Լիբանանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Լիբանանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում կա 5 անվանում (2014 թվական), ինչը կազմում է ընդհանուր թվի 0,5 % -ը (2017 թվականին 1073-ից)։

Բոլոր 5 օբյեկտները ցանկում ներառված են մշակութային չափանիշներով։ Բաալբեկ հնագույն քաղաքը ճանաչվել է մարդկային ստեղծագործ հանճարի գլուխգործոց (չափանիշ i):

Բացի այդ, 2017 թվականի դրությամբ, պետության տարածքում 8 օբյեկտներ գտնվում են համաշխարհային ժառանգության թեկնածուների ցանկում [1]:

Լիբանանը վավերացրել է Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության կոնվենցիան 1983 թվականի փետրվարի 3-ին[2]։ Առաջին օբյեկտները Լիբանանի տարածքում ընդգրկվել են ցանկում 1984 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 8-րդ նստաշրջանում։

Օբյեկտները դասավորված են համաշխարհային ժառանգության ցանկում դրանց ընդգրկվելու հերթականությամբ։ Եթե օբյեկտները ավելացվել են միաժամանակ, այսինքն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության Կոմիտեի նույն նստաշրջանում, ապա օբյեկտները դասավորված են համարներով։

# Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարին Չափանիշներ
1   Անջար հնագույն քաղաք Բեկաա 8-րդ դար 1984 293 iii, iv
2   Բաալբեկ հնագույն քաղաք Բեկաա մ.թ.ա. 332 թվական 1984 294 i, iv
3   Բիբլոս հնագույն քաղաք (Ջիբեյլ) Լեռնային Լիբանան մ.թ.ա. 4-րդ հազարամյակ 1984 295 iii, iv, vi
4   Տյուրոս հնագույն քաղաք Հարավային Լիբանան մ.թ.ա. 2750 թվական 1984 299 iii, vi
5  

 

Սրբազան հովիտ (Ուադի Քադիշա) և Աստվածային Մայրուտ (Հորշ Արզ էլ Ռաբ) Հյուսիսային Լիբանան 1998 850 iii, iv

Օբյեկտների աշխարհագրական դասավորվածություն

խմբագրել
 ##
Լիբանանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ (Լիբանան)
Լիբանանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ

Նախնական ցանկ

խմբագրել

Աղյուսակում օբյեկտները դասավորված են նախնական ցանկում դրանք ավելացնելու հերթականությամբ։ Ցանկում նշված են այն օբյեկտները, որոնք Լիբանանի կառավարության կողմից առաջարկվել են որպես թեկնածուներ համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու համար։

# Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարին Չափանիշներ
1   Սայդայի պատմական կենտրոն Հարավային Լիբանան - 1996 398 iv
2   Բաթրունի պատմական կենտրոն Հյուսիսային Լիբանան մ.թ.ա. 14-րդ դար 1996 400 iv
3   Էշմունի տաճար Հարավային Լիբանան մ.թ.ա. 7-րդ դար 1996 401 iv
4   Օրոնտես գետի հովտում գտնվող բնական և մշակութային օբյեկտների համալիր Բեկաա 1996 403 iv
5   Նար Իբրահիմ գետի հովիտը և այնտեղ գտնվող մշակութային և հնագիտական օբյեկտները Լեռնային Լիբանան 1996 404 iv
6   Նար էլ Քալբ գետի հովիտը և այնտեղ գտնվող մշակութային և հնագիտական օբյեկտները Լեռնային Լիբանան 1996 405 iv
7   Շուֆ բնական մարզը և այնտեղ գտնվող մշակութային և հնագիտական օբյեկտները Լեռնային Լիբանան 1996 406 iv
8   Արմավենու կղզիներ բնական պարկը Հյուսիսային Լիբանան 1996 407

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Tentative Lists» (անգլերեն). UNESCO World Heritage Centre.
  2. «The States Parties — Lebanon».

Արտաքին հղումներ

խմբագրել