Սայդա (Արաբերեն։صيدا Լատիներեն Saïda ), քաղաք Լիբանանի արևմտքում, Հվ․ Լիբանան մուհաֆազի վարչական կենտրոնը։ Միջերկրական ծովի ափին։ Արտահանում է նավթ, որն ստացվում է Սաուդյան Արաբիայից՝ Աբկայկ–Սայդա նավթամուղով։ Զբաղվում են նավթավերամշակությամբ, սննդի արտադրությամբ, ձկնորսությամբ։ Գյուղատնտ․ շրջանի (ցիտրուսայիններ, բանան, ցորեն, գարի) առևտրական կենտրոնն է։ Հիմնադրվել է մ․ թ․ ա․ IV հազարամյակում։ Պահպանվել են հռոմ․ նավահանգստային կառույցների փլատակներ, Ս․ Լյուդովիկոսի (XII դ․), խաչակիրների ծովային (XIII դ․) դղյակներ, Մեծ մզկիթ (XIII դ․), կարավանատուն (XVI–XVII դդ․)։ Ավերվել է Իսրայելի ագրեսիայի ժամանակ (1982)։

Բնակավայր
Սայդա
արաբ․՝ صيدا‎‎
ԵրկիրԼիբանան Լիբանան
Մակերես7 000 000 քառակուսի մետր
Բնակչություն163 554 մարդ (2022)
Ժամային գոտիDAZD?
Սայդա (Լիբանան)##
Սայդա (Լիբանան)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սայդա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 166