Ռոջեր Մուր
Սըր Ռոջեր Ջորջ Մուր (անգլ.՝ Sir Roger George Moore, հոկտեմբերի 14, 1927[1][2][3][…], Stockwell, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] - մայիսի 23, 2017[4][3][5][…], Crans-Montana[3]), բրիտանացի կինոդերասան, սցենարիստ, պրոդյուսեր։
Ռոջեր Մուր անգլ.՝ Roger Moore | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1927[1][2][3][…] |
Ծննդավայր | Stockwell, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] |
Մահացել է | մայիսի 23, 2017[4][3][5][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Crans-Montana[3] |
Գերեզման | Monaco Cemetery |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1945)[6], Դոկտոր Չալլոների դպրոցը, Launceston College? և Battersea Grammar School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ազգություն | անգլիացիներ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, հնչյունավորող, ինքնակենսագիր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստառեժիսոր, ռազմական գործիչ և դերասան |
Ամուսին(ներ) | Դորոթի Սքվայրս, Kristina Tholstrup?, Luisa Mattioli? և Doorn Van Steyn? |
Երեխա(ներ) | Դեբորա Մուր և Ջեֆրի Մուր |
Պարգևներ և մրցանակներ | |
roger-moore.com | |
Կենսագրություն խմբագրել
Ռոջեր Մուրը ծնվել է 1927 թվականին, Լոնդոնում։ Ավարտել է տեղի արքայական ակադեմիայի դրամատիկական արվեստի դասընթացները։ Որոշ ժամանակ զբաղվել է նկարչությամբ և ապա հանդես է եկել «Պալմըրս Գրին» թատրոնում։ Մուրը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, որոնց թվում Սեմյուել Ֆուլերի «Թմրադեղերի նավահանգիստը» (1953), Ռիչարդ Բրուկսի «Վերջին անգամ երբ տեսա Փարիզը» (1953), Գայ Համիլտոնի «Ապրել և մահվան դատապարտել» (1973), «Ոսկյա ատրճանակով մարդը» (1975), Բասիլ Դիրդենի «Մոնտե Կարլո» (1974), Քրիստոֆեր Միլսի «Երկինքը մեզ փրկի մեր բարեկամներից» (1975), Պիտեր Հանտի «Ճիչ սատանայի համար» (1976), Գեորգի Պան Կոսմատոսի «Փախուստ դեպի Աթենք» (1979): Մուրը խաղացել է բրիտանացի գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի 7 ֆիլմում 1973 թվականից 1985 թվականների ընթացքում։ Մուրը տարիքով եղել է ամենամեծը, որ մարմնավորել է այդ կերպարը։ Դրամատիկ արվեստի թագավորական ակադեմիան ավարտելուց հետո Մուրն աշխատել է որպես մոդել և հանդես է եկել միջին կարգի ֆիլմերում ու հեռուստատեսային դրամաներում՝ մինչ կգտներ առավել նշանակալի դերեր «Այվենհո» (1958–1959), «Ալյասկացիները» (1960–1961) և «Մավերիկ» (1961) հեռուստասերիալներում։ Մուրի ամենանշանավոր հեռուստատեսային դերերը եղել են «Սուրբը» (1962-1969) միստիկ թրիլեր հեռուստասերիալում Սայմոն Տեմպլարի և հեռուստատեսային «Խուզարկուները» դրամայում Թոնի Կուրտիսի կերպարները (1971)։
Մուրը որպես Բոնդ հանդես է եկել 1973 թվականին՝ կերպավորելով նրան «Ապրիր և թող մյուսներին մեռնել» (1973), «Ոսկե ատրճանակով մարդը» (1974), «Լրտեսը, որն ինձ սիրում էր» (1977), «Լուսնային մրցարշավորդը» (1979), «Միայն քո աչքերի համար» (1981), «Ութոտնուկը» (1983) և «Հայացք սպանությանը» (1958) ֆիլմերում։ 1976 թվականին Մուրը խաղաց աշխարհահռչակ խուզարկու Շերլոկ Հոլմսի դերը։ Մուրը ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան է։ Ամուսնացել է չորս անգամ, այդ թվում՝ ուելսցի երգչուհի Դորոթի Սքվայրսի և իտալացի դերասանուհի Լուիզա Մատիոլիի հետ, որոնցից ունի երեք երեխա։ Հրատարակել է ինքնակենսագրական գիրք 2008 թվականին, հեղինակել է նաև այլ գրքեր իր գործունեության և Բոնդի ֆիլմերի վերհուշի վերաբերյալ։
Հոնորարներ[9][10] խմբագրել
- 1973 — Ապրիր և թող մյուսներին մեռնել / Live and Let Die — Ջեյմս Բոնդ — 1 000 000 $
- 1974 — Ոսկե ատրճանակով մարդը / The Man with the Golden Gun — Ջեյմս Բոնդ — 1 000 000 $
- 1977 — Լրտեսը, որն ինձ սիրում էր / The Spy Who Loved Me — Ջեյմս Բոնդ — 1 000 000 $
- 1979 — Լուսնային մրցարշավորդը / Moonraker — Ջեյմս Բոնդ — 4 000 000 $
- 1981 — Միայն քո աչքերի համար / For Your Eyes Only — Ջեյմս Բոնդ — 4 600 000 $ (3 000 000 $ + 5% շահույթից)
- 1983 — Ութոտնուկը / Octopussy — Ջեյմս Բոնդ — 5 200 000 $ (4 000 000 $ + 5% շահույթից)
- 1985 — Հայացք սպանությանը / A View to a Kill — Ջեյմս Բոնդ — 7 500 000 $ (5 000 000 $ + 5% շահույթից)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 BBC News — 1922.
- ↑ 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.
- ↑ Student & graduate profiles — Royal Academy of Dramatic Art.
- ↑ The London Gazette 56963 (բրիտ․ անգլ.) — 2003. — Iss. 56963. — P. B24.
- ↑ The London Gazette 55354 (բրիտ․ անգլ.) — Iss. 55354. — P. 23.
- ↑ «Ջեյմս Բոնդի դերակատարներ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Ռոջեր Մուրի հոնորարներ
Արտաքին հղումներ խմբագրել
- Ռոջեր Մուր (անգլ.) Internet Movie Database կայքում
- Ռոջեր Մուրի մասին «Аргументы и факты» թերթում
- Ռոջեր Մուրի մասին NEWSru.com կայքում Արխիվացված 2010-12-18 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոջեր Մուր» հոդվածին։ |