Լոտտեն ֆոն Կրամեր

շվեդ գրող

Շառլոտ "Լոտտեն" ֆոն Կրամեր (շվեդ.՝ Charlotte "Lotten" Louise von Kræmer , օգոստոսի 6, 1828(1828-08-06)[1], Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[1] - դեկտեմբերի 23, 1912(1912-12-23)[1][2], Էնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[1][2]), շվեդ բարոնուհի, գրող, բանաստեղծ, բարերար և կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստ։ Կին սուֆրաժիստների ազգային ասոցիացիայի հիմնական ֆինանսավորող Մարտինա Բերգման-Էստերբերգի հետ միասին Samfundet De Nio գրական միության հիմնադիր։

Լոտտեն ֆոն Կրամեր
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 6, 1828(1828-08-06)[1]
ԾննդավայրՍտոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[1]
Մահացել էդեկտեմբերի 23, 1912(1912-12-23)[1][2] (84 տարեկան)
Մահվան վայրԷնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[1][2]
ԳերեզմանՈւփսալայի հին գերեզմանատուն[3][4]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՈւփսալայի համալսարան
Մասնագիտությունգրող, donor, բանաստեղծուհի և գծանկարիչ
Ծնողներհայր՝ Robert Fredrik von Kræmer?, մայր՝ Maria Charlotta Söderberg?
 Lotten von Kræmer Վիքիպահեստում
Լոտտեն ֆոն Կրամերը 1908 թվականին
Լոտտեն ֆոն Կրամերի գերեզմանը Ուփսալայում

Կենսագրություն խմբագրել

Լոտտեն ֆոն Կրամերը Ուփսալայի նահանգի նահանգապետ Բարոն Ռոբերտ Ֆրեդրիկ ֆոն Կրամերի և Մարիա Շառլոտ (Լոտտեն) Սյոդերբերգի դուստրն է, գրող, գիտնական և քաղաքական գործիչ Ռոբերտ ֆոն Կրամերի քույրը։ Մեծացել է Ուփսալա ամրոցի նահանգապետի նստավայրում և մասնավոր կրթություն ստացել Ուփսալայի համալսարանի պրոֆեսորներից։

Լոտտեն ֆոն Կրամերը ներգրավված է եղել Ուփսալայի մշակութային և մտավոր հասարակական կյանքում։ Նրա ծնողների շրջապատում էին այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Գեյզերը և Ատերբոմը։ Լոտտեն ֆոն Կրամերն իր տաղանդը դրսևորել է տարբեր գեղարվեստական բնագավառներում, ինչպիսիք են գրական երեկոները, պարահանդեսները, սիրողական թատրոնում հանդես եկել դերերով։ 1847 թվականի ամռանը նա ընտանիքի հետ այցելել է Գերմանիա, Ավստրիա և Իտալիա։ 1847 թվականից, այնուամենայնիվ, նրա լսողությունը դանդաղորեն վատթարացել է քութեշի հետևանքով, և նա, ի վերջո, խլացել է, ինչը վերջ է տվել նրա հասարակական կյանքին և խորապես ազդել նրա վրա։ 1855 թվականին Լոտտեն ֆոն Կրամերը նշանադրվել է պահպանողական ուսանող Ստեն Յոհան Ստենբերգի հետ, բայց վատթարացող լսողության և Լոտտենի արմատական գաղափարներն ու գրական հավակնությունները Ստենբերգի չընդունելու պատճառով նշանադրությունը չեղարկվել է, և Լոտտենը երբեք չի ամուսնացել։

1880 թվականին Լոտտեն ֆոն Կրամերի հայրը մահացել է, և նա ժառանգել է մեծ հարստություն, տեղափոխվել է Ստոկհոլմ, որտեղ տարիների ընթացքում ապրել է սպարտական կյանքով։ Հարստության մեծ մասը ծախսել է բարեգործական նպատակներով[5]։

Մատենագիտություն խմբագրել

  • Dikter, 1863
  • Hemresan, song, 1864
  • Fantasi-klängväxter kring verklighets stam, 1865
  • Tankar i religiösa ämnen, 1866
  • Strid' svenskt original, 1869
  • Ackorder (poems), 1870
  • Bland skotska berg och sjöar, 1870
  • "Tout pour la patrie" (poems), 1872
  • Nya dikter, 1882
  • Felicia: svensk familjedram i tre akter, 1882
  • Sånger och bilder, 1886
  • En kämpande ande: religiösa dikter, 1886
  • Florence Nightingale: poesi, 1886
  • Poesiens vandring (illustrated by Jenny Nyström), 1888
  • Karins bröllop, novel, 1890
  • Hermes och Diotima: skådespel i fem akter, 1892
  • Den kämpande anden: religiösa väckelser och religiöst liv: några sånger och tidsbilder, 1892
  • Hägringar och luftslott (poems), 1895
  • Skogsblommor: idyller och ballader (poems), 1896
  • Eterneller (poems), 1896
  • Två dikter, 1896
  • Till Ingeborg och andra dikter, 1897
  • Fama: skådespel i tre akter, 1902
  • Fragment jämte andra dikter, 1902
  • Nästa gång - : berättelser och skisser, 1902
  • Testamente, 1913
  • Samlade skrifter (published by Samfundet De Nio, with a biography by John Landquist), 1918

Գրականություն խմբագրել

  • Ekman, Kerstin (2003). ”Tänk inte så mycket”. Litterär kalender (2003-) 2003,: sid. 15-43. 1652-0998. ISSN 1652-0998. Libris 9166215
  • Holmgren, A. M. (1916). ”Några ord om kvinnorörerlsen i Sverige under Lotten von Kræmers livstid”. Vår tid : literär månadsskrift 1916, 143-167. Libris 10526013
  • Landquist, John (1916). ”Lotten von Kræmer”. Ord & bild (Print) 25, 1916,: sid. 361-377, 423-431. 0030-4492. ISSN 0030-4492. Libris 9266802
  • Lotten von Kræmers Testamente: dokument. Stockholm: Sv. andelsförl. 1915. Libris länk
  • Stenberg, Lisbeth (2007). ”Att väcka känslor och förändra världen: Lotten von Kræmer och Selma Lagerlöf i Sophie Adlersparres skrivarskola”. Litterär kalender 2007,: sid. 57-73. 1652-0998. ISSN 1652-0998. Libris 10614087
  • Tidningskvinnor 1690-1960. Lund: Studentlitteratur. 2000. Libris länk. ISBN 91-44-01045-1
  • Öhman, Anders R. (2003). ”"... Mitt livs hela resultat så att säga ..."”. Litterär kalender (2003-) 2003,: sid. 45-68. 1652-0998. ISSN 1652-0998. Libris 9166234

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոտտեն ֆոն Կրամեր» հոդվածին։