«Խաչակիրներ», որոշ թարգմանություններում «Թրակիրներ» ( լեհ.՝ Krzyżacy, kšyžacy), Հենրիկ Սենկևիչի պատմավեպը։ Առաջին անգամ հրատարակվել է «Tygodnik Ilustrowany» ամսագրում 1897-1900 թվականներին, գրքի տեսքով՝ 1900 թվականին։ Գործողությունները ընդգրկում են 1399(թագուհի Յադվիգի մահվան տարին)-1410(Գրյունվալդյան ճակատամարտ) թվականները։

Խաչակիրներ
լեհ.՝ Krzyżacy
ՀեղինակՀենրիկ Սենկևիչ
Տեսակգրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
ԹեմաPolish-Lithuanian-Teutonic War?
Բնօրինակ լեզուլեհերեն
Կերպար(ներ)Danusia Jurandówna?, Jagienka of Zgorzelice?, Jurand of Spychów?, Q11772020?, Zbyszko of Bogdaniec?, Յագայլո, Յադվիգա Անդեավենսկա, Janusz I of Warsaw?, Danutė of Lithuania?, Վիտովտ, Ulrich von Jungingen?, Siemowit IV?, Kuno von Lichtenstein?, Zawisza the Black?, Powała of Taczew?, Zyndram of Maszkowice?, Marcin of Wrocimowice?, Alexandra of Lithuania? և Q9392768?
Նկարագրում էՏևտոնական միաբանություն
Երկիր Լեհաստան
Հրատարակման վայրՎարշավա
Հրատարակման տարեթիվ1900
OCLC751659
 Krzyżacy (Sienkiewicz) Վիքիպահեստում

Վեպի հրատարակման ժամանակ ընթանում էին բողոքի ակցիաներ ընդդեմ գերմանականացման, որը կազմակերպվել էր պրուսական կառավարության կողմից։ Սենկևիչը վեպը գրել է լեհերին ոգեշնչելու և խիզախություն հաղորդելու նպատակով։ Նա ցանկանում էր ցույց տալ Լեհաստանը իր վերելքի ժամանակաշրջանում։

Անդրադառնալով լեհ ժողովրդի 15-րդ դարի կյանքին՝ Սենկևիչը ցայտուն կերպով ցույց է տալիս խաչակիրների Օրդենի քաղաքականության ագրեսիվ բնույթը Լեհաստանի և Լիտվիայի վերաբերմամբ, պատմում, թե Օրդենն ինչպես էր կեղեքում իր ժողովրդին և իրեն ենթակա տարածքներում ապրող ժողովուրդներին։ Օրդենին հպտակ գյուղացիները մասսաներով փախչում են Պրուսիայից, իսկ Լեհաստանին սահմանակից մի քանի գյուղ բոլորովին ամայացել են։

Սենկևիչը վեպում ստեղծում է մի շարք ցայտուն պատկերներ, որոնք ցույց են տալիս Օրդենի ասպետների անողոք դաժանությունը, նրանց ագահությունը փողի նկատմամբ։ Նրանք հարձակվում էին լեհական գյուղերի վրա, կոտորում էին գյուղացիներին, կանանց անարգում էին ամուսինների և եղբայրների աչքի առաջ, իսկ դիմադրողներին կախաղան էին հանում։ Սենկևիչը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ խաչակիրները կրոնական լոզունգներն օգտագործում էին ուրիշի տարածքները զավթելու համար։

Վեպն ավարտվում է Գրյունվալդի ճակատամարտով (1410), երբ տևտոնական Օրդենը ջախջախվեց սլավոնների միացյալ զորքերի ուժերով։

«Խաչակիրներ» վեպում Սենկևիչն նկարագրում է մանր շլյախտայի կյանքը գյուղերում, ցույց է տալիս նրա ձգտումը՝ ընդարձակելու իր տիրապետությանները։ Այսպես, ասպետ Մացկո Բոգդանցին, որը «հող և աշխատող գյուղացինր ձեռք բերելոււ մեծ ագահություն ուներ», երազում է նոր ճորտ գյուղացիներ ձեռք բերել, ամրոց կառուցել իր եղբորորդի Զբիշկոյի համար։

Ժամանակաշրջանը հիանալի պատկերում են՝ ահեղ վրիժառու ասպետ Յուրանդ Սպիխովցին, որի հենց միայն անունը խուճապային սարսափ է հաղորդում թշնամիներին, չունևոր շլախտայական ընտանիքից սերված պատանի Զբիշկոն, որի մեջ ցույց են տրված ատելություն թշնամիների նկատմամբ, երիտասարդական դյուրաբորբոքություն և մենամարտի սեր, Յագենկան, մի խիզախ և ուժեղ աղջիկ, որը որսի մեջ տղամարդկանց չի զիջում, նրա երկրպագուները՝ հարևան գյուղերի շլյախտիչ Չտանն ու Վիլկը, որոնց հրապուրում է ոչ միայն աղջկա գեղեցկությունը, այլև նրա ստանալիք ժառանգությունը։

Հերոսներ խմբագրել

Գլխավոր խմբագրել

  • Բոգդանայից Զբիշկոն (լեհ.՝ Zbyszko z Bogdańca)
  • Բոգդանայից Մացկոն (լեհ.՝ Maćko z Bogdańca)
  • Զգոժելեցից Յագենկան (լեհ.՝ Jagienka ze Zgorzelic)
  • Դանուսյա Յուրանդովա (լեհ.՝ Danusia Jurandówna)
  • Սպիխովայից Յուրանդը (լեհ.՝ Jurand ze Spychowa)

Վեպի պատմական կերպարներ խմբագրել

  • Իշխանուհի Աննա Դանուտա (լեհ.՝ Anna Danuta)
  • Հայտնի մագիստրոս Ուլրիխ ֆոն Յունգինգեն (լեհ.՝ Ulrich von Jungingen)
  • Թագավոր Վլադիսլավ II Յագայլո (լեհ.՝ Władysław II Jagiełło)
  • Թագուհի Յադվիգա Անժույսկայա (լեհ.՝ Jadwiga Andegaweńska)
  • Զավիշա Չյոռնի (լեհ.՝ Zawisza Czarny z Garbowa)
  • Տաչևայից Պավալան (լեհ.՝ Mikołaj Powała z Taczewa)
  • Թագավոր Զեմովիտ IV (լեհ.՝ Siemowit IV)
  • Հայտնի թագավոր Վիտովիտ (լեհ.՝ Witold Kiejstutowicz)
  • Մաշկովիցի Զինդրամը (լեհ.՝ Zyndram z Maszkowic)
  • Հայտնի մագիստրոս Կոնդրադ ֆոն Յունգինգեն (լեհ.՝ Konrad von Jungingen)
  • Վրոչիմովիցի Մարցինը (լեհ.՝ Marcin z Wrocimowic)

Էկրանավորում խմբագրել

1960 թվականին Գրյունվալդյան ճակատամարտի 550-րդ տարեդարձին նվիրված նկարահանվել է ռեժիսոր Ալեքսանդր Ֆորդոմի վեպի արկածային ֆիլմ, որը կոչվում է «Խաչակիրներ»։

1971 թվականին թողարկվել է ռեժիսոր Մարիա Կանևսկայի «Իշխանուհի Աննայի մատանին» (Pierscien ksieznej Anny»)մանկական ֆիլմը, որը պատմում էր երեք տղաների ֆանտաստիկ արկածների մասին, որոնք ամառային արձակուրդների ժամանակ որոշել էին ուսումնասիրել հին դղյակի ավերակները։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչակիրներ (վեպ)» հոդվածին։