Լյուբոր Նիդեռլե
Լյուբոր Նիդեռլե (չեխ․՝ Lubor Niederle, սեպտեմբերի 20, 1865[1][1][2][…] կամ 1894[3], Կլատովի[4][1][1][…] - հունիսի 14, 1944[4][1][1][…], Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[4][1][1][…]), չեխ հնագետ, ժողովրդագրագետ, սլավոնագետ-պատմագետ, մարդաբան։ Եղել է Կարլի համալսարանի պրոֆեսոր, Չեխիայի գիտությունների ու արվեստի ակադեմիայի անդամ։
Չեխ բանասեր Ինդրժիխ Նիդեռլեի որդին է։
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1865 թվականին Ավստրիական կայսրության Կլատովի քաղաքում։ 1887 թվականին ավարտել է Կարլի համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ 1889 թվականին Մյունխենում լսել է դասախոսություններ մարդաբանությունից և հնագիտությունից, 1889-1890 թվականներին աշխատել է Փարիզի Մարդաբանության դպրոցի լաբորատորիաներում։ 1893 թվականին գիտական գործուղումով եղել է Ռուսական կայսրությունում, աշխատել թանգարաններում, գրադարաններում, ուսումնասիրել Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի, Վարշավայի, Կիևի, Տվերի հնագիտական հավաքածուները[9]։
Սկսած 1891 թվականից` դասավանդել է Կարլի համալսարանում նախ որպես հնագիտության ու նախապատմական հնաբանության դոցենտ, ապա 1898 թվականին դարձել է առաջին պրոֆեսորը նախապատմական հնաբանության ու ժողովրդագրության բնագավառում։ 1907-1908 թվականներին զբաղեցրել է Կարլի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկանի, իսկ 1927-1928 թվականներին` նույն համալսարանի ռեկտորի պաշտոնը։
Հիմնադրել է Հնագիտական ինստիտուտը Պրահայում (1919-1924)` դառնալով այդ ինստիտուտի առաջին տնօրենը։ Բացի դրանից` 1928 թվականից ղեկավարել է Պրահայի Սլավոնական ինստիտուտը։
Նիդեռլեն մասնակցություն է ունեցել «Český lid» ամսագրի հիմնադրմանը, որ լույս է տեսնում 1891 թվականից մինչ օրս` մինչև 1928 թվականը լինելով նրա համախմբագիրը։ 1914-1930 թվականներին համախմբագիրն է եղել «Památky archaeologické» (ներկայում` «Památky archeologické») հնագիտական պարբերական հրատարակության։
1901 թվականին Նիդեռլեն դարձել է Չեխական գիտական թագավորական ընկերության անդամ, 1906 թվականին ընտրվել է Չեխիայի գիտությունների ու արվեստի ակադեմիայի անդամ, արտասահմանյան մի շարք ակադեմիաների ու գիտական ընկերությունների թղթակից-անդամ է եղել։
Մահից հետո նրա դին կիզել են։ 1956 թվականին նրա և կնոջ աճյունափոշին վերահուղարկավորել են Օլշանսկի գերեզմանոցում` Պավել Յոսեֆ Շաֆարիկի դամբարանում[9]։
Գիտական գործունեություն խմբագրել
Լյուբոր Նիդեռլեն զբաղվել է նախնական, անտիկ, ապա սլավոնական հնագիտությամբ։ 1893 թվականին լույս է տեսել նրա «Մարդկությունը նախապատմական ժամանակներում» գիրքը, որտեղ ներկայացված է Եվրոպայի հնագիտությունը հին քարի դարից մինչև միջնադարը ներառյալ։ 1902-1934 թվականներին հրատարակվել է «Սլավոնական հնություններ» նշանավոր աշխատությունը, որում ամփոփված են սլավոնների մասին տեղեկության մասշտաբային եզրահանգումները։
Նա սխալ էր համարում ալավոնների էթնոգենեզի մասին խոսելը, քանի որ հին սլավոնների մասին ճշգրիտ տեղեկությունները շատ քիչ են. գիտական բնորոշման են ենթարկվում միայն միջնադարյան նյութերը։ 1931 թվականին լույս է տեսել «Սլավոնական հնագիտության ղեկավարում» աշխատությունը, որում նա կատարել է իր հնագիտական հետազոտությունների եզրակացությունները։
Քաղաքական հայացքներ խմբագրել
Նիդեռլեն եղել է ժամանակակից արևելյան սլավոնների` որպես մեկ ժողովրդի միավորման կողմնակից` «Սլավոնական հնություններ» գրքում նշելով.
Մատենագրություն խմբագրել
- Человечество в доисторические времена. Доисторическая археология Европы и в частности славянских земель. СПб., 1898
- Славянские древности. Москва, 2000
- Lidstvo v době předhistorické ze vláštním zřetelem na země slovanské. Praha, 1893—1894.
- Nástin dějin anthropologie. Praha, 1889.
- Příspěvky k anthropologii zemí českých. Praha, Том 1 (1891), Том 2 (1894)
- O původu slovanů: studie k slovanským starožitnostem. Praha, 1896.
- Věstník slovanských starožitností, 1898.
- Starověké zprávy o zeměpisu východní Evropy se zřetelem na země slovanské …, 1899.
- O počátcích dějin zemí českých. Praha, 1900.
- Slovanské starožitnosti. Praha, 1902—1919. T. 1-3.
- Vpády Slovanů na Balkán za vlády Justinianovy. Praha, 1905.
- Příchod Čechů a archeologie. Praha, 1906.
- La race slave : statistique, démographie, anthropologie. Paris, 1916.
- Zivot starých Slovanů (2 часть «Славянских древностей»). Praha, 1911—1934. T. 1, sv.1, T. 1, sv.2, T. 2, pt. 1, T. 3, sv.1
- Manuel de l’antiquité slave. P., 1923—1926. T. 1-2.
- Rukověť slovanské archeologie. Praha, 1931.
- Slovanský svět. Praha: J. Laichter, 1909 (рус. перевод: Обозрение современного славянства. Энциклопедии славянской филологии 2. Ред. И. В. Ягич. Санкт-Петербург: Отделение Русского языка и словесности Императорской Академии наук, 1909).
- Příspěvky k vývoji byzantských šperků ze IV.-X. stoleti. Praha: Česká akademie věd a umění, 1930.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Нидерле Любор // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ BillionGraves — 2011.
- ↑ Studenti pražských univerzit 1882–1945
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118786148 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Archiv hl. m. Prahy, Matrika narozených u sv. Štěpána, sign. ŠT N37, s. 130
- ↑ 9,0 9,1 . Гавритухин И. О., Елинкова Д. Любор Нидерле (1865—1944) // Stratum plus. Археология и культурная антропология. — 2015. — № 5. — С. 27—34. — ISSN 1608-9057.
Գրականություն խմբագրել
- Синюк А. Т. Л. Нидерле // Вопросы истории славян. 1966
- Eisner J., L. Niederle. Praha, 1948
Արտաքին հղումներ խմբագրել
- Լյուբոր Նիդեռլեի մասին հոդվածը Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանում
- Լյուբոր Նիդեռլեի մասին Ռուսաստանի ԳԱ կայքում
- https://www.e-anthropology.com/Katalog/Istoria/Stratum+plus+2015.+No5.aspx Դանուբի սլավոնները. «Stratum plus» ամսագրի հոդվածը` նվիրված Լյուբոր Նիդեռլեի ծննդյան 150-ամյակին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբոր Նիդեռլե» հոդվածին։ |