Լուելլա Պարսոնս

սյունակագիր, սցենարիստ

Լուելլա Պարսոնս (անգլ.՝ Louella Parsons, 1881 թվական օգոստոսի 6, Ֆրիպորտ -1972 թվական դեկտեմբերի 9, Սանտա–Մոնիկաօգոստոսի 6, 1881(1881-08-06)[1][2], Freeport, Իլինոյս, ԱՄՆ - դեկտեմբերի 9, 1972(1972-12-09)[1], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան լրագրողուհի, կինոարտադրող և սյունակագիր[3]։

Լուելլա Պարսոնս
անգլ.՝ Louella Parsons
Ծնվել էօգոստոսի 6, 1881(1881-08-06)[1][2]
ԾննդավայրFreeport, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 9, 1972(1972-12-09)[1] (91 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՍուրբ խաչի գերեզմանատուն
ԿրթությունDixon High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, լրագրող, սցենարիստ, ռադիոհաղորդավար, կինոքննադատ և գրող
Ամուսին(ներ)Harry Martin?
Երեխա(ներ)Harriet Parsons?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Լուելլա Ռոուզ Օտտինգերը (անգլ.՝ Louella Rose Oettinger) ծնվել է Իլլինոյսում՝ գերմանական արմատներով հրեական ընտանիքում[4]։ 1905 թվականին նա ամուսնացել է Ջոն Դեմենտ Պարսոնսի հետ, որի ազգանունը վերցրել է։ Մեկ տարի անց ծնվել է դուստրը՝ Հենրիետան, իսկ 9 տարի ամուսնությունից հետո նրանք բաժանվում են։

Կինեմատոգրաֆիան և կինոդերասաններին նվիրված իր առաջին սյունակը նա սկսել է վարել 1914 թվականին "Chicago Record-Herald" թերթում։ Նյու Յորք տեղափոխվելուց հետո Պարսոնսը սկզբում գրել է «New York Morning Telegraph» թերթի համար, իսկ 1923 թվականին պայմանագիր է կնքել Ուիլյամ Ռենդոլֆ Հերստի հետ և սկսել է աշխատել նրա «New York Journal American» թերթում։ 1925 թվականին Փարսոնսի մոտ տուբերկուլյոզ էին ախտորոշել, և նա ստիպված էր լքել Նյու Յորքը և տեղափոխվել ավելի չոր կլիմայով նահանգներ՝ սկզբում Արիզոնա, այնուհետև՝ Լոս Անջելես։

Լոս Անջելեսում նա վերադարձել է իր աշխատանքին՝ դառնալով Հիդլանդի սինդիկացված սյունակագիր Hearst Corporation-ի համար։ Նրա Los Angeles Herald-Examiner-ի սյունակը տպագրվել է աշխարհի ավելի քան վեց հարյուր թերթերում`ավելի քան քսան միլիոն մարդկանց ընթերցմամբ, ինչի պատճառով Պարսոնսը դառնում է Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ սյունակագիրը[3]։ 1928-ին նա դառնում է առաջատար ամենշաբաթյա ռադիոհաղորդավարը, որում նկարահանվում են կինոաստղերը։ Իր կարիերայի հաջորդ տարիներին Պարսոնսը շարունակում է սերտորեն կապված լինել Հյորստի տարբեր ընկերությունների հետ։ Փարսոնը մի քանի անգամ հայտնվել է մեծ էկրանին՝ կատարելով կամեո «Հոլիվուդ Հոթել» (1937), «Անվերապահորեն» (1946) և "Աստղերով օդանավում" (1951) ֆիլմերում։

 
 

Տարիների ընթացքում Պարսոնսի կարիերան կապված է եղել իր երբեմնի ընկերուհու՝ Հեդդա Հոփփերի անվան հետ։ Նյու Յորքում աշխատելու ժամանակ Հոպերը Պարսոնին  հաճախ պատմել է հոլիվուդյան աստղերի կյանքի տարբեր ասեկոսեներ։ Նրանց փոխադարձ դիմակայությունը, որը լի էր միմյանց հասցեին  հեգնական արտահայտություններով, փոփոխական հաջողությամբ տևեց՝ ընդհուպ մինչև Հոպերի մահը[5]։

 

1950-ականների սկզբին Պարսոնի ազդեցությունը սկսեց աստիճանաբար նվազել։ 1960 թվականին նրան շնորհվել է «Ոսկե գլոբուս» հատուկ մրցանակ լրագրության բնագավառում ունեցած վաստակի համար։ Պարսոնսը շարունակել է իր սյունակը վարել մինչև 1965 թվականի դեկտեմբերը, որից հետո իր տեղը հանձնել է Դորոթի Մեններսի օգնականին[3]։ Իր կյանքի վերջին տարիները նա անցկացրել է Սանտա Մոնիկայի ծերանոցում, որտեղ էլ մահացել է աթերոսկլերոզից՝ 1972 թվականին՝ 91 տարեկանում։ Պարսոնսը թաղված է Սուրբ Խաչ գերեզմանատանը, Կալիֆոռնիայում։ Նրա ազդեցությունը շոու-բիզնեսի աշխարհում նշվել է Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ կինոյում և ռադիոյում ունեցած ավանդի համար։

1985 թվականին նկարահանվել է հեռուստատեսային ֆիլմ՝ «Բանսարկություններ հրաշքների երկրում», որը պատմում է Հեդդա Հոպերի և Լուելա Պարսոնսի բարդ փոխհարաբերությունների մասին։ Ֆիլմում Պարսոնսի դերը կատարել է Էլիզաբեթ Թեյլորը։ 2001 թվականին Ջենիֆեր Թիլլին կատարել է Պարսոնսի դերը «Մահը Հոլիվուդում» ֆիլմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Louella Parsons (American newspaper writer) — Encyclopedia Britannica
  4. Samantha, Barbas The First Lady of Hollywood: A Biography of Louella Parsons. — California: University of Calinfornia Press, 2005. — С. 9. — ISBN 0-520-24213-0
  5. Niven, David Bring On the Empty Horses. — New York: Putnam, 1975. — С. 69. — ISBN 9780399115424. — «[Louella Parsons and Hedda Hopper] were an unlikely couple, but they had one thing in common-they loathed each other.».


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուելլա Պարսոնս» հոդվածին։