Գրտնակ, գլանաձև խոհարարական գործիք` նախատեսված խմորը հարթեցնելու,որոշ դեպքերում մեծացնելու,երկարացնելու և շերտի վերածելու համար։ Հիմնականում պատրաստվում է փայտից` բռնակներով գլանի տեսքով։ Ժողովրդական, բարբառային անվանումներն են` խմորաբացիկ, օխլավ, վրթանակ, գլան, թմբի, լողիկ, ղուղան, ալրթանակ, գըրդնակ, գռդնակ, գռնակ (գլանաձև ողորկ փայտ, որով բացում, տափակեցնում են խմորը)։

Գրտնակ
Օխլավ՝ փոքր տրամաչափի գրտնակ
Տարատեսակ գրտնակներ

Գրտնակի երկու տեսակ գոյություն ունի՝ գրտնակ և օխլավ։ Գրտնակը հաստ գլան է` երկու կողմից բռնակներով։ Օխլավը ողորկ փայտե բարակ գլան է, որով գրտնակած խմորը բացում են ավելի նուրբ շերտով։

Պատկերասրահ խմբագրել