Լեո Վիներ
Լեո Վիներ (անգլ.՝ Leo Wiener) (1862[1][2][3][…], Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4] - 1939[1][2][3][…], Բելմոնտ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի անվանի լեզվաբան, պատմաբան և թարգմանիչ։
Լեո Վիներ անգլ.՝ Leo Wiener | |
---|---|
Ծնվել է | 1862[1][2][3][…] Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4] |
Մահացել է | 1939[1][2][3][…] Բելմոնտ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Բնակության վայր(եր) | Վարշավա[5], Բեռլին[5] և Օռլեան շրջան[5] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | լեզվաբան, պատմաբան, էսպերանտիստ, խմբագիր և թարգմանիչ |
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան[5], Միսուրիի համալսարան[5] և Նոր Անգլիայի կոնսերվատորիա[5] |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն |
Ալմա մատեր | Szkoła Główna Warszawska? |
Տիրապետում է լեզուներին | էսպերանտո[4], իդիշ և անգլերեն |
Երեխա(ներ) | Նորբերտ Վիներ |
Levi Wiener Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Լեյբ (Լեոն) Զելմանովիչ Վիները[6] ծնվել է Ռուսաստանի կայսրության Բելոստոկ քաղաքում[7]։ Նրա հայրը Զելման Սիմհովիչ Վիներն էր[8], իսկ մայրը` Ֆրեյդա Շոլիմովնա Ռաբինովիչը, երկուսն էլ բնիկ Կորչինի քաղաքից են եղել։ Նա սովորել է Մինսկի, ապա Վարշավայի գիմնազիայում, ընդունվել Բեռլինի տեխնոլոգիական ինստիտուտը, որի երկրորդ տարին ավարտելուց հետո որոշել է ուսումը շարունակել ԱՄՆ-ում։
Միացյալ Նահանգներում նա ստիպված էր փոխել մի շարք աշխատանքներ. նա ծառայում էր երկաթուղում, մրգերի փոխադրող էր, մաթեմատիկա էր դասավանդում, իսկ ավելի ուշ՝ գերմաներեն և ֆրանսերեն Կանզաս Սիթիի Միսուրիի համալսարանում։
Լեո Վիները լեզվաբան էր և գիտեր ավելի քան 20 լեզու։ Լեզվաբանության ոլորտում նրա առաջին ուսումնասիրությունները կապված էին հրեական բանասիրության և գրականության հետ։ Դրանք նվիրված էին իդիշի լեզվական տարրերին բելառուսերեն, ռուսերեն, լեհերեն և գերմաներեն լեզուներով։
1896 թվականից Լեո Վիներն ընդունեց Հարվարդի համալսարանի սլավոնական լեզուների և գրականության ուսուցչի պաշտոնը, 1911 թվականից դարձավ սլավոնական լեզուների և գրականության ամբիոնի պրոֆեսոր։
Լեո Վիները դարձավ ռուսական գրականության գիտական ուսումնասիրության պիոներ, ԱՄՆ-ում «Ռուսական գրականության անթոլոգիա նախնական ժամանակաշրջանից մինչև այսօր» (1902-1903) առաջին կազմողը։ Անթոլոգիան ընդգրկում էր Միխայիլ Լոմոնոսովից մինչև Ֆեոդոր Դոստոևսկի և Անտոն Չեխով լավագույն ստեղծագործությունները և մի քանի անգամ տպագրվեց, վերջերս՝ 2001 թվականին[9]։
Լեո Վիները Լև Տոլստոյի ստեղծագործությունների հայտնի խթանող և թարգմանիչ էր։ Վիները եղել է Լև Տոլստոյի 24 հատորով հավաքած աշխատությունների թարգմանիչը և խմբագիրը, որոնք տպագրվել են անգլերենով Բոստոնում 1904-1912 թվականներին։
Ընտանիք խմբագրել
Կինը` Բերտա Կանը, ծնվել է Գերմանիայում։ Որդին հայտնի գիտնական Նորբերտ Վիներն է։
Հրատարակումներ խմբագրել
- French Words in Wolfram Von Eschenbach. 1893.
- Ռուս հրեաների ժողովրդական երգերը, անգլ.՝ Popular poetry of the Russian Jews. 1898.
- Իդիշական գրականության պատմությունը XIX դարում, անգլ.՝ The history of Yiddish literature in the nineteenth century. 1899.
- The Ferrara Bible. 1900.
- Ռուսական գրականության անթոլոգիաները սկզբնական շրջանից մինչ օրս, անգլ.՝ Anthology of Russian Literature from the Earliest Period to the Present Time. 1902 - 1903.
- Gypsies as fortune-tellers and as blacksmiths. 1910.
- Philological fallacies: one in romance, another in Germanic. 1914.
- Commentary to the Germanic laws and mediaeval documents. 1915.
- Գաղափար ռուս ժեղեվրդի մասին, An Interpretation of the Russian People. 1915.
- Magdalen (with Josef Svatopluk Machar). 1916.
- Contributions Toward a History of Arabico-Gothic Culture. 1917 - 1921.
- Africa and the discovery of America. 1922.
- Ժամանակակից դրաման Ռուսաստանում, The contemporary drama of Russia. 1924.
- The philological history of "tobacco" in America. 1925.
- Mayan and Mexican origins. 1926.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 (not translated to mul) Գուտենբերգ նախագիծ(բազմ․) — Project Gutenberg Literary Archive Foundation, 1971.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Klingenstein S. Wiener, Leo (1862-1939), philologist, translator, and educator // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1400778
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Esperanto (эспер.) / D. Ŝevĉenko, A. Striganova — UEA, 1905. — ISSN 0014-0635
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://dlibra.kul.pl/dlibra/publication/51312/edition/47609/content
- ↑ Запись о рождении доступна на сайте еврейской генеалогии JewishGen.org.
- ↑ Винер Н. Бывший вундеркинд (автобиографическая повесть)
- ↑ [jri-poland.org «Записи о Рождении, г. Белосток»].
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Лео и Норберт Винеры — гордость Соединенных Штатов Америки(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեո Վիներ» հոդվածին։ |