Լև Չեգորովսկի
Լև Չեգորովսկի (ռուս.՝ Чегоровский Лев Ильич, փետրվարի 20, 1914, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 21, 1991, Սանկտ Պետերբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային գեղանկարիչ և մանկավարժ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։
Լև Չեգորովսկի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1914 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 21, 1991 (77 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն խմբագրել
Լև Չեգորովսկին ծնվել է 1914 թվականի փետրվարի 20-ին։ 1937-1948 թվականներին սովորել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության բաժնում։ 1948 թվականին ավարտել է ինստիտուտը` Վիկտոր Օրեշնիկովի արվեստանոցում` որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Գորկին և Լև Տոլստոյը» պաննոն` Գիտությունների ակադեմիայի շենքի նախասրահի համար[2]։
Ինստիտուտն ավարտելուց հետո զբաղվել է մոնումենտալ և հաստոցային գեղանկարչությամբ։ Ձգտում էր դեպի զարգացած սյուժետային հիմքով թեմատիկ նկարի ժանրը։ Նկարել է նաև դիմանկարներ, բնանկարներ և նատյուրմորտներ։ 1948 թվականից մասնակցել է ցուցահանդեսների, ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ 1949 թվականից դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Դասավանդել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի ամբողջ գեղանկարչության ամբիոնում, դոցենտ էր։ Նկարչուհի Իրինա Դոբրյակովայի ամուսինն է։
Չեգորովսկու ստեղծագործություններից են «Վայրի ծաղիկները», «Աշակերտուհին»[3] (երկուսն էլ` 1958 թվական), «Պետերբուրգ. 1864 թվականի մայիսի 9-ը. Նիկոլայ Չեռնիշևսկի»[4], «Վ. Լենինը Նևյան ֆորպոստի աշխատավորական խմբակում»[5] (երկուսն էլ` 1964 թվական), «Արտույտները»[6] (1975 թվական), «Միայնությունը», «Ռիյնա Յուրգի դիմանկարը»[7] (երկուսն էլ` 1978 թվական), «Պատուհանը Անապայում»[8] (1979 թվական), «Հյուսիսային համայնք»[9][10] (1980 թվական), «Կանն»[8] (1983 թվական) և այլ նկարներ։
Լև Չեգորովսկին մահացել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին, Պետերբուրգում` 78 տարեկան հասակում։ Նրա ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ խմբագրել
- 1958 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1964 թվական` (Լենինգրադ) Լենինգրադ. զոնալ ցուցահանդես։
- 1965 թվական` (Մոսկվա) Խորհրդային Ռուսաստան. Երկրորդ հանրապետական գեղարվեստական ցուցահանդես։
- 1975 թվական` (Լենինգրադ) Մեր ժամանակակիցը. լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների զոնալ ցուցահանդես։
- 1976 թվական` (Մոսկվա) Լենինգրադի կերպարվեստը։
- 1978 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1980 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների զոնալ ցուցահանդես։
- 1985 թվական` (Լենինգրադ) Մեծ հաղթանակի 40 տարին. նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես` Հայրենական մեծ պատերազմի վետերանները։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.15.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.60.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.29.
- ↑ Вторая республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М: Советский художник, 1965. — с.43.
- ↑ Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.34.
- ↑ Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.28.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.18.
- ↑ 8,0 8,1 40 лет Великой победы. Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. Каталог. — Л: Художник РСФСР, 1990. — с.15.
- ↑ Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. Л., Художник РСФСР, 1983. С.26.
- ↑ Вьюнова И. Высшая ценность - человек // Художник. 1981, № 1. С.18-23.
Աղբյուրներ խմբագրել
- Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.29.
- Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.61.
- Аникушин М. Солнце на полотнах. // Ленинградская правда, 1964, 3 ноября.
- Колесова О. Две тысячи встреч. На выставке «Ленинград». // Ленинградская правда, 1964, 4 ноября.
- Буткевич О. От находок к открытиям. Заметки с выставки «Ленинград» // Советская культура, 1964, 26 декабря.
- Вторая республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М: Советский художник, 1965. — с.43.
- Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.28.
- Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.34.
- Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.18.
- Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.26.
- Леняшин В. Поиски художественной правды // Художник. 1981, № 1. С.8-17.
- Левандовский С. Живопись на Ленинградской зональной // Искусство. 1981, № 2. С.60.
- Вьюнова И. Высшая ценность - человек // Художник. 1981, № 1. С.18-23.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.143.
- 40 лет Великой победы. Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. Каталог. — Л: Художник РСФСР, 1990. — с.15.
- Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.360, 392, 402. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.60.