Խնձրիստան, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից 24 կմ հյուսիս-արևելք, մայրաքաղաք Ստեփանակերտից հեռավորությունը՝ 24 կմ։

Գյուղ
Խնձրիստան
ԵրկիրԱրցախ Արցախ
շրջանԱսկերանի շրջան
ԲԾՄ910 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն814[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Խնձրիստան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Խնձրիստան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

Ընդհանուր տվյալներ խմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 1545.6 հա տարածք, որից 733.03 հա՝ գյուղատնտեսական նշանակության, իսկ 676.34 հա՝ անտառային հողեր։ Խնձրիստան համայնքի սահմանային գոտով հոսում է Կառկառ գետի վտակը։ Բնակչությունը զբաղվում է հիմնականում գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում առկա է առևտրի 2 օբյեկտ։ Գյուղում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց՝ 127 աշակերտով, ինչպես նաև «Սոսե» Հայ օգնության միության մանկապարտեզ, ուր հաճախում է 45 երեխա՝ 2014 թվականի վերջի դրությամբ։

Խնձրիստանի համայնքային բյուջեի ծախսերի ֆինանսավորման աղբյուրներն են ընթացիկ եկամուտները, ոչ ֆինանսական ակտիվների օտարումից միջոցների ստացումը և պետական բյուջեից ստացվող նպատակային հատկացումները։

ԽՍՀՄ շրջանում կոլտնտեսությունն զբաղվում էր անասնապահական մթերքների արտադրությամբ, թթենու, հացահատիկային և բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ։ Խնձրիստանում գործում էր Ստեփանակերտի 26 կոմիսարների անվան մետաքսի կոմբինատի մասնաճյուղը։ Համայնքն ուներ միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, փոստի բաժանմունք, բուժկետ, մանկապարտեզ։

Բնակչություն խմբագրել

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 826 827 825

Ենթակառուցվածքներ խմբագրել

Ջրամատակարարումն իրականացվում է պետության կողմից՝ կենտրոնացված և ինքնահոս եղանակով։ Համակարգը սնվում է 2 ակունքից։ Համայնքի տարածքում առկա է 8 աղբյուր։ Գյուղն ապահովված է էլեկտրականությամբ և բնական գազով։

Հեռուստատեսությունը և ռադիոն հասանելի են գյուղում։ Առկա է լարային և անլար հեռախոսակապ։ Գործում է նաև 2.5G բջջային կապի համակարգը, ապահովված է Wi-Fi ինտերնետ կապով։

Խնձրիստանը տեղակայված է Ստեփանակերտ-Դրմբոն ասֆալտապատ մայրուղու հարևանությամբ։ Համայնքային ենթակայության ճանապարհները բնահողային են՝ խճից և չմշակված կապակցող նյութերից։ Տրանսպորտային կապը կարգավորված է. Ուղևորափոխադրումներն իրականացվում են Խնձրիստան-Ստեփանակերտ-Խնձրիստան միջշրջանային կանոնավոր ավտոբուսային երթուղով։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Խնձրիստանում պահպանվել են Ս. Աստվածածին եկեղեցին (1754 թվական), որի գավթում թաղված են Խնձրիստանի մելիքները, ձիթհանք (1782 թվական), «Հանգած եղցի» եկեղեցին, բազմաթիվ խաչքարեր (XIII - XVII դդ.), գյուղատեղի (XIII դար), «Մեծ քերծ» կաթսայաձև հուշարձանը։ Պատկան մարմինների կողմից հաշվառված է պատմության և մշակույթի անշարժ 6 հուշարձան[4]

Հայտնի դեմքեր խմբագրել

2005 թվականին ընտրվել է Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ։ Աշոտ Ղուլյանը 2005, 2010 և 2015 թվականներին ընտրվել է Արցախի հանրապետության 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման Ազգային ժողովների նախագահ։

Նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել։ 1992-ին Շուշիի ռազմական գործողության ժամանակ առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտնում քաղաք։

Աշոտ Ղուլյանը զոհվել է 1992 թվականին, Դրմբոնում։ Հետմահու արժանացել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի, «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով։

Բեկոր Աշոտը հանգչում է իր հայրական գյուղում՝ Խնձրիստանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մարդահամար ԼՂՀ-ում» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Խնձրիստանի տարածքում պաշտոնապես հաշվառված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 63