Ջուղա շահրեստան (պարս.՝ شهرستان جلفا), շահրեստան (գավառ) Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ադրբեջան օսթանի հյուսիսարևմտյան մասում։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 61 358 մարդ (2016)[1]։

Ջուղա շահրեստան
պարս.՝ شهرستان جلفا
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակշահրեստան (գավառ)
Մտնում էԱրևելյան Ադրբեջան օսթան
ՎարչկենտրոնՋուղա
Խոշորագույն քաղաքՀադիշահր
Բնակչություն61 358 մարդ (2016)[1]

Հյուսիսից սահմանակից է Հայաստանի Սյունիքի մարզի և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն հետ, որոնցից բաժանված է Արաքս գետով։ Նաև սահմանակից է Արևելյան Ադրբեջան օսթանի Խոդա Աֆարին (արևելքից), Վարզաղան (հարավ-արևելքից) և Մարանդ շահրեստանների և Արևմտյան Ադրբեջան օսթանի Փոլդաշտ շահրեստանի (արևմուտքից) հետ։

Շահրեստանի տարածքով է անցնում Իրանը Հայաստանի հետ կապող ճանապարհը. այստեղ է գտնվում միակ Ագարակ-Նուրդուզ սահմանային անցակետը։

Բնակչություն խմբագրել

2006 թվականի մարդահամարի տվյալներով շահրեստանի բնակչությունը կազմում էր 52 176 մարդ՝ 14 186 տնային տնտեսություններում[2]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 55 166 մարդ, որոնք ապրում էին 16 103 տնտեսություններում[3]։ Ըստ վերջին՝ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում էր արդեն 61 358 մարդ՝ 19 443 տնտեսություններում[4]։

Բնակիչերը հիմնականում իրանական ադրբեջանցիներ են։

Վարչական բաժանում խմբագրել

Վարչական տեսանկյունից շահրեստանը բաժանված է 2 բախշերի (շրջանների), որոնք իրենց հերթին ընդգրկում են 5 գյուղական շրջաններ և 3 քաղաքներ։ Շահրեստանի բաժանում վարչական միավորների ըստ վերջին մարդահամարների բնակչության տվյալների հետ մեկտեղ բերված են աղյուսակում ստորև.

Ջուղա շահրեստանի բնակչությունը
Վարչական միավոր 2006[2] 2011[3] 2016[4]
Կենտրոնական շրջան (բախշ) 43 669 46 730 53 352
Դարան գյուղական շրջան 1 566 1 533 1 571
Էրսի գյուղական շրջան 4 779 4 250 4 589
Շոջա գյուղական շրջան 4 499 4 744 4 036
Հադիշահր (քաղաք) 27 842 30 575 34 346
Ջուղա (քաղաք) 4 983 5 628 8 810
Սիառուդ շրջան (բախշ) 8 507 8 436 8 006
Դիզմարե Ղարբի գյուղական շրջան 3 437 3 467 3 191
Նովջեմեր գյուղական շրջան 3 716 3 416 3 267
Սիառուդ (քաղաք) 1 354 1 553 1 548
Ընդհանուր 52 176 55 166 61 358

Հայկական հետք խմբագրել

Հնում շահրեստանի տարածքը մասն է կազմել Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի (նահանգի) Բաքրան (կամ Մարանդ) և Պարսպատունիք գավառների։

Հայկական մշակութային ժառանգության պահպանված կոթողներից կարևորագույնը Դարաշամբի Սուրբ Ստեփանոս վանքն է, որը գտնվում է Իրանական Ջուղայից մոտ 12 կմ արևմուտք։ Մոտակայքում են նաև Ներքին Դարաշամբի Սուրբ Աստվածածին եկեղեցին և Հովվի մատուռը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
  2. 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  3. 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.