Կարո Հալաբյան

հայ ճարտարապետ

Կարո Սիմոնի Հալաբյան (հուլիսի 14 (26), 1897[1], Գանձակ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 5, 1959(1959-01-05)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2][1]), հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940)։

Կարո Հալաբյան
Ծնվել էհուլիսի 14 (26), 1897[1]
ԾննդավայրԳանձակ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 5, 1959(1959-01-05)[1] (61 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2][1]
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1917)[1] և Վխուտեմաս (1929)[1]
ԱշխատավայրՀԱՊՀ
Ուշագրավ աշխատանքներՌուսաստանի բանակի կենտրոնական ակադեմիական թատրոն և Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Կարո Հալաբյան Վիքիդարանում
 Karo Halabyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1917 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1929 թվականին Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա–տեխնիկական ինստիտուտը։ 1929-1931 թվականներին գլխավորել է «Պետնախագիծ» ինստիտուտը՝ Խորհրդային Հայաստանի առաջին նախագծային հաստատությունը, Միքայել Մազմանյանի և Գևորգ Քոչարի հետ նախագծել բնակելի, վարչական, մշակութային-լուսավորական շենքեր։ Հալաբյանի վաղ շրջանի գործերը կատարված են կոնստրուկտիվիզմի ոգով և արտահայտիչ ծավալատարածական հորինվածքով։ Դրանցում նշմարելի է նորարական միտումների և դասական ճարտարապետական ընդհանուր սկզբունքների ներդաշնակ միասնությունը, որն արտահայտվել է ուշ շրջանի լավագույն աշխատանքներում։

1932 թվականից Հալաբյանի ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեությունը ծավալվել է Մոսկվայում։ Հայրենական պատերազմի տարիներին Հալաբյանը ճարտարապետական ակադեմիայի ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը։ 1943 թվականին նրա ղեկավարմամբ սկսվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագծի մշակումը։ 1936 թվականին ընտրվել է ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ։ Պարգևատրվել է 2 շքանշաններով։

Ստեղծագործություններ խմբագրել

Նախագծել է Սովետական բանակի թատրոնի շենքը Մոսկվայում (1940), Սոչիի ծովային կայարանը (1950), Մոսկվայի Խիմկի–Խովչինո խոշոր բնակելի զանգվածը (1962)։ Ստեղծել է Կ. Մարքսի, Ս. Շահումյանի, Կամոյի դիմաքանդակները։

Հիշատակ խմբագրել

Կարո Հալաբյանի պատվին անվանակոչվել են փողոցներ Մոսկվայում (Հալաբյան փողոց) և Երևանում (Հալաբյան փողոց)։ 2020 թվականի աշնանը Մոսկվայի Արբատեց պուրակում գտնվող Հալաբյան փողոցում տեղադրվել, իսկ 2021 թվականի ապրիլի 27-ին հանդիսավոր բացվել է Կարո Հալաբյանի հուշարձան[3] (քանդակագործ՝ Գեորգի Ֆրանգուլյան[4], ճարտարապետներ՝ Աշոտ Թաթևոսյան, Անդրեյ Ֆրանգուլյան և Կարինա Դանիելյան)[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Union List of Artist Names — 2009.
  3. «На Соколе скоро откроется памятник Алабяну, несмотря на протесты москвичей». газета «Наш Север». 2020 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. «Скульптуры, а не памятники: Георгий Франгулян о московском монументализме». РБК. 2019 թ․ հունիսի 26. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. https://hy.armradio.am/2021/04/28/%D5%B4%D5%B8%D5%BD%D5%AF%D5%BE%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A2%D5%A1%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8-%D5%B0%D5%A1%D5%AC%D5%A1%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%B8/?

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարո Հալաբյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարո Հալաբյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 46