Լոլա Դոլուխանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դոլուխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լոլա Կարենի Դոլուխանյան (Լորետա Դոլուխանյան, հունվարի 29, 1937[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ։ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ[2], ճարտարապետության դոկտոր (1996)։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2013)։
Լոլա Դոլուխանյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 29, 1937[1] (87 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1960) |
Պարգևներ | |
Լոլա Դոլուխանյան Վիքիքաղվածքում | |
Լոլա Դոլուխանյան Վիքիդարանում |
Ֆիզքիմիկոս Սեդա Դոլուխանյանի քույրը։
Կենսագրություն խմբագրել
1960 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1970 թվականին՝ Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1973 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում որպես առաջատար գիտաշխատող[3]
Աշխատանքները վերաբերում են ժամանակակից հայ ճարտարապետության զարգացման ուղիների, գեղարվեստական միտումների, կերպարվեստի և ճարտարապետության համադրման խնդիրների լուսաբանմանը[4][5]։
Դիմանկարներ խմբագրել
Հեղինակել է Ալեքսանդր Թամանյանի, Նիկողայոս Բունիաթյանի, Կարո Հալաբյանի, Միքայել Մազմանյանի, Գևորգ Քոչարի, Տիրան Երկանյանի, Գրիգոր Աղաբաբյանի, Սամվել Սաֆարյանի դիմանկարները։
Երկեր խմբագրել
- Դոլուխանյան Լ. Կ., «Նիկողայոս Բունիաթյան», Երևան, 1990։
- Դոլուխանյան Լ. Կ., «Հովհաննես Քաջազնունի», Երևան, 1997։
- Долуханян Л. К., Архитектура Советской Армении, 20-е годы, Ереван, 1980.
- Դոլուխանյան Լ. Կ., Մարդանյան Սվետլանա, Գեղամյան Սեյրանուհի Հայկազի, Պողոսյան Պողոս - Արվեստի ինստիտուտ ՀՀ ԳԱԱ, «Ռաֆայել Իսրայելյան», Երևան։ Գրաբեր, 2008
- Դոլուխանյան Լ. Կ., Պողոսյան Պողոս. - Արվեստի ինստիտուտ ՀՀ ԳԱԱ, «Քանդակը հայ մշակույթում։ Քանդակը հայկական ճարտարապետության մեջ։ XX դար», Երևան։ Անտարես, 2014
Հոդվածներ խմբագրել
- Դոլուխանյան, Լոլա (2008) Ռաֆայել Իսրայելյան. ստեղծագործության և իր մասին. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, ԿԴ (Ժ). pp. 118–122.
- Դոլուխանյան, Լոլա (2008) Մի հուշարձանի քանդման պատմությունը. Պողոս-Պետրոս եկեղեցի. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, ԿԴ (Ը). pp. 91–113.
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=4077
- ↑ «Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
- ↑ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ,Գիտական ստորաբաժանումներ, Դոլուխանյան Լորետա Կարենի, առաջատար գիտաշխատող
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Baghdasaryan, Aram. «AV Production - Լոլա Դոլուխանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.