Ծաղրածու

կրկեսային, էստրադային կամ թատերական արտիստ

Ծաղրածու, ըստ տերմինի ժամանակակից իմաստի` կրկեսային, էստրադային կամ թատերական արտիստ, կատակերգական-բուֆոնադային տեսարաններ ցուցադրող, որի ելույթները հաճախ ուղեկցում են ներկայացման ողջ ծրագիրը։

Ծաղրածու

Հարակից սահմանումներ` խեղկատակ, հեյեր, միմոս և այլն։

Հայտնի կրկեսային ծաղրածուներ են ծաղրածուական դուետ Բիմ-Բոմը, Գրոկը, Տանտին, Ֆրատելինին, Վիտալի Լազարենկոն, Ալեքսեյ Սերգեևը (Սերգո, Մուսլյա), Կարանդաշը (Միխայիլ Ռումյանցև), Օլեգ Պոպովը, Յուրի Նիկուլինը և Միխայիլ Շույդինը, Լեոնիդ Ենգիբարյանը, Անատոլի Դուբինոն, Բորիս Վյատկինը, Անդրեյ Նիկոլաևը, Անատոլի Մարչևսկին, Վլադիմիր Կրեմենան և ուրիշներ։

Տերմին խմբագրել

 
Ֆրանսիացի ծաղրածու Ժան Բատիստ Օրիոլի ելույթը

Անգլերեն clown բառը ի հայտ է եկել 16-րդ դարում «տղամարդ, գեղջուկ» իմաստով։ Բառի ստուգաբանությունը պարզ չէ։ Հնարավոր է, որ բառը փոխառվել է սկանդինավյան լեզուներից (հմմտ. իսլ.՝ klunni կամ շվեդ.՝ kluns, «ոչ ճարպիկ» իմաստով)։ Կա նաև մի տեսություն, որ բառը ծագել է ֆր.՝ colon-ից, լատին․՝ colonus` «գյուղացի» իմաստից, սերած colonia` «հող»- ից (վարձակալությամբ տրված)[1][2]։

Ծաղրածուները Հայաստանում խմբագրել

Հայ միջնադարյան թատրոնի կատակերգակ դերասանները ևս կոչվել են ծաղրածուներ։ Որոշ դեպքերում ծաղրածու էին անվանում նաև միայնակ կատակաբաններին՝ մարդկային վարքագծի հասարակայնորեն ընդունելի ձևերը ծաղրողներին, օրենքից ու պատժից ազատ մարդկանց, որոնք խնջույքներում, շուկայում, թատրոնում և հասարակական այլ հավաքատեղիներում պատմություններով ու ձեռնածություններով զվարճացնում էին մարդկանց։ Ծաղրածուն համարվել է նաև խաղակատակ և խեղկատակ։

Մեջբերումներ խմբագրել

  • «Երբ ծաղրածուն ծիծաղում է, նրա հետ ծիծաղում է ամբողջ աշխարհը, երբ ծաղրածուն լաց է լինում, նա մենակ է լաց լինում»[3]։ - Օլեգ Պոպով
  • «Ինձ միշտ դուր էր գալիս կրկեսում և այնքան սիրում էի ծաղրածուներին, որ երազում էի, ինչպես շատ երեխաներ, դառնալ այդպիսին»։ - Յուրի Նիկուլին
  • «Լավ ծաղրածուները ծիծաղեցնում են նաև լուռ»։- Էռնեստ Հեմինգուեյ
  • «Ծաղրածուները շատ լավ մարդիկ են, շատ։ Կարծում եմ` ամենահետաքրքիրը արվեստում։ Նրանք, ովքեր չեն վախենում խոսել լուրջ բաների մասին, բայց ծիծաղով»։ - Արմեն Ջիգարխանյան
  • «Ոչ մի վառ կոստյում կամ ամենաանսովոր դիմահարդարումն ինքնին ծիծաղ չեն առաջացնի։ ... Ընդհակառակը, ամենապարզ թվացյալ սովորական տեսքը, ամենապարզ կոստյումն ընդունվում է հանդիսատեսի կողմից, եթե ծաղրածուի մեջ հմայք կա, եթե ծաղրածուին ճանաչում են»[4]։ - Կարանդաշ

Արվեստում խմբագրել

Գեղարվեստական ֆիլմեր ծաղրածուների մասին խմբագրել

Վավերագրական ֆիլմեր խմբագրել

  • Կային-չկային ծաղրածուներ. ռեժիսոր` Վալենտին Դոնսկով
  • Խորհրդային կրկես. վավերագրական ֆիլմ խորհրդային կրկեսի և արտիստների մասին
  • Իմ մանկության կրկեսը. վիդեոնախագիծ նախորդ տարիների խորհրդային կրկեսի, ինչպես նաև ծաղրածուների՝ Կարանդաշի, Յու. Նիկուլինի և Մ. Շույդինի, Ա. Նիկոլաևի, Օ. Պոպովի, Լ. Ենգիբարյանի, Բ. Վյատկինի և այլոց մասին
  • Մեծագույն ծաղրածուները. (1967)
  • Ծաղրածուները. (իտալ.՝ I clowns). հեռուստաֆիլմ, ռեժիսոր` Ֆեդերիկո Ֆելինի, 1970։ Ֆիլմը մասամբ վավերագրական է, մասամբ` գեղարվեստական։

Գրականություն խմբագրել

  • Memoirs of Joseph Grimaldi by Joseph Grimaldi
  • К. Плучс. «Белый клоун». Воспоминание о цирке. — Рига, 1963.
  • Макаров С. М. «Искусство клоунады в СССР». — М.: «Либроком», 2010. — 274 с. — ISBN 978-5-397-00959-1
  • Макаров С. М «Клоунада мирового цирка: История и репертуар». — М.: РОССПЭН, 2001. — 367 с. — ISBN 5-8243-0180-8
  • Էդուարդ Ուսպենսկի. «Ծաղրածուների դպրոցը». - 1988
  • McConnell Stott, Andrew (2009). The Pantomime Life of Joseph Grimaldi. Edinburgh: Canongate Books Ltd. ISBN 978-1-84767-761-7.

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  Ընթերցե՛ք «ծաղրածու» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծաղրածու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 47  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 113