Խինգալշ[1], Խինգալաշ[2], չեչենական ազգային ուտեստ, եգիպտացորենի կամ ցորենի ալյուրից պատրաստված բարակ բլիթներ՝ դդումով և կարագով կամ հալած յուղով, հրաշալի է (կարկանդակ[1]) մասնատված[2] դդմի միջուկով։

Խինգալշ
Առաջացման երկիր Ռուսաստան
 Khingalsh Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Խինգալշը նման է իտալական կալցոնե ուտեստին, պատրաստվում է խմոր և միջուկ, միջուկի համար օգտագործվում է եփված դդմի խյուս, ինչի մեջ ավելացվում է մանր կտրտած գլուխ սոխ։

Ալյուրը խառնում են քիչ տաքացված կեֆիրի հետ և աղ ավելացնում, կերակրի սոդան խառնում են խմորին՝ միասեռ, փափուկ զանգված ստանալու համար։ Սերմերից մաքրված դդումը կտորների են բաժանում և դնում կաթսայի մեջ՝ կեղևը դեպի վեր, վրան լցնում են տաք ջուր և եփում մարմանդ կրակի վրա, կափարիչը՝ ամուր փակած։ Ավելի ուշ դդմից գդալով հանում են փափկամիսը, դրան ավելացնում են պանիր, տապակած սոխ, շաքարավազն ըստ ճաշակի։ Բաղադրիչները խառնում են։ Խմորը բաժանում են բլիթների և գրտնակում։ Մի կեսի վրա դնում են զանգվածը, հետո ծածկում են երկրորդ կեսով և դրանք ամրացնում իրար մեջ։ Բլիթները թխում են վառարանի մեջ։

Պատրաստի խինգալշը արագ ընկղմում են տաք ջրի մեջ, ապա հալած յուղ քսում։ Մինչ մատուցելը մի քանի մասի են բաժանում, մատուցում են հալած կարագով՝ ոչ մեծ թասի մեջ[2]։

Լուսանկարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Мациев А.Г. Чеченско-русский словарь
  2. 2,0 2,1 2,2 «Чеченцы: история и современность» / Составление и общая редакция Ю.А. Айдаева. — Москва: Мир дому твоему, 1996

Գրականություն խմբագրել

  • Мациев А.Г. Чеченско-русский словарь
  • «Чеченцы: история и современность» / Составление и общая редакция Ю.А. Айдаева. — Москва: Мир дому твоему, 1996. — 352 с.
  • Антология «Чеченская Республика и чеченцы. История и современность». — Москва: Наука, 2006. — 576 с. — ISBN 5-02-034016-2