի տարածքում։ Ղարադաղի հայ բնակչությունը մեծապես տուժել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական բանակի ներխուժման արդյունքում, մնացորդները ժամանակի ընթացքում ներգաղթել են Հայաստան կամ տեղափոխվել Թավրիզ և այլ քաղաքներ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
  2. 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  3. 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  4. 4,0 4,1 «Հայ Սփյուռք հանրագիտարան», էջ 244; Երևան, 2003