Լուիզա Լոուսոն

ավստրալացի բանաստեղծ, գրող, հրատարակիչ, սուֆրաժիստ և ֆեմինիստ

Լուիզա Լոուսոն (անգլ.՝ Louisa Lawson, ծննդյնա անունը՝ Ալբուրի, անգլ.՝ Albury, փետրվարի 17, 1848(1848-02-17), Mudgee - օգոստոսի 12, 1920(1920-08-12), Gladesville), ավստրալիացի բանաստեղծ, գրող, հրատարակիչ, սուֆրաժիստ և ֆեմինիստ։

Լուիզա Լոուսոն
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 17, 1848(1848-02-17)
ԾննդավայրMudgee
Մահացել էօգոստոսի 12, 1920(1920-08-12) (72 տարեկան)
Մահվան վայրGladesville
ԳերեզմանRookwood Necropolis
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, խմբագիր, կանանց իրավունքների պաշտպան, լրագրող, սուֆրաժիստ և գյուտարար
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՀենրի Լոուսոն
 Louisa Lawson Վիքիպահեստում

Բանաստեղծ և հեղինակ Հենրի Լոուսոնի մայրը։

Վաղ կյանք խմբագրել

Լուիսա Ալբուրին ծնվել է 1848 թվականի փետրվարի 17-ին, Նոր Հարավային Ուելս նահանգի Գուլգոնգ քաղաքի մերձակայքում գտնվող Գունտավանգ կայանում, Հենրի Ալբուրիի և Հարիեթ Ուինի ընտանիքում[1][2]։ Ընտանիքի 12 երեխաներից երկրորդն էր, և այդ ժամանակաշրջանի շատ աղջիկների նման դպրոցից հեռացել է 13 տարեկանում։ 1866 թվականի հուլիսի 7-ին՝ 18 տարեկան հասակում, Նոր Հարավային Ուելս նահանգի Մադգի քաղաքի մեթոդիստական եկեղեցում ամուսնացել է նորվեգացի նավաստի Նիլս Լարսենի (Պիտեր Լոուսոն) հետ[1]։ Նիլսը հաճախ աշխատանքի էր մեկնում ոսկու հանքեր կամ աներոջ հետ աշխատանքի՝ կնոջը թողնելով միայնակ չորս երեխաների հետ՝ Հենրի (1867), Ջեք (1869), Պոպի (1873) և Լյուսի (1877) երկվորյակը, որը մահացել է ութ ամսականում։ Լուիզան մեծ վիշտ է ապրել երկվորյաների մահվան պատճառով և մյուս երեխաների խնամքը թողել է ավագ զավակի՝ Հենրիի վրա, ինչը վատթարացրել է մոր և զավակի հարաբերություները և, նրանք հաճախ կռվում էին։ 1882 թվականին Լուիզան երեխաների հետ տեղափոխվել է Սիդնեյ, որտեղ ղեկավարել է գիշերօթիկ տներ[3]։

Հրատարակիչ խմբագրել

Լուիզա Լոուսոնի շենքը Գրինվեյում, Կանբերա, որի ներսում է գտնվում նրա անվան հուշատախտակը

Լոուսոնը գիշերօթիկ տները վարելու ժամանակ խնայված գումարն օգտագործեց 1887 թվականին արմատական ֆեդերալ The Republican թերթում բաժնետոմսեր ձեռք բերելու համար։ Նա որդու՝ Հենրի հետ 1887-1888 թվականներին խմբագրել է The Republican թերթը, որը տպագրվել է Լուիզայի տնակում։ Թերթը կոչ էր անում Ավստրալիայի հանրապետությանը միավորվել «Ֆեդերալ Ավստրալիայի դրոշի՝ Հարավային ծովերի Մեծ հանրապետության ներքո»։ The Republican թերթին փոխարինել է Nationalist թերթը, բայց այն թողարկվել է երկու անգամ[4]։

Իր վաստակով և The Republican թերթում աշխատելու փորձի շնորհիվ Լոուսոնը կարողացավ 1888 թվականի մայիսին խմբագրել և հրատարակել Ավստրալիայում բացառապես կանանց կողմից ստեղծված The Dawn ամսագիրը, որը տարածվեց ամբողջ Ավստրալիայում և արտերկրում։ The Dawn-ն ուներ ֆեմինիստական ուժեղ հեռանկար և հաճախ էր անդրադառնում այնպիսի հարցերի, ինչպիսիք էին կանանց ընտրելու և պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքը, կանանց կրթությունը, կանանց տնտեսական և իրավական իրավունքները, ընտանեկան բռնությունը և ժուժկալությունը։ The Dawn-ը 17 տարի շարունակ (1888-1905) հրատարակվոել է ամեն ամիս, որի կազմում աշխատել են 10 կին։ Լոուսոնի որդին՝ Հենրին, նույնպես թղթակցել է թերթին՝ տրամադրելով իր բանաստեղծություններն ու պատմությունները, և 1894 թվականին The Dawn-ը տպագրեց Հենրիի առաջին գիրքը ՝ «Կարճ պատմվածքներ, բանաստեղծություն և արձակ»։

1904 թվականին Լուիզան հրատարակել է իր Dert and Do հատորյակը[5], 1905 թվականին հավաքել և հրատարակել է իր բանաստեղծությունները The Lonely Crossing and other Poems ժողովածուում[6]։

Սուֆրաժիստ խմբագրել

1889 թվականին Լոուսոնը հիմնադրել է The Dawn Club-ը, որը Սիդնեյում դարձել է ընտրական իրավունքի շարժման հանգույց։ 1891 թվականին Նոր Հարավային Ուելսի սուֆրաժիստական լիգան կանանց ընտրական իրավունքի արշավ է սկսել, և Լոուսոնը թույլ է տվել, որ Լիգան օգտագործի Dawn-ի գրասենյակը` անվճար տպագրելու բրոշյուրներ և գրականություն։ Երբ 1902 թվականին կանանց վերջնականապես տրվեց քվեարկությոան իրավունք և Նոր Հարավային Ուելսում ընդունվեց կանանց ընտրության մասին օրինագիծը, Լոուսոնը Խորհրդարանի անդամներին ներկայացվեց որպես «Նոր Հարավային Ուելս նահանգի սուֆրաժիստների մայրը»։ Ժամանակին կանանց համար համընդհանուր ընտրական իրավունքը հիմնական խնդիրը չէր, և Լոուսոնը չէր քննադատում կառավարությանը Ավստրալիայի աբորիգեններին ընտրության չթույլատրելու համար։

Հետագա կյանք խմբագրել

Լոուսոնը թոշակի է անցել 1905 թվականին, բայց շարունակել է գրել Սիդնեյի ամսագրերի համար և հրատարակել է 53 բանաստեղծություն ներառող The Lonely Crossing and Other Poems ժողովածուն։

Լուիզա Լոուսոնը մահացել է 1920 թվականի օգոստոսի 12-ին՝ 72 տարեկան հասակում, երկարատև և ծանր հիվանդությունիցի հետո՝ Գլեդսվիլի հոգեբուժարանում։ Հուղարկավորությունը կատարվել է 1920 թվականի օգոստոս 14-ին, Ռուքվուդ գերեզմանատանը։ Թաղված է ծնողների կողքին՝ Անգլիական եկեղեցու հատվածում[1][7][8]։

Հիշատակ խմբագրել

1941 թվականին Sydney Morning Herald հայտնել է, որ Լուիզա Լոուսոնի հիշատակը հավերժացնելու համար Սիդնեյի Domain-ում կբացվի նրա հուշանկյուն-նստարանը[9]։

1975 թվականին Ավստրաիական փոստը Լուիզա Լոուսոնի պատվին թողարկել է նամականիշ, որը նախագծել է Des and Jackie O'Brien-ը, և այն մեկն էր այն վեց նամականիշների շարքից, որոնք թողարկվել են 1975 թվականի օգոստոսի 6-ին`Կանանց միջազգային տարվա կապակցությամբ։ Այն տպագրվել է Մելբուրնի Note Printing մասնաչյուղում ՝ լուսապատճենման գործընթացում օգտագործելով երեք գույն[10][11]։

Լուիզա Լոուսոնի պատվին է անվանվել Նոր Հարավային Ուելս նահանգի Մարիկվիլ քաղաքում գտնվող զբոսայգին։ Լուիզա Լոուսոնի արգելոցում կա մի մեծ գունագեղ խճանկար, որը պատկերում է «The Dawn»-ի կազմը և մի հուշատախտակ, որի իվրա գրված է. ասվում է. «Լուիզա Լոուսոն (1848-1920), սոցիալական ռեֆորմատոր, գրող, ֆեմինիստ և Հենրի Լոուսոնի մայրը։ Այս քարերը մնացել են նրա Մարվիվիլի Ռենվիկ փողոցում գտնվող տանից»։

Լուիզա Լոուսոնի կիսաշրջանը (Louisa Lawson Crescent) գտնվում է Գիլմորի Կանբերա արվարձանում[12]։

Ընտրյալ բանաստեղծություններ խմբագրել

  • "To a Bird" (1888)
  • "A Dream" (1891)
  • "A Birthday Wish" (1892)
  • "To a Bird" (1892)
  • "To My Sister" (1893)
  • "Lines Written During a Night Spent in a Bush Inn" (1901)
  • "The Digger's Daughter" (1903)
  • "The Hour is Come" (1903)
  • "Back Again" (1904)
  • "In Memoriam" (1905)
  • "A Child's Question" (1905)
  • "A Mother's Answer" (1905)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Woman of courage». The Sydney Morning Herald. 1932 թ․ մարտի 12. էջ 9. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին – via National Library of Australia.
  2. New South Wales Registrar-General of Births, Deaths and Marriages Արխիվացված 18 Փետրվար 2011 Wayback Machine
  3. Radi, Heather (1986). "Lawson, Louisa (1848–1920)". Australian Dictionary of Biography. 10. Melbourne University Press. ISSN 1833-7538. Retrieved 25 June 2015 – via National Centre of Biography, Australian National University.
  4. The National Library of Australia's Federation Gateway: Louisa Lawson, accessed 22 February 2011.
  5. National Library of Australia, "Dert" and "Do", by Louisa Lawson Արխիվացված 24 Հոկտեմբեր 2012 Wayback Machine, accessed 22 February 2011.
  6. National Library of Australia, The lonely crossing and other poems, by Louisa Lawson Արխիվացված 24 Հոկտեմբեր 2012 Wayback Machine, accessed 22 February 2011.
  7. «Mrs. Louisa Lawson». The Sydney Morning Herald. 1920 թ․ օգոստոսի 17. էջ 8. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին – via National Library of Australia.
  8. «Family Notices». The Sydney Morning Herald. 1920 թ․ օգոստոսի 14. էջ 11. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին – via National Library of Australia.
  9. «Louisa Lawson memorial». The Sydney Morning Herald. 1941 թ․ օգոստոսի 14. էջ 5. Վերցված է 2011 թ․ փետրվարի 3-ին – via National Library of Australia.
  10. 1975 Issues: Australian Stamp Catalogue, accessed 22 February 2011.
  11. Archival Snapshot, National Philatelic Collection Արխիվացված 24 Մայիս 2014 Wayback Machine accessed 10 April 2012
  12. «Australian Capital Territory National Memorials Ordinance 1928 Determination — Commonwealth of Australia Gazette. Periodic (National : 1977-2011), p.20». Trove (անգլերեն). 1987 թ․ մայիսի 15. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Հավելյալ գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Լոուսոն» հոդվածին։