Լևոն Մեսրոպ

հայ բանասեր, հասարակական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մեսրոպյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Մեսրոպի Մեսրոպ (Մեսրոպյան) (1880[1], Կոստանդնուպոլիս[1] - ապրիլի 16, 1960(1960-04-16), Փարիզ[1]), հայ գրող, բանասեր, հասարակական-մշակութային գործիչ։

Լևոն Մեսրոպ
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Լեւոն Մեսրոպեան
Ծնվել է1880[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Վախճանվել էապրիլի 16, 1960(1960-04-16)
Վախճանի վայրՓարիզ[1]
Մասնագիտությունգրող, բանասեր և հասարակական գործիչ
Ազգությունհայ
ԿրթությունԿեդրոնական վարժարան
Ժանրերպատմվածք և հեքիաթ
Լևոն Մեսրոպ Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Սամաթիայի Սահակյան և Կեդրոնական վարժարաններում։ Մեսրոպի պատմվածքները, հեքիաթները, պատմության վերաբերյալ ուսումնասիրությունները տպագրվել են «Բյուրակն», «Արևելյան մամուլ» պարբերականներում, ազգագրական և տեղագրական հոդվածները՝ «Ռուսկոյե սլովո» և «Բաքու» թերթերում, աշխատակցել է ֆրանսահայ և ամերիկահայ, ինչպես նաև Թեհրանի ու Կովկասի հայերեն պարբերականներին։ Հրատարակված գործերից են՝ «Զարի», «Հաշիշին» (1939), «Ֆրեր Հարթման և տատա Րոսթեմ», «Քերպելայի գիշերները» (1946), «Կախարդող լեռը և ներգաղթող ձին» (1949) վեպերը, «Մատաթ Րեիս» (1946), «Օտարականը» (1959) պիեսները, «Քուր- դիստան և քուրդերը» (1957) ուսումնասիրությունը[2][3]։ Պարսկերենից հայերեն է թարգմանել Օմար Խայամի քառյակները («Օմար խայյամ», 19231946 թվականին և 1954 թվականին մասնակցել է Հայաստանի գրողների համագումարներին[4]։

Երկեր խմբագրել

  • Կախարդող լեռը, Ե., 1955 թ.

Աղբյուրներ խմբագրել

  • Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 671։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 469.
  2. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Մեսրոպ , Լեւոն». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  3. «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան, Լևոն Մեսրոպ».(չաշխատող հղում)
  4. Ով ով է. հայեր, կենսագրական հանրագիտարան, 2007։ հատոր 2։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Մեսրոպ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 469