Լեո Բասսի

ֆրանսիացի դերասան

Լեո Բասսի (անգլ.՝ Leo Bassi, 1952[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), իտալացի դերասան և կատակերգու։ Նրա ելույթի ոճը պրովոկացիոն է։ Լեոն բացահայտորեն քննադատում է քաղաքականությունը և կրոնը (հատկապես կաթոլիկությունը)։ Նա նկարահանվել է կինոյում, եղել է թատերական դերասան, ծաղրածու, հաղորդավար, ինչպես նաև ելույթ է ունեցել հեռուստահաղորդումներում։ Ներկայացումներում խաղալուց բացի նա նաև ստեղծում է իր երգիծական պերֆորմանսները և թատերականացված գործողությունները, որոնցում քննարկվում են քաղաքականությունը և որոշ մշակութային դեպքեր, օրինակ՝ Bassibus o el Belén de Lavapiés: Լեո Բասսին նաև կարդում է դասախոսություններ և քննարկումներ տարբեր թեմաներով։

Լեո Բասսի
ֆր.՝ Leo Bassi
Ծնվել է1952[1][2]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Իտալիա
Մասնագիտությունկատակերգու, կինոդերասան, ծաղրածու, դերասան, հեռուստասցենարիստ և դրամատուրգ
Ժանրերclownery?, Մնջախաղ և կատարողական արվեստ
Պարգևներ և մրցանակներ
leobassi.com

Կենսագրություն խմբագրել

Լեո Բասսի ծնվել է Նյու Յորքում 1952 թվականին։

6 սերունդ առաջ Լեոյի նախնին կռվել է Ջուզեպպե Գարիբալդիի հետ միասին, իսկ հետո ստեղծել առաջին կրկեսը Տոսկանայում, որը մինչ օրս պահպանվել է։ Նրա պապը՝ բրիտանացի Ջիմմի Ուիլլերը, դարձել է առաջին հեռուստատեսային կատակերգուն (հանդես է եկել BBC հեռուստաալիքում), նաև հանդես է եկել London Palladium-ում։

Նրա հայրը՝ Լեո Բասսի կրտսերը, եղել է հայտնի ձեռնածու, ԱՄՆ-ում աշխատել է այնպիսի հայտնի աստղերի հետ, ինչպիսիք են Մարքս Գրաուչոն, Լուի Արմսթրոնգը, Էդ Սալլիվանը և այլք։

Լեոան իր կարիերան սկսել է 7 տարեկանում Ավստրալիայում։ Նրա ծնողներն այնտեղ ելույթ էին ունենում Sorlies շրջիկ շոուի կազմում։ Տեղի ֆերմերների և աբորիգենների առջև ցուցադրում էին «Ալադինի կախարդական լամպը» հեքիաթի «վատ» տարբերակը։

Հաջորդ տասը տարին նա մասնակցել է հյուրախաղերի աշխարհի տարբեր ծայրերում։ Թատրոնի ներսում կամ նրա շուրջը հավաքվում էին մարդիկ, որպեսզի սովորեն ձեռնածություն։

Երբ լրացավ նրա տասնյոթ տարին, նա արդեն պաշտոնապես հանդես էր գալիս որպես ձեռնածու իր հոր և հորաքրոջ հետ «El Trio Bassi» խմբի կազմում։

23 տարեկանում նա թողնում է ընտանեկան խումբը և փորձում է ստեղծել կատակերգուի սոլո կարիերա։ Հինգ տարի շարունակ նա փողոցներում ելույթ էր ունենում «Աշխարհի ամենափոքր կրկեսը» շոուում։

1978 թվականին Բասսին ելույթ է ունենում մի քանի համաշխարհային փառատոններում, ձեռք է բերում ճանաչում և ձևավորում է իր սեփական ոճը։ Այդ ժամանակից նա ելույթ է ունենում փողոցներում, մասնակցում է բացօթյա մեծամասշտաբ միջոցառումներ, ինչպես նաև տարբեր հեռուստահաղորդումներում։

2005 թվականին դերասանը գրեց «Հայտնություն» գիրքը, որը բուռն քննարկումների տեղիք տվեց Իսպանիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. 2,0 2,1 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեո Բասսի» հոդվածին։