Լուիջի Լո Կաշո
Լուիջի Լո Կաշո (իտալ.՝ Luigi Lo Cascio, ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 20-ին, Պալերմո, Սիցիլիա, Իտալիա), թատրոնի և կինոյի իտալացի դերասան։
Լուիջի Լո Կաշո | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1967[1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Պալերմո, Իտալիա |
Կրթություն | Սիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և կինոռեժիսոր |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Պալերմոյում, 1967 թվականի հոկտեմբերի 20-ին։ Ունի 4 եղբայր։ Հետևելով ընտանեկան ավանդույթներին, որոշում է զբաղվել բժշկությամբ՝ ընտրելով հոգեբույժի մասնագիտություն։ Սովորելու ընթացքում ելույթ է ունենում հարազատ քաղաքում՝ փողոցում ելույթ ունեցող դերասանների հետ, որտեղ էլ նկատվել է 1989 թվականին՝ թատրոնի ռեժիսոր Ֆեդերիկո Տիեցցիի շնորհիվ[2]։ Ռեժիսորը նրան ոչ մեծ դեր է առաջարկում Սեմյուել Բեքեթի «Գոդոյին սպասելիս» բեմադրության մեջ։ Թատրոնը Լուիջիին գրավում է և նա դադարում է զբաղվել բժշկությամբ, որպեսզի դառնա պրոֆեսիոնալ դերասան։ Այդպես նա տեղափոխվում է Հռոմ, որտեղ 1992 թվականին վերջացնում է Պետական ակադեմիայի դրամատիկական բաժինը։ Թատրոնում խաղում է Բերտոլդ Բրեխտի և Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումներում։ Ավելի ուշ 2000 թվականին իր հորեղբոր՝ դերասան Լուիջի Մարիա Բուրուանոյի խորհրդով, ծանոթանում է ռեժիսոր Մարկո Տուլիո Ջորդանի հետ և ստանում երիտասարդ ընդիմադիր ակտիվիստ և լրագրող Ջուզեպպե Իմպաստատոյի դերը «Հարյուր քայլ» ֆիլմում։ Ֆիլմը համաշխարհային ճանաչում է ստանում և 2001 թվականին ստանում է «Ոսկե գլոբուս» մրցանակը, իսկ ինքը՝ դերասանը, ստանում է Իտալիայի պետական մրցանակ «Դավիթ դի Դոնատելլո»՝ տղամարդու լավագույն դերի համար։ Ֆիմերում մի քանի այլ դերեր խաղալուց հետո, Լո Կաշոն 2003 թվականին ստանում է իր կյանքում ստացած ամենակարևոր դերերից մեկը՝ Մարկո Տուլիո Ջորդանայի դերը «Երիտասարդության լավագույն տարիները» ֆիլմում։ Այդ յոթժամյա սերիալը ցուցադրվում էր իտալական հեռուստաալիք «Rai Uno»-ով 2003 թվականի դեկտեմբերի 7-ից 15-ը։ Հետաքրքիր է այն, որ ֆիլմում հոգեբուժի դեր է մարմնավորում, ինչը երիտասարդ ժամանակ ուսումնասիրել էր։ Դերասանը նկարահանվել է 26 ֆիլմերում։ Նա համարվում է «Անթերի քաղաք» ֆիլմի հեղինակը և ռեժիսորը, որը ցուցադրվել է 2012 թվականին Վենետիկում տեղի ունեցող 69-րդ կինոփառատոնի ժամանակ։ 2006 թվականից դերասանը ամուսնացած է Դեզիդերի Ռայների հետ(նա զբաղվում է ֆիլմերի մոնտաժով), և ունեն 2 որդի՝ Թոմազո Իզիդորոն և Արտուրո Տիտոն[3]։ Ներկա պահին ապրում է Հռոմում։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարեթիվը | Ռուսական անվանումը | Բնօրինակ անվանում | Ռեժիսոր | Դեր |
---|---|---|---|---|
2000 | Հարյուր քայլ | I cento passi | Մարկո Տուլիո Ջորդանա | Պեպինո Իմպաստատո |
2001 | Իմ աչքերի լույսը | Luce dei miei occhi | Ջուզեպպե Պիչոնի | Անտոնիո |
2002 | Իմ կյանքի լավագույն օրը | Il piu' bel giorno della mia vita | Կրիստինա Կոմենչինի | Կլաուդիո |
2003 | Երիտասարդության լավագույն տարիները | La meglio gioventu' | Մարկո Տուլիո Ջորդանա | Նիկոլա Կառատի |
2003 | Բարև, գիշեր | Buongiorno notte | Մարկո Բելլոկո | Մարիանո |
2003 | Իմ աներձագը | Mio cognato | Ալեսանդրո Պիվա | Վիտո Կուարանտե |
2004 | Ցանկալի կյանքը | La vita che vorrei | Ջուզեպպե Պիչոնի | Ստեֆանո/ֆրեդերիկո |
2004 | Ապակե աչքեր | Occhi di cristallo | Էրոս Պուլյելի | Տեսուչ Ջակամո Ամալդի |
2005 | Գազանը հոգում | La bestia nel cuore | Կրիստինա Կոմենչենի | Դանիել |
2006 | Սև ծով | Mare nero | Ռոբերտա Տորրե | Ոլորան |
2007 | Քաղցրություն եւ դառնություն | Il dolce e l'amaro | Անդրեա Պորպորատի | Սարո Սկորդիա |
2008 | Սուրբ Աննայի հրաշքը | Miracolo a Sant'Anna | Սպայկ Լի | Անջելո Տորելչելի |
2008 | Կատաղած արյուն | Sanguepazzo | Մարկո Տուլիո Ջորդանա | Պարտիզան |
2009 | «Մարգարիտա» բառի ընկերները | Gli amici del bar Margherita | Պուպի Ավատի | Մանուելո |
2010 | Մենք հավատում էինք | Noi credevamo | Ջուզեպպե Տորնատորե | Դոմենիկո |
2012 | Վեպ կոտորածի մասին | Romanzo di una strage | Մարիա Մարտոնե | Դատավոր Ուգո Պաոլիլո |
2013 | Անթերի քաղաք | La citta' ideale | Մարկո Տուլիո Ջորդանա | Միկելե Գրասադոնիա |
2013 | Որոտ | Salvo | Լուիջի Լո Կաշո | Էնցո Պուլեո |
2014 | Մարինա | Marina | Ստիին Կոնիկս | Սալվատորե Գռանատա |
2015 | Իտալական անուն | Il Nome del figlio | Ֆրանչեսկա Առկեբուջի | Սանդրո |
Կինոռեժիսոր խմբագրել
- Անթերի քաղաք (2012)
Թատերական ռեժիսոր խմբագրել
- Nella tana (2005)
- La caccia (2008)
- Otello (2014)
- Il sole e gli sguardi (2015)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ http://luigilocascio.20m.com/biografia.htm
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի Լո Կաշո» հոդվածին։ |