Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոռոչ (այլ կիրառումներ)

Խոռոչ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Արաբկիրի գավառակում[1]։

Գյուղ
Խոռոչ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԱրաբկիրի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Խոռոչ (Արաբկիրի գավառ) (Աշխարհ)##
Խոռոչ (Արաբկիրի գավառ) (Աշխարհ)

Անվան ստուգաբանություն խմբագրել

Գտնվում էր չորս լերկ լեռների ստորոտին, անտառապատ ձորակի մեջ։ Հավանաբար այս դիրքի պատճառով էլ կոչվել է Խոռոչ։

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղի հարավ-արևմտյան մասում, լեռների ստորոտով հոսում է Եփրատի Ոսկեգետակ վտակը, որը ոռոգում է շրջակայքի հողերը։

Պատմություն խմբագրել

Խոռոչի բնակչությունը կոտորվել է 1895 թվականի ջարդերի ժամանակ, իսկ ողջ մնացածները բռնի հավատափոխվել են։

Բնակչություն խմբագրել

1895 թվականին ուներ 20 տուն հայ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Խոռոչն ուներ եկեղեցի։

Կրթություն խմբագրել

1895 թվականին գյուղում գործում էր հայկական դպրոց[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արաբկիրի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 782

Աղբյուրներ խմբագրել