Լևոն Ալթունյան

հայ բժիշկ, անեսթեզիոլոգ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալթունյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Ալթունյան (հոկտեմբերի 26, 1958(1958-10-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ անեսթեզիոլոգ, Հայաստանի առողջապահության նախարար (2016 սեպտեմբերի 27-ից)։ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։

Լևոն Ալթունյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի առողջապահության նախարար
սեպտեմբերի 27, 2016 - մայիս 11, 2018
Նախորդող Արմեն Մուրադյան
Հաջորդող Արսեն Թորոսյան
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Կրթություն՝ Երևանի պետական բժշկական համալսարան
Մասնագիտություն՝ բժիշկ
Ծննդյան օր հոկտեմբերի 26, 1958(1958-10-26) (65 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
Զավակներ Նորայր Ալթունյան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 26-ին Երևանում[1][2]։ 1976-1978 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1979-1985 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում[1]։

Լևոն Ալթունյանը 1986-1987 թվականներին Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոցում աշխատել է որպես շտապօգնության բժիշկ օրդինատոր, 1987-1989 թվականներին՝ որպես բժիշկ անեսթեզիոլոգ։ Դրանից հետո՝ մինչև 1995 թվականը, որպես բժիշկ անեսթեզիոլոգ աշխատել է Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում։

1995-1999 Լևոն Ալթունյանը եղել է Արգո ՍՊԸ-ի տնօրենը[2], 1996-2016 թվականներին՝ «Էֆես» ապահովագրական ՓԲԸ-ի (2004-ից՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ) գործադիր տնօրենը։ 2002-2006 թվականներին եղել է «Ապահովագրական շուկայի ասոցիացիայի» (ԻԱՄ) հիմնադիր նախագահ, 2012-2016 թվականներին՝ Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, 2014-2016 թվականներին՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահության անդամ։

2016 թվականի սեպտեմբերի 27-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար[1][3]։

Անձնական տվյալներ խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ որդի՝ Նորայր Ալթունյանը[4]։ Տիրապետում է անգլերենին և ռուսերենին[5]։

Նախորդող
Արմեն Մուրադյան
ՀՀ առողջապահության նախարար
Լևոն Ալթունյան

սեպտեմբերի 27, 2016 - մայիսի 11, 2018
Հաջորդող
Արսեն Թորոսյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Լևոն Ալթունյանի կենսագրությունը ՀՀ կառավարության կայքում
  2. 2,0 2,1 «Լևոն Ալթունյանի կենսագրություն «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  3. ՀՀ Նախագահի ՆՀ- 1054 -Ա հրամանագիր
  4. Առողջապահության նորանշանակ նախարարի տաղանդավոր որդին կգերի յուրաքանչյուրի սիրտը․Տեսանյութ
  5. ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կենսագրությունը