Լիլի Պոնս
Լիլի Պոնս (ֆր.՝ Lily Pons, ապրիլի 12, 1898[1][2][3][…], Դրագինյան[4] - փետրվարի 13, 1976[1][2][3][…], Դալաս[4]), ֆրանսիացի երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո)։
Լիլի Պոնս | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Lily Pons |
Ի ծնե անուն | Լիլի Պոնս |
Ծնվել է | ապրիլի 12, 1898[1][2][3][…] Դրագինյան[4] |
Երկիր | Ֆրանսիա և ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 13, 1976[1][2][3][…] (77 տարեկան) Դալաս[4] |
Գերեզման | Գրան Ժաս |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | քնարակոլորատուրային սոպրանո |
Երգչաձայն | կոլորատուրային սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Ամուսին | Andre Kostelanetz? |
Պարգևներ | |
Lily Pons Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Որպես օպերային երգչուհի առաջին անգամ հանդես է եկել 1927 թվականին, Լակմեի դերերգով (Լ․ Դելիբի «Լակմե»)։ Լիլի Պոնսի գործունեությունը կապված է եղել հիմնականում Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա»-ի հետ (1931-1955 թթ.)։ Կատարել է գլխավորապես քնարական դերերգեր իտալական և ֆրանսիական օպերաներում՝ Ջիլդա, Վիոլետա (Վերդիի «Ռիգոլետտո», «Տրավիատա»), Ռոզինա (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Ֆիլինա (Թոմայի «Մինյոն») են։ Հյուրախաղերով հանդես է եկել «Քովենտ Գարդեն» (Լոնդոն), «Կոլոն» (Բուենոս Այրես) և այլ թատրոններում։ Ելույթներ է ունեցել նաև որպես համերգային երգչուհի։ Լիլի Պոնսը 20-րդ դարի ականավոր երգչուհիներից էր՝ օժտված տեմբրի մաքրությամբ ու փայլով աչքի ընկնող թեթե, ճկուն և դինամիկ ձայնով։ Նկարահանվել է կինոյում։
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի Պոնս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 377)։ |