Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոռի (այլ կիրառումներ)

Լոռի, ածխաթթվական, հիդրոկարբոնատ-սուլֆատային, նատրիում-մագնեզիումական, ցածր ջերմաստիճանի հանքային ջուր՝ Հայաստանի Լոռու մարզի Գուգարք գյուղի մոտ։ Առաջանում է լայնակի գոգածալքային տեկտոնական իջվածքում՝ բազալտային անդեզիտների ստվարաշերտում։ Հանքայնացումը 3, 6-4, 8 գ/լ է, CՕ2-ի պարունակությունը՝ 1, 6 գ/լ, շահագործման պաշարները՝ ավելի քան 2 հզ․ մ³/օր։

Լոռի

Քիմիական կազմ խմբագրել

Լոռի հանքային ջրի քիմիական կազմն է՝

CO21․6 M 4.8   T15.4 °C

Պարունակում է նաև Fe, Mn, B, F, Br և այլ միկրոտարրեր։

Ջրաբուժական հատկություններ խմբագրել

Լոռի հանքային ջուրը՝ որպես բուժից հանքային ջուր, լայնորեն կիրառվում է «Վանաձոր Արմենիա» առողջարան (www.vanadzorarmenia.am) բուժական պրոցեդուրաներում։ Օգտագործվում է լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, աղեստամոքսային, նյարդային և այլ հիվանդությունների բուժման ժամանակ։ «Վանաձոր Արմենիա» առողջարանում Լոռի բուժական հանքային ջրի հիմքով գործում են հիդրոմերսող վաննաներ, ցնցուղ "Շարկո", փակ լողավազան։ Լոռի հանքային ջրի առավելապես բուժիչ հատկությունները դրսևորվում են առողջարանի մի շարք այլ բուժական պրոցեդուրաների հետ համադրության մեջ, ինչպիսիք են ցեխաբուժությունը և ֆիզիոթերապիան։

Ջրաբուժական հատկություններով նման է Պյատիգորսկի (ՌԴ) «Տաք Նարզան» հանքային ջրին։

Շշալցում խմբագրել

Շշալցվում է Վանաձորի ոչ ալկոհոլային խմիչքների գործարանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։