Լուսնային մրցարշավորդը (վեպ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուսնային մրցարշավորդը (այլ կիրառումներ)

«Լուսնային մրցարշավորդը» (անգլ.՝ Moonraker), Յան Ֆլեմինգի երրորդ վեպը բրիտանական գործակալ Ջեյմս Բոնդի մասին։

Լուսնային մրցարշավորդը
անգլ.՝ Moonraker
ՀեղինակՅան Ֆլեմինգ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրլրտեսական վեպ և քրեական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ջեյմս Բոնդ, Հյուգո Դրեքս և Մ
Նկարագրում էԼոնդոն
ՇարքՋեյմս Բոնդ
ՆախորդԱպրիր և թող մյուսներին մեռնել
ՀաջորդԱդամանդները հավերժ են
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչJonathan Cape
Հրատարակման տարեթիվ1955
ԳՄՍՀ84-663-0903-9
OCLC432905955

Ծանոթացե՛ք, Ջեյմս Բոնդ։ Անթերի, փայլուն կրթություն ստացած գեղեցկատես տղամարդ։ Բացառիկ անգութ է և մահացու վտանգավոր։ Ամբողջ Անգլիան ցնծում է։ Մուլտիմիլիոնատեր սըր Հյու Դրեքսը սեփական փողերով կառուցել է ատոմային գերհրթիռ, որը մշուշոտ Ալբիոնին կպաշտպանի ցանկացած վտանգից։ Բայց ահա Ձերդ Գերազանցության Գաղտնի ծառայության տվյալներով Դրեքսը մի փոքր մեղսավոր է. նա սիրում է խաղասեղանի շուրջ նենգել։ Սըր Հյուիի՝ անգլիացի ջենթլմենին ոչ բնորոշ, տարօրինակ պահվածքը վերծանելը հանձնարարված է Գաղտնի ծառայության լավագույն խաղամոլին, նաև համատեղությամբ գործակալ 007-ին՝ Ջեյմս Բոնդին։

Համառոտ բնութագիր (անոտացիա) խմբագրել

Հյուգո Դրեքսը Անգլիայի ամենահարուստ մարդկանցից է։ Նա վայելում է հասարակության հարգանքը, եթե ոչ համազգային սերն այն բանի համար, որ իր փողերով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության համար կառուցել է «Մունռեյքեր» բալիստիկ հրթիռը։ Ճիշտ է, նա տգեղ է, բայց ունի հիասքանչ շարժուձև և թղթախաղում մեքենայություններ է անում, բայց Դրեքսի արարքները հանդուրժում են՝ համարելով հարուստի աննորմալություններ։ Սակայն բարձր հասարակության հարգարժան մարդիկ չեն ուզում հաշտվել խաղաթղթային մեքենայության հետ։ Մ-ը (հենց այդ նույն բարձր հասարակության ներկայացուցիչը) Ջեյմս Բոնդին՝ որպես թղթախաղի վարպետ, հանձնարարում է դաս տալ Դրեքսին, բայց այնպես, որ սկանդալ չծագի։ 007-ն իհարկե հաջողությամբ է դուրս գալիս առաջադրված խնդրից։ Իսկ հաջորդ օրը զոհված գործընկերոջ փոխարեն իրեն է վիճակված դառնալ «Մունռեյքեր» նախագծի անվտանգության ծառայության ղեկավարը։

Կերպարներ խմբագրել

  • Ջեյմս Բոնդ / Գործակալ 007 — գլխավոր հերոս
  • Սըր Հյուգո Դրեքս — գլխավոր չարագործը
  • Գալա Բրանդ — Բոնդի սիրեցյալը
  • Վիլլի Քրեբս — երկրորդական չարագործ
  • Դոկտոր Վոլտեր — երկրորդական չարագործ
  • Մ — Բոնդի ղեկավարը
  • Լելիա Պոնսոնբայ — Բոնդի քարտուղարուհին ու աշխատակիցը

Վեպի համանուն էկրանավորումը (1979) խմբագրել

«Լրտեսը, որ ինձ սիրում էր» ֆիլմի վերջում ասվում է, որ Ջեյմս Բոնդը կվերադառնա «Միայն քո աչքերի համար» ֆիլմով։ Բայց տասնմեկերորդ ֆիլմը դարձավ Լուսնային մրցարշավորդը՝ Ռոջեր Մուրի գլխավոր դերակատարմամբ։

Կապը կինոյի հետ խմբագրել

1979 թվականին նկարահանված ֆիլմում օգտագործված է միայն վեպի վերնագիրն ու գլխավոր չարագործի անունը։ Նույն թվականին ֆիլմի սցենարի հեղինակ Քրիստոֆեր Վուդը վեպի հիման վրա գրեց մի «կինոնովել», որը բավականին մանրամասն վերապատմում էր ֆիլմի իրադարձությունները։

Տե՛ս ֆիլմերը խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել