Խինձ
Խինձ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Եղերդակայիններ (Cichorioideae) |
Ցեղ | Խինձ (Scorzonera) L., 1753 |
Խինձ (լատին․՝ Scorzonera), կաթնաբերիկ, սևարմատ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա, կաթնահյութ պարունակող խոտաբույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր խմբագրել
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ, կավոտ, խճոտ լանջերին, ավազուտներում, մարգագետիններում և այլն։ Ցողունը կանգուն է, բարձրությունը՝ մինչև 100 սմ։ Տերևները հերթադիր են, գծաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է ապրիլ-հուլիսին։ Պտուղը փուփուլավոր սերմիկ է։ Պարունակում է կաուչուկ, խեժ, օսլա և այլն։ Որոշ տեսակներ ուտելի են։ Մեղրատու է։
Դասակարգում խմբագրել
Տեսակներ խմբագրել
Հայտնի է մոտ 110[1] (այլ տվյալներով՝ 170), Հայաստանում՝ 16 տեսակ՝ խինձ հայկական (Տ. armeniaca), խինձ լայնատերև (Տ. latifolia), խինձ խոշորափուփուլ (Տ. papposa), խինձ մանրածաղիկ (Տ. parviflora), խինձ Գորովանի (Տ. gorovanica) և այլն։
Տաքսոնոմիա խմբագրել
ավելի շատ 12 ընտանիք (համաձայն APG II Համակարգի) | e1 | |||||||||||||||
կարգ Բարդածաղկավորներ |
դաս Խինձ | f1 | ||||||||||||||
բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր |
Ընտանիք Աստղածաղկազգիներ |
e2 | ||||||||||||||
ավելի շատ 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
ավելի քան 900—1000 դաս | f2 | ||||||||||||||
Քիմիական բաղադրություն խմբագրել
Սննդային արժեքը 100 գ թարմ խինձում.
Էներգետիկ արժեք | 69 Կկալ/ 289 կՋ |
Ածխաջրեր | 12,5 գ |
Սպիտակուց | 1,5 գ |
Ճարպ | 0,5 գ |
Վիտամին C | 5 մգ |
Վիտամին B1 | 0,05 մգ |
Վիտամին B2 | 0,02 մգ |
Կալիումի | 400 մգ |
Կալցիում | 60 մգ |
Երկաթ | 1,5 մգ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Species in Scorzonera». The Plant List (2010). Version 1. Published on the Internet (անգլերեն). Royal Botanic Gardens, Kew and Missouri Botanical Garden. 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20–ին-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խինձ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խինձ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 161)։ |