Ինգո Արմենիա ( ռուս.՝ СЗАО «ИНГО АРМЕНИЯ» ), հանդիսանում ապահովագրական ընկերություն, որը գործում է Հայաստանի Երեւան քաղաքում։ Ընկերության կողմից առաջարկվող հիմնական ապահովագրական ծառայություններից են ԱՊՊԱ-ն, Գույքի, Առողջության, Դժբախտ պատահարներից, Պատասխանատվության, Աջակցության, Գյուղատնտեսության և այլ դասերի ապահովագրությունը։

Ինգո Արմենիա
Изображение логотипа
Տեսակապահովագրական ընկերություն
Հիմնադրված է1997
ՎայրԵրևան, Հայաստան
Արդյունաբերությունապահովագրություն
Աշխատողների թիվ280 մարդ
Կայքingoarmenia.am
 Ingo Armenia Վիքիպահեստում

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»  Ապահովագրական ՓԲԸ-ն  հիմնադրվել է 1997 թվականին, այնուհետև, 2003 թվականին, ռուսական «Ինգոսստրախ» Ապահովագրական ԲԲԸ-ն ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 75%-ը։ Ինգո Արմենիան ՀՀ խոշորագույն 400 հարկ վճարողների շարքում 132-րդն է ըստ 2019 թ.-ի վարկանիշային աղյուսակի[1]։

Պատմություն խմբագրել

ՀՀ-ում ապահովագրության մասին առաջին օրենքն ընդունվել է 1996 թվականին, որն էլ ազդարարել է ՀՀ ապահովագրական շուկայի սկիզբը։ 1997 թվականին Լևոն Ալթունյանը հիմանադրեց «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»  ԱՓԲԸ-ն։

2003 թ.-ի դեկտեմբերին «Ինգոսստրախ» Ապահովագրական ԲԲԸ-ն, ռուսական խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկը, ձեռք բերեց Ընկերության բաժնետոմսերի 75%-ը։

Երբ 2006 թվականին ապահովագրական շուկայի վերահսկողությունը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից անցավ ՀՀ Կենտրոնական բանկ, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն վերալիցենզավորվեց և ստացավ ոչ կյանքի ապահովագրության ԿԲ APO 0005 (0014) լիցենզիա։ Ընկերությունը 2009 թվականին ապահովագրական ընկերություններից առաջինն ընդգրկվեց ՀՀ 400 խոշոր հարկ վճարողների ցուցակում։

2010 թվականին ՀՀ Կենտրոնական բանկն ընդունեց «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին (ԱՊՊԱ)» Օրենքը, ինչը նպաստեց ապահովագրական շուկայի զարգացմանը։ Արդեն իսկ հաջորդ տարեվերջի դրությամբ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն ուներ ապահովագրական հայտերի կարգավորման համար 12 մասնագիտացված գրասենյակ, ավելի քան 400 մասնաճյուղ ու ներկայացուցչություն, որոնք ապահովում էին Ընկերության գործունեությունը ՀՀ ողջ տարածքում։

2012 թվականի առաջին եռամսյակում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն հայտարարեց «Կասկադ Ինշուրանս» ՓԲԸ-ն (Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամին պատկանող «Կասկադ Կապիտալ Հոլդինգս» ՓԲԸ-ի դուստր կազմակերպությանը) ձեռք բերելու մտադրության մասին[2]։ Վերջինս սպասարկում էր գրեթե 5000 անհատական և կորպորատիվ հաճախորդներ։ Այս ձեռքբերումը կատարելու հիմնական գործոնը երկու ընկերությունների միմյանց նմանությունն էր տեսլականի և աշխատանքային սովորույթների առումով[3]։

«Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գառնիկ Տոնոյանը իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշեց, որ այս միաձուլումը թելադրված էր շուկայի կողմից, քանի որ ապահովագրական ընկերություններն ավելի որակյալ ծառայություններ մատուցելու համար առկա տարբերակներից ավելի հզոր ենթակառուցվածքներ ունենալու կարիք ունեն[4]։

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի համար 2017 թվականը նշանավորվեց ոչ միայն Ընկերության 20-ամյակով, այլ նաև սկիզբ դրվեց Ընկերության թվայնացման ռազմավարությանը։ Ռազմավարության իրականացման առաջին քայլերից էր ԱՊՊԱ պայմանագրերի առցանց վաճառքը, որը նորություն էր ՀՀ ապահովագրական շուկայում։[փա՞ստ]

Պատմականորեն Ընկերությունը կենտրոնացած էր կամավոր պրոդուկտների վաճառքով կորպորատիվ հաճախորդների սեգմենտում։ Այնուամենայնիվ, 2017 թվականից, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն նախագծեց բազմաթիվ ծառայություններ` մանրածախ շուկան զարգացնելու և այդ ոլորտում ևս ընդլայնվելու ուղղությամբ։

Կորպորատիվ կառավարում խմբագրել

Գործունեության առաջին երկու տասնամյակների ընթացքում՝ 1997 թվականից մինչև 2017 թվականը, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն, կառավարման համակարգով, ավանդական ապահովագրական ընկերություն էր ամբողջ ՀՀ տարածքում իր բազմաթիվ մասնաճյուղերով ու ներկայացուցչություններով։ Սակայն, առկա կառուցվածքը չէր համապատասխանում կազմակերպության նոր ռազմավարության հետ։ 2017 թվականին ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն, փոփոխված գործընթացներին համապատասխանելու նպատակով, նախաձեռնեց ամբողջական վերակազմավորում՝ կրճատելով իր մասնաճյուղերը։ Այժմ գործում է՝

  • Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, 0010 ք. Երևան, Հանրապետության 51, 53, տարածք 47, 48, 50։

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն ներկայումս ունի կազմակերպության հիերարխիկ կառուցվածք, որն ավելացնում է Ընկերության գործունեության ճկունությունը և բարելավում է հաղորդակցությունն Ընկերության բոլոր ստորաբաժանումների միջև[5]։

Ընկերությունն ունի երկու խոշոր բաժնետեր՝ «Ինվեստ-Պոլիս» ԲԲԸ-ն և Լևոն Ալթունյանը։ «Ինգոսստրախ» ԱԲԲԸ-ն «ԻնՎեստ-Պոլիս» ԲԲԸ-ի մայր կազմակերպությունն է` վերահսկիչ փաթեթով։

Բաժնետիրոջ անուն Բաժնեմասը վճարված կապիտալում Վճարված բաժնետիրական կապիտալ Բաժնետոմսերի քանակ
«ԻնՎեստ-Պոլիս» ԲԲԸ 75% 1,902 մլն ՀՀ դրամ 3,093
Լևոն Ալթունյան 25% 634 մլն ՀՀ դրամ 1031

Բիզնես խմբագրել

Ծառայություններ խմբագրել

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն առաջարկում է ապահովագրական ծառայությունների լայն շրջանակ ինչպես իր կորպորատիվ, այնպես էլ անհատ հաճախորդներին։ Ընկերության առանցքային գործունեությունը ընդհանուր ապահովագրության ապահովումն է։ 2020 թվականի դրությամբ ընկերությունն ունի գրեթե 240 աշխատակից և 160,000 հաճախորդ։ Հիմնական ծառայությունների ամփոփ աղյուսակը ներկայացված է ստորև․

Ծառայություններ Մանրածախ Կորպորատիվ
Գյուղատնտեսություն
Ավիացիոն ռիսկեր
Բեռներ
ԱՊՊԱ
Շինարարական աշխատանքներ
Ֆինանսական ռիսկեր
Առողջություն
Պատասխանատվություն
Տրանսպորտային միջոցներ
Դժբախտ պատահարներ
Գույք
Ապահով հանգիստ
Ճամփորդություն

Քանի որ Ընկերության ռազմավարության կարևոր կետերից մեկը մանրածախ շուկայում էլ ավելի առաջատար դիրք գրավելն է, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն մշակել է մի շարք պրոդուկտներ՝ անհատ հաճախորդների համար։ Դրանցից մեկը «INGOCARE» առողջության ապահովագրությունն է, որը հնարավորություն է տալիս ֆիզիկական անձանց ձեռք բերել առողջության ապահովագրություն իրենց և իրենց ընտանիքի անդամների համար։ Մյուս առաջարկներն են «Բնակարանների և Առանձնատների» ապահովագրության փաթեթը, «Կասկո Պլյուս» և «Կասկո Տարվա Եղանակներ» փաթեթները:[փա՞ստ]

Ֆինանսներ խմբագրել

Ընկերության ֆինանսական գործունեությունը մեծապես կախված է հայաստանյան բիզնես միջավայրի վիճակից, քանի որ վերջինս դեռ գտնվում է իր զարգացման փուլում և ունի բավականին անկայուն բնույթ։ Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը որդեգրել  է հուսալի կառավարման նոր մոտեցում, որը ներառում է հակակոռուպցիոն միջոցառումներ, թափանցիկություն և հաշվետվողականություն, ինչը տնտեսության մասնակիցներին, այդ թվում` ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ին, լավատեսորեն է տրամադրում ապագայի նկատմամբ:[փա՞ստ]

Ընկերության ֆինանսական հաշվետվությունները պատրաստվել են Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) համաձայն, որոնք մշակվել և հրապարակվել են Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (ՀՀՄՍ) և Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների հիմնադրամի (ՖՀՄՍ հիմնադրամ) կողմից:[փա՞ստ]

Ստորև ներկայացված է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի վերջին տարիների գործունեության ամփոփը՝ ՀՀ դրամով /հազար/:

ՀՀ ֏ Համախառն ապահովագրավճարներ Զուտ շահույթ Համախառն հատուցումներ Սեփական կապիտալ
2019[6][7]   13,366,884   269,841   6,923,662   4,367,509
2018[8][9]   10,153,610   205,593   5,436,617   3,949,577
2017[10][11]   9,261,066   939,465   4,788,929   3,756,587
2016[12][13]   8,647,769   939,465   3,494,781   3,973,043
2015[14][15]   8,141,484   485,062   3,494,781   3,103,941
2014[16][17]   7,247,048   450,844   3,653,761   2,535,149
2013[18][19]   7,608,469   (548,178)   3,988,559   2,875,675
2012 9,031,253 114,080 3,487,570 3,487,570

Վերաապահովագրություն խմբագրել

Ինգո Արմենիայի վերազգայնագրության միջազգային գործընկերներից են.

Ընկերության Անվանումը Սեփականության իրավունք
Lloyd's Market A+
Allianz SE AA
AIG Europe SA A+
Hannover RE AA-
Chubb European Group SE AA
SCOR SE AA-
Korean Reinsurance Company A

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. http://www.armbanks.am/en/2012/02/24/33924/
  4. https://a1plus.am/hy/article/61201
  5. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  6. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  8. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  9. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  12. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  13. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  14. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  15. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  16. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  17. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  18. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  19. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.